Facebook   Twitter
 
Եկե´ք պայքարենք միասին…

Եկե´ք պայքարենք միասին…

22 Հունիսի 2017 - 20:24
Կոռուպցիա. դարի, տարվա, ժամի, րոպեի, վարկյանի չարիք… Աշխատանքի ես ուզում տեղավորվել, ինչ որ գործ ես ուզում նախաձեռնել, փոքրիկիդ նախակրթարան ես ուզում տեղավորել, քննություն ես ուզում ստանալ, ուզում ես հեղինակությունդ բարձրացնել…, շարքն այս կարելի է շարունակել:
Անընդհատ բախվելով կոռուպցիոն խնդիրների հետ, մարդիկ հիասթափվում են: Այսօր առավել քան երբևէ գերխնդիր է պայքարը կոռուպցիայի դեմ: Եվ պատահական չէ, որ Հայաստանում պայքարը կոռուպցիայի դեմ նոր փուլ է թևակոխում: Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին մի շարք օրենքներում՝ «Հանրային ծառայության մասին», «Ապորինի հարստացման քրեականացման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և այլն:

Այնպես որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համարել յուրաքանչյուր քաղաքացու պարտքը, եթե ցանկանում ենք այդ չարիքը արմատախիլ անել, պետք է համախմբել բոլոր կարող և մտահոգ ուժերը:

Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխված և նոր ընդունված օրենքները ուժի մեջ են մտնում այս տարվա հուլիսի 1-ից, ուստի HayNews.am-ը տեղեկացնում է, որ բացում է նոր «Կոռուպցիան չարիք է» խորագիրը, որտեղ տեղ կգտնեն խնդրի վերաբերյալ ոչ միայն պարզաբանումներ, տեղեկատվություն, այլ նաև կանդրադառնանք այն ոլորտներին, որտեղ կոռուպցիոն ռիսկերը ավելի մեծ են:

Սա մի հարթակ է, որտեղ մարդիկ, պահպանելով էթիկայի և լրագրության նորմերը կպատմեն իրենց պատմությունները:

Եկե´ք պայքարենք միասին…

 
Նմանատիպ նորություններ
Արցախյան հարցը աքսիոմատիկ գերակայություն է, ԱլԳ հռչակագրի տեքստում ակնկալում ենք մեր ազգային շահերից բխող ձևակերպումներ.Ա. Աշոտյան
22 Նոյեմբերի 2017 - 11:20
Հայաստանն ամբողջությամբ իր աշխատանքը կատարել է, ավելին՝ ելնելով սպասումներից, որ ԵՄ գործընկերները նույնպես այս ուղղությամբ պետք է գործադրեն համարժեք, շոշափելի ջանքեր. Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվելիք նոր փաստաթղթում Արցախյան հիմնախնդրի լուծմանն առնչվող դրույթների ամրագրման հետ կապված հնչող մտավախությունների մասով Tert.am-ին հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձի գործունեությունը կդադարեցվի՞. քննիչը դիմել է դատախազին
22 Նոյեմբերի 2017 - 11:17
Վանաձորի բժշկական կենտրոնում անցած տարվա հոկտեմբերին մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով մեղադրյալ, ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի: Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ քննիչը Շահվերդյանի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկել է դատախազություն:
Ես իմ երեխային կասկածելի պատվաստանյութով չեմ պատվաստի, ուրիշին էլ խորհուրդ չեմ տա. բժիշկը՝ գարդասիլի մասին
22 Նոյեմբերի 2017 - 11:15
Հայ հասարակությունում լուրջ վիճաբանություն է սկսվել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցով: Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է դեկտեմբերից սկսել 13-ամյա աղջիկներին պատվաստել գարդասիլ պատվաստանյութով, որը հանրապետությանը տրամադրելու է հայտնի GAVI հիմնադրամը:
Կանխվել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման 2 փորձ. ՊԵԿ
22 Նոյեմբերի 2017 - 11:03
Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա
22 Նոյեմբերի 2017 - 10:53
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա՝ 44 տղա, 32 աղջիկ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
22 Նոյեմբերի 2017 - 10:39
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Առավոտյան աշխատանքի էի գնում, երբ ավտոբուս բարձրացավ ձեռնափայտով մի տարեց տղամարդ․ Վարորդի արարքը իսկապես հարգանքի է արժանի
22 Նոյեմբերի 2017 - 10:30
Առավոտյան գնում էի ավտոբուսով աշխատանքի, եթե անկեղծ շատ վատ տրամարդություն ունեի և կարծես արդեն առավոտյան հոգնած լինեի։ Այդ ամենի հետ մեկտեղ ուշանում էի աշխատանքից։ 2-րդ կանգառում ավտոբուս բարձրացավ մի ձեռնափայտով տարեց տղամարդ։ Նա հանեց գրպանից մետաղդրամները և սկսեց հաշվել դրանք։
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. նախնական տվյալներով՝ կա 5 տուժած
22 Նոյեմբերի 2017 - 10:25
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 07:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոթվար. «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8584
 
Լրահոս`