Facebook   Twitter
 
Լիճքեցիները մեղադրում են, համայնքապետը՝ արդարանում

Լիճքեցիները մեղադրում են, համայնքապետը՝ արդարանում

04 Հուլիսի 2017 - 19:18
Չնայած Լիճքի խոհանոցում, ինչպես համայնքապետն է նշում, ավանդական ուտեստների պակաս չի նկատվում, սակայն Գնել Գրիգորյանը ավանդական բաղադրատոմսով պատրաստված ձուկ ու խեցգետին համտեսելու է հրավիրում:
«Իմ գյուղն է, պետք է գովեմ, բայց դե չափազանցրած չի լինի եթե ասեմ, որ 5480 բնակիչ ունեցող համայնքում իսկապես հյուրասեր ժողովուրդ է ապրում»,- HayNews.am-ի հետ զրույցում նշեց Լիճքի համայնքապետը:

Արդեն տասը տարի Լիճքը ղեկավարող Գրիգորյանը, նշում է գյուղում հրատապ խնդիրներ շատ է տեսնում, դրանցից են ասֆալտապատման, խմելու ջրագծերի վերանորոգման, լուսավորության անցկացման հարցերը: Տեղին է նշել, որ 2012թ.-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը այստեղ 160 մլն 600 հազար դրամի ասֆալտապատման աշխատանքներ է իրականացրել: Մինչդեռ գյուղապետը փաստում է, որ Լիճքում ասֆալտապատման կարիք ունեն:

«Այնպես չէ, որ ոչինչ չի արվել, պարզապես վերը նշված խնդիրները դեռ մասնակի ենք լուծել, ֆինանասական միջոցների սղության պատճաով: Տարեվերջին ակնկալում ենք ավարտել մանկապարտեզի շենքի վերանորոգումը»,-ասաց Գնել Գրիգորյանը և ավելեցրեց, որ վերանորոգման կարիք ունի գյուղի միջնակարգ դպրոցը ևս, իսկ հիմնական դպրոցն անմխիթար վիճակում է. կառավարությունը խոստացել է գումար հատկացնել:

Լիճքի համայնքապետարանի 2017թ.-ի բյուջեն կազմել է 121 միլիոն 440 հազար դրամ, գյուղապետարանում և ենթակա կառույցներում միասին վերցրած 41 մարդ է աշխատում:

Լիճքի մի խումբ բնակիչներ նամակով դիմել էին HayNews.am-ին՝ գյուղապետին մեղադրելով մի շարք անօրինականություններիր մեջ:

Տարեկան որքան գումար է ծախսվում համայնքի գրենական պիտույքների եւ այլ ծախսերի հոդվածով եւ ումից եք գնում նախատեսված ապրանքները, այսպիսի հարց էինք ուղղել գյուղապետին: Նամակագիրները հավաստիացնում էին, որ այդ ապարնքները գյուղապետարանը գնում է Գնել Գրիգորյանի բարեկամին պատկանող խանութից:

Համայնքապետը պատասխան նամակում գրել է. «Համայնքապետարանի գրենական պիտույքների և այլ ծախսերի հոդվածով տարեկան ծախսվում է 800000 /ութ հարյուր հազար/ դրամ: Այդ ծախսերի մեջ ներառվում է նաև Լիճքի միջնակարգ և հիմնական դպրոցների առաջին դասարանցիներին /մոտ 100 աշակերտ/ տրված մոտավորապես 150000 /հարյուր հիսուն հազար/ դրամ գրենական պիտույքները: Գնումներն իրականցվել են ՀՀ գնումների մասին օրենքի հանաձայն «Տարոն 97» ՍՊԸ-ից»:

Գյուղի բնակիչների նամակում այսպիսի հարց էլ կար. «Որքան եւ ինչ հիմնունքներով է գյուղի պատմության մասին տպագրված գրքին համայնքային բյուջեից գումար հատկացվել»: Պատասխանում նշված է. «Լիճք գյուղի պատմության մասին գիրքը գրելու և տպագրելու համար ծախսվել է 3350000 /երեք միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ դրամ գումար: Այդ նպատակի համար հատկացված գումարի չափը սահմանվել է ավագանու որոշումներով»:

Նամակագիրներ հետաքրքրում էր թե որքան է կազմում սոցիալական օգնություների ֆոնդը եւ ինչ սկզբունքով է համայնքապետարանը տրամադրում դրանք: «Սոցիալապես անապահով անձանց տրամադրվող նպաստների /օգնությունների/ համար տարեկան նախատեսված է 6500000 /վեց միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ գումար: Այն տրամադրվում է ավագանու որոշումների հիման վրա»,-նշված է նամակում:

Գյուղապետի խոսքով իրենք տարեկան 100 առաջին դասարանցի են ունում, միջինում Լիճքում տարեկան 100 ծնունդ է գրանցվում: Գնել Գրիգորյանի խոսքով ունեն 5480 բնակիչ: Տպավորություն է ստեղծվում, որ Լիճքում երեխա են բերում անգամ զառամյալ տատիկները:

Բնակիչները «մեղադրում» են, համայնքապետը՝ «արդարանում» և նշում, որ Վերահսկիչ պալատից ևս ստուգումներ իրականացվել են, սակայն մեղադրանքները հիմանվորող ոչ մի ապացույց չեն գտել, Գնել Գրիգորյանի հավաստմամաբ, դրանց բացակայության պատճառով:

Խոսելով գյուղի մասին, համայնքապետը փաստեց, որ համայնքը աշխատատեղերի լուրջ պակաս ունի, ինչի արդյունքում գյուղացիները հիմանականում արտագնա աշխատանքով են վաստակում: «Արտագաղթ ևս կա գյուղից, բայց սարսափելի թվեր չեն»,-ասաց Գնել Գրիգորյանը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Արցախյան հարցը աքսիոմատիկ գերակայություն է, ԱլԳ հռչակագրի տեքստում ակնկալում ենք մեր ազգային շահերից բխող ձևակերպումներ.Ա. Աշոտյան
22 Նոյեմբերի 2017 - 11:20
Հայաստանն ամբողջությամբ իր աշխատանքը կատարել է, ավելին՝ ելնելով սպասումներից, որ ԵՄ գործընկերները նույնպես այս ուղղությամբ պետք է գործադրեն համարժեք, շոշափելի ջանքեր. Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվելիք նոր փաստաթղթում Արցախյան հիմնախնդրի լուծմանն առնչվող դրույթների ամրագրման հետ կապված հնչող մտավախությունների մասով Tert.am-ին հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձի գործունեությունը կդադարեցվի՞. քննիչը դիմել է դատախազին
22 Նոյեմբերի 2017 - 11:17
Վանաձորի բժշկական կենտրոնում անցած տարվա հոկտեմբերին մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով մեղադրյալ, ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի: Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ քննիչը Շահվերդյանի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկել է դատախազություն:
Ես իմ երեխային կասկածելի պատվաստանյութով չեմ պատվաստի, ուրիշին էլ խորհուրդ չեմ տա. բժիշկը՝ գարդասիլի մասին
22 Նոյեմբերի 2017 - 11:15
Հայ հասարակությունում լուրջ վիճաբանություն է սկսվել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցով: Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է դեկտեմբերից սկսել 13-ամյա աղջիկներին պատվաստել գարդասիլ պատվաստանյութով, որը հանրապետությանը տրամադրելու է հայտնի GAVI հիմնադրամը:
Կանխվել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման 2 փորձ. ՊԵԿ
22 Նոյեմբերի 2017 - 11:03
Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա
22 Նոյեմբերի 2017 - 10:53
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա՝ 44 տղա, 32 աղջիկ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
22 Նոյեմբերի 2017 - 10:39
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Առավոտյան աշխատանքի էի գնում, երբ ավտոբուս բարձրացավ ձեռնափայտով մի տարեց տղամարդ․ Վարորդի արարքը իսկապես հարգանքի է արժանի
22 Նոյեմբերի 2017 - 10:30
Առավոտյան գնում էի ավտոբուսով աշխատանքի, եթե անկեղծ շատ վատ տրամարդություն ունեի և կարծես արդեն առավոտյան հոգնած լինեի։ Այդ ամենի հետ մեկտեղ ուշանում էի աշխատանքից։ 2-րդ կանգառում ավտոբուս բարձրացավ մի ձեռնափայտով տարեց տղամարդ։ Նա հանեց գրպանից մետաղդրամները և սկսեց հաշվել դրանք։
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. նախնական տվյալներով՝ կա 5 տուժած
22 Նոյեմբերի 2017 - 10:25
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 07:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոթվար. «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9990
 
Լրահոս`