Facebook   Twitter
 
Ճամբարակում ջրամատակարարումը 10-ից 24 ժամի է հասցվել (Լուսանկարներ)

Ճամբարակում ջրամատակարարումը 10-ից 24 ժամի է հասցվել (Լուսանկարներ)

30 Հունիսի 2017 - 19:51
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում մարդիկ տարիներ շարունակ զրկված են եղել մաքուր ջրից: Բնակչությանը մատակարարվող ջուրը որակական առումով այնքան էլ աչքի չի ընկել: HayNews.am-ի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ճամբարակ տեղամասի գլխավոր ինժեներ Գագիկ Բալյանը նշեց, որ կատարված լայնածավալ շինաշխատանքների արդյունքում հնարավոր եղավ մարդկանց ապահովել աղբյուրի որակյալ ջրով:
««Վեոլիա ջուր» ընկերության «Արևելք» տարածաշրջանի տնօրինության ղեկավար Կարապետ Օհանյանի և «Արևելք» տարածաշրջանի տնօրինության մարզային տնօրենի տեղակալ Սպարտակ Մկրտչյանի ջանքերով հնարավոր եղավ Ճամբարակում նախկին 10 ժամվա փոխարեն ապահովել 24-ժամյա ջրամատակարարում: Բոլոր նորմերին ու չափանիշներին համապատասխան իրականացվում է նաև քլորացում»,-նշեց Գագիկ Բալյանը:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ճամբարակ տեղամասի գլխավոր ինժեների խոսքով, խնդիրները քիչ չեն, բայց համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում դրանք լուծել ու վերականգնել վնասված ինժեներա-տեխնիկական միջոցառումների համալիրը՝ կապտաժները, որոնցից մեկն, օրինակ՝ հունվարին էր վնասվել և ստորերկրյա ջրերի բացումը դեպի արտաքին միջավայր վատթարացել էր:

«Ճամբարակ քաղաքի, Գարեգին Նժդեհի թիվ 150 տան դիմաց մասնագիտական լեզվով ասած առկա էր «գաղտնի վթար»: Ջուրը գետնի երես դուրս չէր գալիս, աչքի համար անտեսանելի էր, այն ստորգետնյա հոսքով լցվում էր հարեւան թվով 5 տնտեսությունների տարածք՝ տներ, նկուղներ, բակեր` հարուցելով բնակիչների դժգոհությունը: Ճամբարակում ձմեռը բավականին խստաշունչ է, իսկ գարունը՝ ցուրտ ու անձրեւային:

Մենք, Ճամբարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ համատեղ, ձեռնամուխ եղանք խնդրի լուծմանը: Պարզվեց, որ վթարվել էր ընկերությանը պատկանող 160մմ տրամագծով ջրատարի՝ անհատական տնատիրություններով անցնող հատվածը, որի պատճառով առաջացել էր վայրկյանում 2-3 լիտր քանակությամբ ջրակորուստ: Նորոգվեց խողովակը, վերացան մարդկանց բողոքները»,-
հավելեց Բալյանը:

Ըստ նրա այսօր էլ հիմնական խնդիր շարունակում են մնալ ներքին վթարները: Օրինակ՝ թաղված փականներ կան, որոնք անտեսանելի են, սակայն որոշ մարդիկ հայտնաբերում են դրանք և կրկին վերանորոգում: Ճամբարակում նաև 1000 խմ տարողությամբ ջրամբար կա, շնորհիվ որի հնարավոր է բոլոր փողոցները ջրով ապահովել:

«Ասեմ, որ պոմպ չենք օգտագործում, ու դրա շնորհիվ էլ այս տարվա հունվարին խնայել ենք շուրջ 100. 000 կվտ/ժ էներգիա: Սարերից ինքնահոս ջուր ենք ստանում, վայրկյանում 8 լիտր: Կառավարությանը 5 տարվա ծրագիր ենք ներկայացրել, ըստ որի ցանկություն ունենք ջրի քանակը ավելացնել ու ամբողջ Ճամբարակը ապահովել մշտական ու անխափար ջրամատակարարմամբ: Նախատեսում ենք առաջիկայում կարգավորել նաև ոռոգման ջրի հարցը, որ մարդկանց ապահովենք ոռոգման ջրով»,-նշեց Գագիկ Բալյանը:

Սյուզի Ասատրյան
 
Նմանատիպ նորություններ
Բժիշկները չեն կարողանում պարզել Հնդկաստանում ծնված սիամական երկվորյակների սեռը
21 Սեպտեմբերի 2017 - 21:37
Ուշադրություն, նկարները կարող են տհաճություն պատճառել։
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, որոնք միացած են որովայնի ու սեռական օրգանների հատվածում։
Կրկին ամեն ինչ ցույց տվեց. իդեալական կազմվածքով Քիմ Քարդաշյանը՝ Մալիբուում (Լուսանկարներ)
21 Սեպտեմբերի 2017 - 21:31
Երբ ապրիլի վերջին հրապարակվեցին Քիմ Քարդաշյանի լողազգեստով լուսանկարները, շատերը նրան քննադատեցին վատ կազմվածք ունենալու համար:
Ավստրալիայում բացել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը
21 Սեպտեմբերի 2017 - 21:04
Ավստրալիական Գոլդ-Կոստ առողջարանային քաղաքում կառուցել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը, որի պատերն ավազից են: Հյուրանոցն ունի երկու սենյակ՝ ընդհանուր սենյակ՝ ութ հոգու համար, և երկտեղանի առանձին սենյակ:
Անկախությունն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում. հոգեբան
21 Սեպտեմբերի 2017 - 20:05
Այդքան շահարկվող, ցանկալի և անհրաժեշտ անկախությունը կյանքի պես կարևոր ու թանկ է: HayNews.am-ը զրուցել է ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Սիրինա Առաքելյանի հետ պարզելու թե որքանով է կարևոր անկախությունը անհատի կայացման գործում:
«Կոչումը համով կոնֆետն է, լավ բալիկ եմ, լավ եմ ինձ պահել, կակա են ինձ տալիս». Լալա Մնացականյան
21 Սեպտեմբերի 2017 - 19:25
Դերասանուհի Լալա Մնացականյանի համոզմամբ, նախագահի կողմից շնորհվող կոչումները խորհրդային տարիների մնացորդն են ու պետք է այդ ավանդույթին վերջ դնել:
Որտեղ և ինչպես են ապրում սիրված դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները.
21 Սեպտեմբերի 2017 - 19:20
Որտեղ և ինչպես են ապրում սիրված դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները.
Օրվա կադրը. «խելացի» հայի հնարամտությունը. մեքենայի համարները ծածկել էր, որ չակտավորվեր (Լուսանկար)
21 Սեպտեմբերի 2017 - 19:13
Այն, որ հայ ազգը շատ հնարամիտ է, դա փաստ է, որը կասկածի տակ չեն դնում շատ այլազգիներ, բայց այս մեքենայի վարորդը մեղմ ասած ամեն ինչ չէ, որ «հաշվարկել» էր:
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր
21 Սեպտեմբերի 2017 - 19:06
Shamshyan.com-ը գրում է.այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
21 Սեպտեմբերի 2017 - 18:33
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը եւ Ջիմ Սենսենբրեները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8088
 
Լրահոս`