Facebook   Twitter
 
Ազատանն իր լուծված ու չլուծված խնդիրներով, հոգսերով

Ազատանն իր լուծված ու չլուծված խնդիրներով, հոգսերով

09 Հուլիսի 2017 - 11:09
Շիրակի մարզի Ազատան համայնքը խնդիրների ու չլուծված հարցերի պակաս չի զգում:
Համայնքապետ Վարդան Իկիլիկյանը HayNews.am-ի հետ զրույցում առանձնացրեց դրանցից ամենահրատապները. «Չնայած կենտրոնական ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապտված է, սակայն երկրորդական ու մինջդաշտային ճանապարհները բարեկարգման կարիք են զգում, դրենաժային համակարգի վերանորագման անհրաժեշտություն կա, ինչպես մարզի մնացած համայնքներում մենք ևս բնակարանային խնդիր ունենք»,-ասաց գյուղապետն ու չմոռացավ նաև խոսել արվածի մասին. «Աշխատանքներ շատ են արվել, բայց դրանցից կարևորներն են հակակարկտային կայանի կառուցումը, աղբատար մեքենայի և աղբամանների ձեռք բերումն ու այսօր արդեն 138 սան ունեցող մանկապարտեզի շահագործումը»:

Համայնքային բյուջեից մանկապարտեզի պահպանման համար տարեկան հատկացվում է 33 մլն դրամ ևս 10 մլն 080 հազար դրամ կազմում է ծնողական վճարը: Մեկ երեխայի համար ծնողները ամսական վճարում են 6000 դրամ: HayNews.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Ազատանի համայնքապետարանը նշել է. «Մեկ երեխայի համար ամսական ծնողական վճարը կազմում է 6000 ՀՀ դրամ, սահմանվել է ծնողների առաջարկով և համայնքի ավագանու որոշմամբ»:

Հարց է առաջանում, այդ որ մի ծնողը, այն էլ գյուղական համայքի, որ կանխիկ գումար ոչ միշտ է ունենում, առաջարկի որ ամսական գանձեն ոչ ավել, ոչ պակաս քան 6000 դրամ, այն դեպքում երբ քաղաքային շատ ու շատ մանկապարտեզներում ծնողները անգամ դժկամությամբ են վճարում 4000-ից 5000 դրամը: Այն դեպքում երբ Իկիլիկյանը չի ժխտում, որ 5800 բնակիչ ունեցող Ազատանում լրջագույն խնդիր է աշխատատեղերի պակասը, հիմնական ապրուստը կամ արտագնա աշխատանքն է, կամ՝ հողագործությունը:

HayNews.am-ին հասեագրված, այդ նույն նամակում նշված է, որ նախակրթարան է հաճախում 138 երեխա, իսկ մեկ այլ տողով տեղեկացնում են, որ ծնողական վճարները տարեկան կազմում են 10 մլն 080 հազար դրամ: Պարզ հաշվարկ 6000 (ամսական վճար)X138 (երեխաների թիվ) =828.000 դրամ, սա մեկ ամսվա կտրվածքով: Եթե 828.000 (մեկ ամսվա ծնողական մուտքերը) X 12 (տարվա ամիսներ) = 9.936.000 դրամ: Այնինչ Ազատանի համայնքապետարանը պաշտոնապես տեղեկացնում է, որ ծնողական վճարները կազմում են 10 մլն 080 հազար դրամ:

Մանկապարտեզի 6 խմբում աշխատող 27 ազատանցիներից 3-ը համայնքապետ Իկիլիկյանին, ինչպես նամակում է նշված հեռավոր բարեկամ են՝ մեթոդիստը, դասվարը և լվացքարարը:

Համայնքապետի խոսքով՝ գյուղում գործում են մարզամշակութային օղակ, ֆուտբոլի ու արվեստի դպրոցներ:

«Զարգացած ժողովուրդ են մեր գյուղացիները, շնորքով, գրագետ, օրիանակ այս տարի 57 շրջանավարտից մոտ 30-ը բարձրագույն են դիմել: Նշեմ նաև որ ի տարբերություն այլ գյուղերի մեր դպրոցն ու մանկապարտեզը համապատասխան կադրերի պակաս չեն զգում, ավելին՝ մենք կադրերի ավելցուկ ունենք: Ցավոք նույնը չենք կարող ասել բուժամբուլատորիայի մասին. լավ մասնագետների կարիք ունենք»,-նշեց Վարդան Իկիլիկյանը:

Որքան էլ գյուղապետը փորձի թաքցնել, այնուամենայնիվ նամակագիրները փաստում են, որ գյուղում լարվածությունը պահպանվում է Իկիլիկյանին ընտրածների և չընտրածների միջև:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Արցախյան հարցը աքսիոմատիկ գերակայություն է, ԱլԳ հռչակագրի տեքստում ակնկալում ենք մեր ազգային շահերից բխող ձևակերպումներ.Ա. Աշոտյան
22 Նոյեմբերի 2017 - 11:20
Հայաստանն ամբողջությամբ իր աշխատանքը կատարել է, ավելին՝ ելնելով սպասումներից, որ ԵՄ գործընկերները նույնպես այս ուղղությամբ պետք է գործադրեն համարժեք, շոշափելի ջանքեր. Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվելիք նոր փաստաթղթում Արցախյան հիմնախնդրի լուծմանն առնչվող դրույթների ամրագրման հետ կապված հնչող մտավախությունների մասով Tert.am-ին հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձի գործունեությունը կդադարեցվի՞. քննիչը դիմել է դատախազին
22 Նոյեմբերի 2017 - 11:17
Վանաձորի բժշկական կենտրոնում անցած տարվա հոկտեմբերին մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով մեղադրյալ, ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի: Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ քննիչը Շահվերդյանի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկել է դատախազություն:
Ես իմ երեխային կասկածելի պատվաստանյութով չեմ պատվաստի, ուրիշին էլ խորհուրդ չեմ տա. բժիշկը՝ գարդասիլի մասին
22 Նոյեմբերի 2017 - 11:15
Հայ հասարակությունում լուրջ վիճաբանություն է սկսվել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցով: Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է դեկտեմբերից սկսել 13-ամյա աղջիկներին պատվաստել գարդասիլ պատվաստանյութով, որը հանրապետությանը տրամադրելու է հայտնի GAVI հիմնադրամը:
Կանխվել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման 2 փորձ. ՊԵԿ
22 Նոյեմբերի 2017 - 11:03
Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա
22 Նոյեմբերի 2017 - 10:53
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա՝ 44 տղա, 32 աղջիկ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
22 Նոյեմբերի 2017 - 10:39
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Առավոտյան աշխատանքի էի գնում, երբ ավտոբուս բարձրացավ ձեռնափայտով մի տարեց տղամարդ․ Վարորդի արարքը իսկապես հարգանքի է արժանի
22 Նոյեմբերի 2017 - 10:30
Առավոտյան գնում էի ավտոբուսով աշխատանքի, եթե անկեղծ շատ վատ տրամարդություն ունեի և կարծես արդեն առավոտյան հոգնած լինեի։ Այդ ամենի հետ մեկտեղ ուշանում էի աշխատանքից։ 2-րդ կանգառում ավտոբուս բարձրացավ մի ձեռնափայտով տարեց տղամարդ։ Նա հանեց գրպանից մետաղդրամները և սկսեց հաշվել դրանք։
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. նախնական տվյալներով՝ կա 5 տուժած
22 Նոյեմբերի 2017 - 10:25
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 07:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոթվար. «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8584
 
Լրահոս`