Facebook   Twitter
 
Գյուղացի երեխան կգնա քաղաք, կիմանա տուալետից օգտվելու ձևը. Այգեստանի գյուղապետ (Լուսանկարներ)

Գյուղացի երեխան կգնա քաղաք, կիմանա տուալետից օգտվելու ձևը. Այգեստանի գյուղապետ (Լուսանկարներ)

27 Հունիսի 2017 - 10:34
Արարատի մարզի Այգեստան գյուղը, իր խնդիրներով ու հոգսերով, իր այգաբացով ու մայրամուտով ոչնչով չի տարբերվում Հայաստանի մյուս բնակավայրերից: Անասնապահություն, հողագործություն, այգեգործություն. սրանք այն հիմնական զբաղմունքներն են, որ աքլորականչի հետ այգեստանցուն արթնացնում են:
Այգեստանն էլ է դատարկվում, մոտ 500 մարդ լքել է բերրի հողեր ու համեղ միրգ, բանջարեղենով հարուստ գյուղը: Նրանց մեծ մասը անվերադարձ է գնացել, հավաստիացնում է համայնքապետը: «Մոտ 100 փակ դուռ ունենք: Գյուղում տուն առնող էլ չկա»,- սաում է Սոկրատ Հովսեփյանը:

Մասնագիտությամբ բանասեր, ինժիներ և իրավաբան գյուղապետը իր խոսքով ամեն բան անում, որ գյուղացու համար լավ լինի, բայց արի ու տես, որ լավությունը շատ դեպքում գյուղապետի դեմ ամենատարբեր պաշտոնյաներին բողոք-նամակներ գրելու առիթ է դառնում:

«Ես շատ վիրավորված են իմ գյուղացիների վարքագծից, որ այդքան անելուց հետո իմ դեմ նամակներ են գրում: Բայց ես հայի այլ տեսակ եմ: Ինձ համար կարևորը օրենքն է»,- ասում է 75-ամյա գյուղապետը:

HayNews.am-ին հասցեագրված նամակի հետքերով մենք էլ Այգեստանում ենք:

Մերգելյանի ինստիտուտի ավագ ինժեներ, «Հայշինանտառթուղթմատառ» արտադրական միավորման իրավաբանական բաժնի պետ, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ, իսկ 2008թ.-ից Այգեստանի համայնքապետի պաշտոնը ստանձնած Սոկրատ Հովսեփյանը, առանձնացնում է այն աշխատանքները, որ հասցրել է կյանքի կոչել:

1965թ.-ին շահագործման հանձնված դպրոցում, սանհագույց չի եղել և աշակերտները ամառ, թե ձմեռ իրենց կարիքները հոգացել են դպրոցամերձ տարածքում կառուցված զուգարանում: 42 աշխատող և 320 աշակերտ ունեցող դպրոցում աղջիկների համար զուգարանն արդեն պատրաստ է, տղաներինը՝ ընթացքի մեջ: Անցկացվել է 78 մետր երկարությամբ կոյուղի: Աշխատանքների համար գյուղապետարանը տրամադրել է շուրջ 1 մլն դրամ:

«Գյուղացի երեխան կգնա քաղաք, կիմանա տուալետից օգտվելու ձևը: Գյուղացի երեխան կիմանա թե ինչ է քաղաքակիրթ ապրելը»,- նշում է Այգեստանի գյուղապետը:

Սոցներդրումների հիմնադրամի հատկացրած 70 և համայնքի 5 միլիոն ներդրմամբ, 2011թ.-ից գյուղում գործում է հիմնանորոգված ու կահավորված մանկապարտեզը: 18 աշխատող ունեցող նախակրթարան է հաճախում 120 փոքրիկ, նաև հարևան համայնքներից են այստեղ գալիս: «Սոկրատ ասում էր ինչ տարբերություն, որ գյուղի երեխա է՝ թող կրթվեն, թող մարզվեն»,- ասում է Հովսեփյանը:

Լուծված է նաև Այգեստանի խմելու ջրի խնդիրը: Շախմատաձև իրար խաչվող 16 փողոցներում մոտ 20 կմ ջրագիծ է անցկացվել: «Իմ դեմ գրողներից մեկը մի օր էկավ մոտս ասաց. «Սոկրատ ջան, շնորհակալ եմ քեզ, տարիներ շարունակ նաֆարս տաշտի մեջ էր լողանում»»,- պատմում է համայնքապետը:

Համայնքի զարգացման համար Հովսեփյանը, ոչ միայն իր անձնական կապերն է օգտագործում, այլև՝ իր խելքը, շնորքն ու աշխատասիրությունը:

«Ես վերևների համար ընդունելի մարդ չեմ, որովհետև գրում ու անհանգստացնում եմ իրենց, ընդունելի մարդ չեմ նաև գյուղացիներից շատերի համար»,- ասում է համայնքապետ Սոկրատը:

Ոչ միայն գյուղացիներն են նրա դեմ բողոք դիմում գրում այլ նաև ինքը: «Մեկը մշակույթի տան դիմացի թթի ծառը կտրել էր, գրեցի ոստիկանություն եկան 120.000 դրամ տուգանեցին: էդ մարդը կարող է ինձ սիրի, իհարկե ոչ: Այսինքն գյուղապետին բանի տեղ չես դնում: Սխալ եմ արել որ գրել եմ, թող մյուսների համար դաս ու օրինակ լինի»,- նշեց նա:

Հողի հարկ չվճարողների անուններն էլ գյուղապետի թեթև ձեռքով դատական ակտերի հարկադիր կատարողների մետ են հայտնվել:

Երբ 9 տարի առաջ ներկայիս համայնքապետը ստանձնեց պաշտոնը՝ համայնքի բյուջեյում 23.000 դրամ գումար կար, հենց այդ նույն տարում ավելի քան 41 մլն դրամով հիմնանորոգեց գյուղապետարանի շենքն ու նոր գույք գնեց: «Աթոռ չկար, սեղան չկար, փոշու, կեղտի մեջ կորած էր գյուղապետարանը»,- հավաստիացնում է Հովսեփյանը:

Գյուղում կանոնավոր աղբահանություն իրականացնելու նպատակով համայնքային բյուջեից 4 մլն դրամով տրակտոր է գնել: Սա ևս դարձավ հերթական խոսակցության թեմա, թե Սոկրատը դա իր կարիքների համար է օգտագործում, գյուղապետը հերքում է պտտվող լուրերը. «Ես այն տվել եմ մեր համագյուղացիներից մեկին, ով և´ աշխատեցնում է, և´ հոգում բոլոր ծասերը»:

Մոտ 1500 ընտրող ունեցող Այգեստանում, վերջին ընտրություների ժամանակ գործող գյուղապետին դեմ է քվեարկել 440-ը, ինչն էլ խորը վիրավորել է նրան: «Ես ագիտացիա չեմ արել, մարդկանց տներ չեմ գնացել, չեմ ասել ինձ ձայն տվեք: Ասել եմ, եթե գնահատում են իմ աշխատանքը թող ընտրեն: Բայց վիրավորված եմ: Մեկն էկել է, խնդրել է, ես էլ գնացել եմ մարզպետարան մորը տարել եմ վիրահատության, սա ինձ դեմ է քվերակել»,- ասում է Այգեստանի համայնքապետն ու իբրև վերջաբան հավելում. «Ես գիշերը պառկում են քնելու, մտածում եմ վաղն ինչ անեմ: Ճիշտ է վիրավորված եմ, շատ եմ վիրավորված, ասում եմ բա էսքանն անես ու չգնահատեն…»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ձերբակալված Դավիթ Սանասարյանի հայտարարությունը
23 Ապրիլի 2018 - 00:07
Այսօր կեսգիշերին ձերբակալված Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սանասարյանի հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Դրանում, մասնավորապես, ասված է.
Նիկոլ Փաշինյանը Սևանի ոստիկանության բաժնում է
22 Ապրիլի 2018 - 23:46
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում: Այս մասին տեղեկացվել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
Ֆրանսիայի հրապարակում ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 23:37
Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում բերման են ենթարկում ցուցարարներին: Այստեղ կուտակված են ոստիկանական ուժեր:
Ես անում եմ իմ քայլը, և միանում եմ իմ ժողովրդին. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վարչության պետ
22 Ապրիլի 2018 - 23:34
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչության պետ Արման Աղաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ միանում է բողոքի ակցիայի մասնակիցներին:
Բողոքի ակցիա շերեփների հարվածով
22 Ապրիլի 2018 - 23:15
Այս պահին քաղաքի տարբեր հատվածներում ակցիա է. շերեփներով հարվածում են, այդ կերպ արտահայտում իրենց բողոքը:
Լևոն Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց. նախաքննական մարմինը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
22 Ապրիլի 2018 - 23:04
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին News.am-ին ասաց նրա պաշտպան Արաքս Մելքոնյանը:
Հայրենիքիցս շատ հեռու եմ, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ. Անի Երանյան
22 Ապրիլի 2018 - 22:58
Անի Երանյանը «Instagram»-ի իր էջում գրել է. «Ես ՀՀ քաղաքացի եմ և չեմ պատկանում որևէ կուսակցության։ Այս պահին գտնվում եմ հայրենիքիցս շատ հեռու, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11299
 
Լրահոս`