Facebook   Twitter
 
Արևիկ գյուղում անասունները վարունգ են ուտում

Արևիկ գյուղում անասունները վարունգ են ուտում

11 Հուլիսի 2017 - 13:12
Գրիշա Բալասանյան

Արեւիկ գյուղի դաշտային ճանապարհների երկու կողմում՝ հողամասերի դիմաց, վարունգի դեղնած ու արդեն թառամած կույտեր են գոյացել: Գյուղացիները վարունգը հողատարածքից դուրս են հանում ու լցնում ճամփեզրին, որպեսզի արոտավայր գնացող-եկող անասուններն ուտեն:
Ոմանք էլ շուկայից հետ բերած վարունգն են անասնակեր դարձնում: Ասում են, որ շուկայում վարունգը չի վաճառվում, 1 կիլոգրամի համար առաջարկում են 20 դրամ, ինչը ձեռնտու չէ: Նույնիսկ շուկա տանելու վառելիքի ծախսը չի փակում:

Արմավիրի մարզի Արևիկ գյուղում մի քանի տարեց տղամարդ մշակույթի տան դիմացի այգում նստած թղթախաղ ու նարդի էին խաղում: Տեսնելով անծանոթ հյուրին` խաղն ընդհատեցին: Մարդիկ դժգոհելու շատ պատճառներ ունեն: Ասում են, որ տարիներով պաշտոնյաների երես չեն տեսնում, որ մտքներին եկածն ասեն, իսկ ասելիք շատ ունեն: Մի քանիսին տեսել են Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ու վերջ:

Պատմեցին, որ իրենց միակ շուկան Արարատի մարզի Հովտաշատ (նախկին Մեհմանդար) գյուղի տարածքում գործող մեծածախ շուկան է: Այդ տարածքում են կենտրոնացել Արմավիրի, Արարատի մարզի գյուղմթերք արտադրողները: Դա է պատճառը, որ ապրանքը լճացել է, գինն էլ՝ ընկել: Պատմում էին, որ ավելի շատ վաճառող է լինում, քան գնորդ, հետևաբար ապրանքը չի կարող բարձր գին ունենալ: Գյուղացիներն առաջարկում են փոքր շուկաներ հիմնել, որպեսզի կենտրոնացում չլինի:

Արևիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լևոն Ջումշուդյանը նշեց, որ 20 դրամով բերք հավաքելն անիմաստ է: Մարդիկ ստիպված հավաքում թափում են, որպեսզի բույսը չչորանա, մինչև տեսնեն` երբ է շուկան կարգավորվում: Իսկ կկարգավորվի, թե ոչ՝ ոչ ոք չի կարող ասել:

Մկրտիչ Մարգարյանն իրենց վատ վիճակի պատճառը «վերևներում է տեսնում»: Ասում է, որ այսօրվա Ազգային ժողովում պատգամավորների 70%-ը նույնիսկ խոսել չգիտի: Նրանց լսելով` էլ ավելի են հիասթափվում, հետևաբար չեն կարող ակնկալել, որ նրանք կապրեն գյուղացու դարդ ու ցավով: Ծանր է տարել, երբ հեռուստատեսությամբ լսել է, որ բարձրացնում են դատախազների աշխատավարձը, արտոնյալ պայմաններով թոշակի են ուղարկում, մինչդեռ երկիրը պահող գյուղացուն, ով առավոտից երեկո հողի մեջ է, չնչին թոշակ են տալիս, որով չի կարողանում նույնիսկ կոմունալ վարձերը վճարել: Վարկերի բարձր տոկոսադրույքների մասին չցանկացավ խոսել: Համագյուղացիները տեղից գոռացին, որ տոկոսադրույքը շատ բարձր է, և չարդարացված կարճ ժամկետով է վարկը տրվում:

Մկրտիչ Մարգարյանն անցում կատարեց իրենց՝ արևիկցիներին, ու ասաց, որ լրիվ մոռացության են մատնվել: Գյուղացիների մասին հիշում են միայն ընտրությունից ընտրություն: Խոսքը հաստատելու համար հերթով թվարկեցին «ապացույցները»: Պատմեցին, որ գյուղն ամբողջությամբ գազիֆիկացված չէ: Գյուղացիների մեծ մասը գազ չունի, քանի որ ի վիճակի չէ իր ուժերով փողոցից խողովակ անցկացնել: Իսկ Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, երբ գյուղում վառել է կապույտ վառելիքի կրակը, տարայով գազ է եղել, թե իբր բնական գազն է այրվում: Այդ կեղծիքի հետևանքները արևիկցիները կրում են մինչ օրս:

Գյուղի հաջորդ խնդիրը մանկապարտեզի բացակայությունն է: Երեխաները հաճախում են հարևան գյուղերի կամ Արմավիր քաղաքի մանկապարտեզներ, քանի որ երկար տարիներ է` գյուղի մանկապարտեզը չի գործում, իսկ շենքն ավերված է:

Լևոն Ջումշուդյանն ասաց, որ կառավարության հրատապ ծրագրերով խոստացել են մանկապարտեզի կառուցման համար հատկացնել 50 մլն դրամ: Երկու մասնաշենքերը քանդելու են, նորը կառուցեն: Շենքը վթարային վիճակում է, հնարավոր չէ «վերակենդանացնել»: Իսկ թե ե՞րբ կսկսվեն աշխատանքները՝ չկարողացավ հստակ ասել:

Գյուղատնտեսական վարկերը աշխատակազմի քարտուղարը «խնդրահարույց» համարեց: Ասում է` տարիներ առաջ վարկ են վերցրել, կարկուտը կամ բնական մեկ այլ աղետ վնաս է հասցրել բերքին, չեն կարողացել ժամանակին մարել: Այդ վարկերը վերավարկավորվել են նույն կամ ավելի բարձր տոկոսներով, և գյուղացիները մինչ օրս չեն կարողանում այդ վիճակից դուրս գալ: Այս տարի նույնպես վատ վիճակում են, քանի որ խաղողի վազերը ցրտահարվել են, իսկ 2 օր առաջ կարկուտը վնասել է համայնքի մշակաբույսերը:

Վատ վիճակում են հայտնվել հատկապես երաշխավորները, ովքեր, հիմնական վարկառուի պատճառով հայտնվելով բանկի «սև ցուցակում», չեն կարողանում իրենց համար վարկեր վերցնել:

«Եթե ոչ 100, ապա 98 տոկոսը հաստատ վարկի տակ է մեր գյուղում»,-ասում է Լևոն Ջումշուդյանը:

hetq.am
 
Նմանատիպ նորություններ
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. 260-ից ավելի դպրոցականների ծնողներ փակել են դպրոցի ճանապարհը.(Լուսանկարներ)
20 Նոյեմբերի 2017 - 12:35
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լարված ու պայթյունավտագ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքի Ջրարփի թաղամասի միջնակարդ դպրոցի բակում են հավաքվել դպրոցում սովորող երեխաների ծնողները և ի նշան բողոքի՝ թույլ չեն տալիս, որպեսզի երեխաները մտնեն դպորց և սկսվի դասապրոցեսը:
Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը
17 Նոյեմբերի 2017 - 18:48
Արդվի գյուղի բնակիչները խիստ մտահոգված են «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրով, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղաթում:
Դավիթ Լոքյանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը քննարկել է Դմիտրի Մարյասինի հետ
16 Նոյեմբերի 2017 - 22:58
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Դմիտրի Մարյասինին և քննարկել ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԶԾ-ի հայաստանյան պատասխանատուները, նախարարության ներկայացուցիչները:
Շատինցիները որևէ ողջամիտ պահանջ չեն ներկայացնում. Աղվան Հարությունյան
15 Նոյեմբերի 2017 - 09:14
Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյուքում ընտրված խոշորացված համայնքների ղեկավարները նոյեմբերի 13-ին ստանձնել են իրենց պարտականությունները՝ համաձայն ՏԻՄ օրենքի:
Ովքե՞ր և ինչո՞ւ են աղմկում Շատինում. Խուդոյանը ծպտված բայց շարունակում է սադրել…(Տեսանյութ)
12 Նոյեմբերի 2017 - 11:49
Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում, կենտրոնը՝ Շատին, հաղթեց ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը: Պարտված թեկնածու Շատին համայնքի արդեն իսկ նախկին ղեկավար Տիգրան Խուդոյանը, ընդունելով իր պարտությունը, դիմում-բողոք չներկայացրեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
ԵԽ ՏՏԿ նախագահի այցը Աբովյան (Լուսանկարներ)
11 Նոյեմբերի 2017 - 22:44
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելեց Աբովյան:
GIZ-ի պատրաստած ֆիլմում ներկայացվում է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների արդյունքում իրականացված ծրագրերը (Տեսանյութ)
09 Նոյեմբերի 2017 - 10:43
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից պատրաստված ֆիլմում ներկայացվում է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների իրականացման գործընթացը, կատարված աշխատանքները:
HayNews.am-ը շնորհավորում է ընտրված համայնքապետերին
06 Նոյեմբերի 2017 - 17:04
Ներկայացնում ենք նոյմեբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում ընտրված ղեկավաների ցուցակը:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13
 
Լրահոս`