![]() ՀՀ կառավարությունը խոշորացված համայնքներին մեկ շնչի մասով միջին հաշվով հատկացրել է 65 դոլարի չափով գումար05 Հուլիսի 2017 - 17:38
ՀՀ կառավարությունը խոշորացված համայնքներին մեկ շնչի մասով միջին հաշվով հատկացրել է 65 դոլարի չափով գումար, որը հիմնականում հենց համայնքների առաջարկությամբ է ծախսվել այս կամ այն խնդիրը լուծելու համար:
Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցելության ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նախարարը ներկայացրել է իրականացված աշխատանքների մասով ամփոփ տեղեկություն, արձանագրել, որ խոշորացված համայնքներում արդյունքները տեսանելի են. տրամադրվել են տեխնիկական միջոցներ, ջրագծեր են կառուցվել, համայնքային ճանապարհներ են վերանորոգվել, զարգացման ծրագրեր իրականացվել եւ այլն: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է վարչատարածքային բարեփոխումների մասին օրենքի վերջին փոփոխությունների նախագիծը եւ մենք նոյեմբերի 5-ին պետք է գնանք ընտրությունների: Համայնքներում տնտեսական ծրագրեր բերելու ժամանակն է: Մինչեւ նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները յուրաքանչյուր համայնքի համար պետք է նախապատրաստենք ծրագիր եւ հետո շատ արագ դնենք գործածության մեջ: Կարծում եմ, միասին մենք կարողանալու ենք մեկ թիմ դառնալ, ներդրումային ծրագրեր բերել, իսկ պետությունն էլ կանգնելու է խոշորացված համայնքների կողքին»,-ասել է Դ. Լոքյանը: Նա կարեւորել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցը եւ հանձնարարել համայնքապետերին ուշադրության տակ պահել հարցը, հավելել, որ կառավարության կողմից առավել օժանդակության կարժանան այն համայնքները, որոնք լավագույն ցուցանիշները կունենան: HayNews.am ![]() 23 Ապրիլի 2018 - 00:16
![]() 23 Ապրիլի 2018 - 00:07
Այսօր կեսգիշերին ձերբակալված Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սանասարյանի հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Դրանում, մասնավորապես, ասված է.
![]() 22 Ապրիլի 2018 - 23:46
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում: Այս մասին տեղեկացվել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
![]() 22 Ապրիլի 2018 - 23:37
Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում բերման են ենթարկում ցուցարարներին: Այստեղ կուտակված են ոստիկանական ուժեր:
![]() 22 Ապրիլի 2018 - 23:34
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչության պետ Արման Աղաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ միանում է բողոքի ակցիայի մասնակիցներին:
![]() 22 Ապրիլի 2018 - 23:15
Այս պահին քաղաքի տարբեր հատվածներում ակցիա է. շերեփներով հարվածում են, այդ կերպ արտահայտում իրենց բողոքը:
![]() 22 Ապրիլի 2018 - 23:04
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին News.am-ին ասաց նրա պաշտպան Արաքս Մելքոնյանը:
![]() 22 Ապրիլի 2018 - 22:58
Անի Երանյանը «Instagram»-ի իր էջում գրել է. «Ես ՀՀ քաղաքացի եմ և չեմ պատկանում որևէ կուսակցության։ Այս պահին գտնվում եմ հայրենիքիցս շատ հեռու, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ։
|
Լրահոս`
![]()
Ձերբակալված Դավիթ Սանասարյանի հայտարարությունը
Հասարակություն ![]()
Լուսանկար առանց մեկնաբանության
Հասարակություն ![]()
Նիկոլ Փաշինյանը Սևանի ոստիկանության բաժնում է
Հասարակություն ![]()
Բողոքի ակցիա շերեփների հարվածով
Հասարակություն ![]()
Լիլիթ Կարապետյանը դիմել է Սերժ Սարգսյանին
Հասարակություն ![]()
Խիստ քաղաքականացված հարսանիք Երևանում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր |