Facebook   Twitter
 
Համայնքների խոշորացման արդյունքում կենտրոնացվելու է ամեն բան մեկ տեղում, մյուս գյուղերից մնալու են միայն ցուցանակները. Սարգիս Սեդրակյան

Համայնքների խոշորացման արդյունքում կենտրոնացվելու է ամեն բան մեկ տեղում, մյուս գյուղերից մնալու են միայն ցուցանակները. Սարգիս Սեդրակյան

03 Հուլիսի 2017 - 18:45
Թեև շատերն են խոսում, որ համայքների խոշորացումը միայն նպաստելու է դրանցում առկա գյուղերի զարգացմանը, սակայն այս կարծիքը ամենևին չի կիսում «Ֆերմերային շարժում» ՀԿ և ՀՀ ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանը: Ըստ նրա՝ սա միանշանակ վատ է անդրադառնալու այն գյուղերի վրա, որոնց ղեկավարումը կտեղափոխվի ավելի խոշոր համայնք:
Այդ համայնքը կծլի, կծաղկի, իսկ մյուս գյուղերը կանտեսվեն, և դրանցից կմնան ժամանակի ընթացքում միայն ցուցատախտակները: Ըստ նրա՝ ծրագրին մեկնարկ տալուց առաջ պետք էր գնալ խոսել գյուղացիների հետ, և այդ ժամանակ գուցե տեսնեին, որ ոչ ոք չկա, ով ասի՝ դա լավ ծրագիր է:«Գուցե սկզբնական շրջանում, կրկին աչքներիս թոզ փչելու համար, թե՝ տեսեք, մենք այս գյուղում այս արեցինք, այն գյուղում այն, մի երկու միջհամայքային ավտոճանապարհ կրկին կարկատան արվի, մի երկու տրանսպորտ ավելանա այդ գյուղերը սպասարկող կամ ջրահամակարգի հարց լուծվի:

Բայց հետո, երբ այս ծրագիրը կրկին ստիպողբար, նույն քաղցր խոսքերով համոզելով ընդունվի- վերջացվի, այդ բումը նստի, լինելու է այն, որ գյուղերը մոռացության են մատնվելու»,- ասաց նա: Ըստ բանախոսի՝ցանկացած գյուղացի ասում է՝ ես դեմ եմ համայնքների խոշորացմանը: Բայց ո՞ւմ է պետք նրա ասածը:

Haynews.am-ի հարցին, որ վերջերս ասուլիսի ժամանակ Տեղ համայքնի ղեկավարը ներկայացնում էր, թե վերանորոգվել է մշակույթի տան տանիքը, ծրագրի իրականացման արդյունքում բացվել է 50 տեղ մանկապարտեզում, լուծվել է գյուղի ջրաոռոգման խնդիրը, ով 200 տարուց ավել ջուր չուներ, ինչո՞ւ են այդ դեպքում գյուղացիները վատ տրամադրված ծրագրին, եթե ամեն բան այդպես լավ կարող է լինել, Ս. Սեդրակյանն ասաց, որ նախ Տեղ գյուղը նախագահի գյուղն է, և եթե դա չբարելավվեն, բա ո՞րը:

Բացի այդ, կենտրոնական համայնք համարվող գյուղը բարելավվելու է մյուսներում ավելի վատթարացման հաշվին: Մի տեղ մանկապարտեզ կբացվի, մյուս տեղում այն կփակվի: Սա, ըստ բանախոսի, նաև քաղաքական ենթատեքստ ունի: Եթե մինչ այդ ընտրությունների հետ կապված գնում էին հեռավոր գյուղեր, բոլոր տեղերում աշխատանքներ տանում, այժմ իրենց կեղծիքները կանեն մեկ կենտրոնացված տեղում՝ առանց այստեղ-այնտեղ գնալու:

Կրկյաշարյան Անուշ
 
Նմանատիպ նորություններ
Գորիսում բնակելի շենքի շքամուտում բնակիչները օձի բույն են հայտնաբերել
25 Հուլիսի 2017 - 21:24
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բնակելի շենքի բակում բնակիչները օձի բույն են հայտնաբերել:
Մոսկվայում տղամարդը բնակելի շենքի պատուհանից կրակ է բացել անցորդների վրա
25 Հուլիսի 2017 - 21:15
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա բնակելի շենքի տան պատուհանից, այս մասին հայտնում է moslenta.ru-ն։
«Շումախերական» ավտովթար Երևանում. կողաշրջված ավտոմեքենայի միջից վիրավոր վարորդին դուրս են բերել «Վի-Էլ-Վի» խանութի աշխատակիցները, ում հետո հիվանդանոց է տեղափոխել տաքսու վարորդը
25 Հուլիսի 2017 - 20:02
Այսօր հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում «Բյութ» մակնիշի 29 ՏՕ 526 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցում «Վի-Էլ-Վի» էլեկտրատեխնիկայի խանութի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկի վրա, առաջ ընթացել և կողաշրջվելով հայտնվել բետոնե սալիկների վրա:
Կրասնոյարսկում վաճառքի է հանվել Լենինի տունը (Լուսանկար)
25 Հուլիսի 2017 - 19:53
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի շրջանում հերթական անգամ վաճառքի է հանվել տունը, որտեղ Վլադիմիր Լենինը աշխատել է 1897թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին, այս մասին հայտնում է dom.lenta.ru-ն։
Ձմերուկը որպես դիետիկ սնունդ
25 Հուլիսի 2017 - 19:49
Ձմերուկի մասին բազմաթիվ առասպելներ են պտտվում, եւ ամենահայտնին վերաբերում է դրա դիետիկ հատկություններին. շատերը վստահ են, որ ձմերուկը գերազանցապես ջրից է կազմված, եւ այն հաճախ օգտագործելու դեպքում կարելի է նիհարել:
Պաղպաղակի վտանգը ամռանը
25 Հուլիսի 2017 - 19:40
Քյոլնի համալսարանի աշխատակիցները բացատրել են, թե ինչ բացասական գործոններ կարող են ազդել ամռան շոգին պաղպաղակ ուտող մարդկանց առողջության վրա: Գիտնականների խոսքով՝ հետեւանքների մեկը կարող է լինել քաղցկեղային հիվանդությունների զարգացումը:
Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը տեղափոխվել է Աթենք
25 Հուլիսի 2017 - 19:37
Թուրքիայի սահմանը հատած հայ մտավորական Սևան Նշանյանն սկսել է համարձակ կերպով երևալ հանրության մեջ:
Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարները Փարիզից
25 Հուլիսի 2017 - 19:33
Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանն այս օրերին գտնվում է Փարիզում:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7683
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պաղպաղակի վտանգը ամռանը
Հասարակություն
 
Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը տեղափոխվել է Աթենք
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական