Facebook   Twitter
 
Վարդան Մամիկոնյանի գերեզմանի հետքերով

Վարդան Մամիկոնյանի գերեզմանի հետքերով

29 Հունիսի 2017 - 19:02
«Երկիր եւ մշակույթ» համազգային կազմակերպության նախաձեռնությամբ Անգեղակոթ գյուղում տեղի ունեցավ բաց քննարկում՝ նվիրված Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղորոշման խնդրին: Քննարկման առարկա էր Անգեղակոթի սուրբ Վարդան Զորավոր եկեղեցին, որտեղ, ըստ ավանդության եւ անվանի գիտնական Մորուս Հասրաթյանի հետազոտության, ամփոփված է հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի աճյունը:
Այդ կնճռոտ հարցին փորձել է պատասխանել Մորուս Հասրաթյանը՝ իր տեսակետը շարադրելով «Որտե՞ղ է թաղված Վարդան Մամիկոնյանը» հոդվածում: Ինչեւէ, քննարկման նպատակն էր մեկտեղել խնդրի շուրջ եղած կարծիքները, վերլուծել շոշափվող թեմայի համատեքստում Սուրբ Վարդան Զորավոր եկեղեցու դերը եւ շրջակայքի հնագիտական ներուժը, նախատեսվող հետազոտությունների արդիականությունը: Քննարկմանը մասնակցում էին պատմաբաններ, հնագետներ, աղբյուրագետներ, ճարտարապետներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Մինչեւ քննարկումը սկսվելը, նրանք եղան սուրբ Վարդան Զորավոր եկեղեցում, Վասակ Սյունու ենթադրյալ գերեզմանում:

Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետ, «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության Հայաստանի կառույցի ղեկավար Ստեփան Նալբանդյանը միջոցառման ներածական խոսքում նշեց, որ քննարկման հիմքում Մորուս Հասրաթյանի առաջ քաշած գիտական վարկածն է, հրապարակի վրա այլ բան չկա, մյուսներն ավանդապատումների մակարդակով զրույցներ են անում Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղի վերաբերյալ: Նախքան քննարկումը սկսվելը, պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը ներկայացրեց Անգեղակոթի պատմաճարտարապետական հուշարձանները, նաեւ տեղեկություններ հայտնեց սուրբ Վարդան Զորավոր եկեղեցու մասին:

«Մորուս Հասրաթյանի գիտական վարկածը, Անգեղակոթի սուրբ Վարդան Զորավոր եկեղեցու եւ պահպանված հուշակոթողների դերն ու կարեւորությունը Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղորոշման համատեքստում», - այսպես էր կոչվում հնագետ, ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանի զեկուցումը: Բանախոսը, անդրադառնալով Վարդան Մամիկոնյանի գերեզմանի տեղորոշման խնդրին, նշեց, որ դրանով մանրամասն զբաղվել է Մորուս Հասրաթյանը, ում կարծիքով նշանավոր զորավարը կարող էր թաղված լինել Անգեղակոթի սուրբ Վարդան Զորավոր եկեղեցում՝ վաղմիջնադարյան Սյունիքի հոգեւոր եւ քաղաքական կենտրոն Շաղատի հարեւանությամբ: Այս նպատակով գիտնականը մանրամասն քննություն է առել Վարդանանց պատերազմին վերաբերող մատենագրական տվյալները, քննվող ժամանակաշրջանի քաղաքական իրադրությունը, հայոց զորքերի շարժը եւ դրանց հնարավոր ուղիները, նահատակված սպարապետի մարմինը Անգեղակոթում հուղարկավորելու շարժառիթները եւ այլն: Կատարված հետազոտություններն առավել փաստարկված լինելու նպատակով 1960-ական թվականներին Մորուս Հասրաթյանը նաեւ կարճատեւ պեղումներ է իրականացրել խնդրո առարկա հնավայրում: Բանախոսի կարծիքով՝ պատմիչների լռությունը, ինչպես նաեւ պատմական Հայաստանի տարածքում պահպանված եւ սուրբ Վարդանի անվան հետ կապվող մի շարք հուշարձանները պատճառ են դարձել նրա գերեզմանի տեղորոշման հարցում առկա տարաձայնությունների համար: Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են վաղմիջնարադյան Հայաստանում տարածված հուշակոթող-մահարձանի մնացորդներ, որոնց մասին իր զեկուցման մեջ խոսեց հնագետ Արման Նալբանդյանը:

Խնդրո առարկային առնչվող իրենց կարծիքը հայտնեցին քննարկման ներկա հնագետներն ու ճարտարապետները: Աղբյուրագետ Ալեքսան Հակոբյանը մանրամասն ներկայացրեց Ավարայրի ճակատամարտի ընթացքը:

- Պեղումներ պիտի կատարվեն, կգտնվե՞ն Վարդան Զորավարի մասունքները, թե՞ ոչ, մեծ ողբերգություն չէ, կարեւորն այն է, որ կվերականգնվի պատմական հուշարձանը՝ Սուրբ Վարդան Զորավոր եկեղեցին, կբարեկարգվի ճանապարհը: Մենք ողջունում ենք ծրագիրը եւ մեր ուժերի սահմաններում պիտի օժանդակենք, որ այն իրականանա, - ասաց նախիջեւանագետ Արգամ Այվազյանը:

Մասնավորապես այն միտքը հայտնվեց, որ սուրբ Վարդան Զորավոր եկեղեցին խիստ վտանգված ճարտարապետական կառույց է՝ կարոտ լուրջ վերանորոգման, հատկապես՝ տանիքը:

Սյունյաց երկիր
 
Նմանատիպ նորություններ
Գորիսում բնակելի շենքի շքամուտում բնակիչները օձի բույն են հայտնաբերել
25 Հուլիսի 2017 - 21:24
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բնակելի շենքի բակում բնակիչները օձի բույն են հայտնաբերել:
Մոսկվայում տղամարդը բնակելի շենքի պատուհանից կրակ է բացել անցորդների վրա
25 Հուլիսի 2017 - 21:15
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա բնակելի շենքի տան պատուհանից, այս մասին հայտնում է moslenta.ru-ն։
«Շումախերական» ավտովթար Երևանում. կողաշրջված ավտոմեքենայի միջից վիրավոր վարորդին դուրս են բերել «Վի-Էլ-Վի» խանութի աշխատակիցները, ում հետո հիվանդանոց է տեղափոխել տաքսու վարորդը
25 Հուլիսի 2017 - 20:02
Այսօր հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում «Բյութ» մակնիշի 29 ՏՕ 526 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցում «Վի-Էլ-Վի» էլեկտրատեխնիկայի խանութի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկի վրա, առաջ ընթացել և կողաշրջվելով հայտնվել բետոնե սալիկների վրա:
Կրասնոյարսկում վաճառքի է հանվել Լենինի տունը (Լուսանկար)
25 Հուլիսի 2017 - 19:53
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի շրջանում հերթական անգամ վաճառքի է հանվել տունը, որտեղ Վլադիմիր Լենինը աշխատել է 1897թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին, այս մասին հայտնում է dom.lenta.ru-ն։
Ձմերուկը որպես դիետիկ սնունդ
25 Հուլիսի 2017 - 19:49
Ձմերուկի մասին բազմաթիվ առասպելներ են պտտվում, եւ ամենահայտնին վերաբերում է դրա դիետիկ հատկություններին. շատերը վստահ են, որ ձմերուկը գերազանցապես ջրից է կազմված, եւ այն հաճախ օգտագործելու դեպքում կարելի է նիհարել:
Պաղպաղակի վտանգը ամռանը
25 Հուլիսի 2017 - 19:40
Քյոլնի համալսարանի աշխատակիցները բացատրել են, թե ինչ բացասական գործոններ կարող են ազդել ամռան շոգին պաղպաղակ ուտող մարդկանց առողջության վրա: Գիտնականների խոսքով՝ հետեւանքների մեկը կարող է լինել քաղցկեղային հիվանդությունների զարգացումը:
Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը տեղափոխվել է Աթենք
25 Հուլիսի 2017 - 19:37
Թուրքիայի սահմանը հատած հայ մտավորական Սևան Նշանյանն սկսել է համարձակ կերպով երևալ հանրության մեջ:
Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարները Փարիզից
25 Հուլիսի 2017 - 19:33
Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանն այս օրերին գտնվում է Փարիզում:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7683
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պաղպաղակի վտանգը ամռանը
Հասարակություն
 
Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը տեղափոխվել է Աթենք
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական