Facebook   Twitter
 
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՍԻՍԻԱՆՈՒՄ (Լուսանկարներ)

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՍԻՍԻԱՆՈՒՄ (Լուսանկարներ)

30 Հունիսի 2017 - 17:38
Հունիսի 29-ին ժամը 16:28 մինչև 16:44-ի սահմաններում Սիսիան քաղաքում հանկարծակի տեղացած խոշոր չափերի կարկուտը և ուժգին քամին մեծ վնասներ պատճառեցին Սիսիանի տարածաշրջանին: Տեղատարափ անձրևը փողոցներում առաջացրեց մեծ հեղեղումներ, վնասեց այգիներն ու բանջարանոցները:
Աղետից անմիջապես հետո, պատճառված վնասներին ծանոթանալու համար Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը քաղաքում շրջայց կատարեց: Համայնքապետի անմիջական շփումը բնակչության հետ, մտահոգությունն ու հոգատար վերաբերմունքը մեղմեցին քաղաքացիների հոգեբանական ընկճվածությունը: Համայնքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովի կատարած օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում տեղացած կարկուտը և կարկտախառը տեղատարափ անձրևը զգալի վնաս է հասցրել գյուղացիական տնտեսություններին, համայնքի բնակիչներին և ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարհներին:

Սելավը հեղեղել է բնակելի տների նկուղները, անասնագոմերը, բանջարանոցները: Լուրջ վնասներ են կրել աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքները, ոչնչացել են բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները: Վնասվել են ցանքատարածությունների 60 տոկոսը, ինչպես նաև քաղաքի դեկորատիվ բուսականության գերակշիռ մասը: Քաղաքաշինության և տնտեսության բաժնի կողմից ոչ մի զանգ և դիմում անհետևանք չի մնում, շարունակվում են ճշտվել բնակչությանը հասցված վնասների չափը:

Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
 
Նմանատիպ նորություններ
Գորիսում բնակելի շենքի շքամուտում բնակիչները օձի բույն են հայտնաբերել
25 Հուլիսի 2017 - 21:24
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բնակելի շենքի բակում բնակիչները օձի բույն են հայտնաբերել:
Մոսկվայում տղամարդը բնակելի շենքի պատուհանից կրակ է բացել անցորդների վրա
25 Հուլիսի 2017 - 21:15
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա բնակելի շենքի տան պատուհանից, այս մասին հայտնում է moslenta.ru-ն։
«Շումախերական» ավտովթար Երևանում. կողաշրջված ավտոմեքենայի միջից վիրավոր վարորդին դուրս են բերել «Վի-Էլ-Վի» խանութի աշխատակիցները, ում հետո հիվանդանոց է տեղափոխել տաքսու վարորդը
25 Հուլիսի 2017 - 20:02
Այսօր հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում «Բյութ» մակնիշի 29 ՏՕ 526 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցում «Վի-Էլ-Վի» էլեկտրատեխնիկայի խանութի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկի վրա, առաջ ընթացել և կողաշրջվելով հայտնվել բետոնե սալիկների վրա:
Կրասնոյարսկում վաճառքի է հանվել Լենինի տունը (Լուսանկար)
25 Հուլիսի 2017 - 19:53
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի շրջանում հերթական անգամ վաճառքի է հանվել տունը, որտեղ Վլադիմիր Լենինը աշխատել է 1897թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին, այս մասին հայտնում է dom.lenta.ru-ն։
Ձմերուկը որպես դիետիկ սնունդ
25 Հուլիսի 2017 - 19:49
Ձմերուկի մասին բազմաթիվ առասպելներ են պտտվում, եւ ամենահայտնին վերաբերում է դրա դիետիկ հատկություններին. շատերը վստահ են, որ ձմերուկը գերազանցապես ջրից է կազմված, եւ այն հաճախ օգտագործելու դեպքում կարելի է նիհարել:
Պաղպաղակի վտանգը ամռանը
25 Հուլիսի 2017 - 19:40
Քյոլնի համալսարանի աշխատակիցները բացատրել են, թե ինչ բացասական գործոններ կարող են ազդել ամռան շոգին պաղպաղակ ուտող մարդկանց առողջության վրա: Գիտնականների խոսքով՝ հետեւանքների մեկը կարող է լինել քաղցկեղային հիվանդությունների զարգացումը:
Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը տեղափոխվել է Աթենք
25 Հուլիսի 2017 - 19:37
Թուրքիայի սահմանը հատած հայ մտավորական Սևան Նշանյանն սկսել է համարձակ կերպով երևալ հանրության մեջ:
Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարները Փարիզից
25 Հուլիսի 2017 - 19:33
Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանն այս օրերին գտնվում է Փարիզում:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7683
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պաղպաղակի վտանգը ամռանը
Հասարակություն
 
Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը տեղափոխվել է Աթենք
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական