Facebook   Twitter
 
Ծնողներս գրկած էին ինձ տանում դպրոց, այնուհետև՝ սայլակի վրա. հաջողակ դիմահարդարի կենսուրախ կյանքը

Ծնողներս գրկած էին ինձ տանում դպրոց, այնուհետև՝ սայլակի վրա. հաջողակ դիմահարդարի կենսուրախ կյանքը

12 Հուլիսի 2017 - 00:31
«Երբ որ քո առջև ծառանում են թե´ առողջական, թե´ դրանից բխող շատ խնդիրներ, ակամայից հուսահատության պահեր առաջանում են:
Դժվար պահերից դուրս գալու համար կարևոր է այն մարդկանց դերը քո կյանքում, ովքեր քեզ շրջապատում են: Ես ինձ կարող եմ այդ հարցում բախտավոր մարդ համարել, քանի որ երբեք իմ խնդրի հետ մենակ չեմ եղել: Ինձ օգնողները առաջին հերթին եղել են ընտանիքիս անդամները, ովքեր իրենց չխնայելով՝ միշտ իմ դժվար պահերին ցավացել ու պայքարել են ինձ համար: Կարևորն այն է, որ եթե շրջապատող մարդիկ հավատում են ուժերիդ, անում ամեն ինչ, որ չհիասթափեցնես նրանց»,-20-ամյա Էլենը HayNews.am հետ զրույցում անկեղծացավ և փորձեց խոսել կյանքի այն դժվարին պահերի մասին, որոնք կհասկանաn միայն հենաշարժողական խնդիր ունեցողները:

Ընդամենը կյանքի 20 տարի, բայց այս աղջիկը հասցրել է ճաշակել ցավը, դժվարությունը և փորձությունները, բայց այս ամենը նրան միայն հույս և ուժ են փոխանցել:

«Ապրել է պետք, ինքս ինձ միշտ ասել եմ: Եթե ապրում ես պայքարը զուգահեռ քայլում է քեզ հետ և դու իրավունք չունես հուսահատվելու, շատ մարդիկ պայքար են տալիս կյանքի համար և եթե քեզ նվիրվել է ապրելու հնարավորություն, դու պետք է ապրես լիարժեք՝ գնահատելով ամեն վայրկյանը: Առաջին դասարան գնացել եմ քայլելով, ընթացքում բարդանալով առողջական խնդիրներս, արդեն ծնողներս ստիպված եղան գրկած տանել, այնուհետև սկսեցի տեղաշարժվել սայլակի օգնությամբ, որին նստել համաձայնվելը ինձ մի փոքր դժվար տրվեց: Շատ կային դժվարություններ, դրանք կապված էին դպրոցի անմատչելի լինելու և այլնի հետ: Ձմռանն ավելի դժվար էր հասնել դպրոց, մի խոսքով հաղթահարելով բոլոր դժվարություններ ավարտեցի դպրոցը: Հաճախել եմ «Ունիսոն» ՀԿ նկարչության դասերի, բայց հիմնականում սերը դեպի նկարչությունը ստիպել է որ ինքնակրթությամբ էլ զբաղվեմ»:

Էլենին միշտ հետաքրքրել է նկարչությունը, դիզայնը և այն ամենը, ինչը կապված է գեղեցկության և խնամքի հետ:

«Երբ իմացա որ «ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» հասարակական կազմակերպությունն անցկացնում է տարբեր դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց համար, որոշեցի մասնակցել դիմահարդարման և անգլերենի դասերին: Երբեք որպես լուրջ աշխատանք չեմ նայել այս ամենին, ավելի շատ անում եմ իմ ու հարազատներիս համար, բայց հիմա նաև վաստակում եմ»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ Էլենը:

Այս աղջիկը առօրյայում բավականին արժևորում է ընկերների դերը:

«Ինձ համար շատ թանկ են այն ընկերները, ովքեր պատրաստ են ժամանակ անցկացնելու ինձ հետ և լսելու ինձ, հատկապես երբ խնդիրներ եմ ունենում: Կարևոր է փոխադարձ հարգանքը, նվիրվածությունն ու միմյանց լսելու ունակությունը որ պետք է ունենան իսկական ընկերները, ես անմնացորդ կարող եմ նվիրվել այն մարդկանց ովքեր այդպիսինն են, ու շատ ուրախ եմ որ ունեմ նման մարդիկ իմ կյանքում»:

Էլենի կարծիքով կյանքում տեղ գտած թերի կետերի մասին անվերջ կարելի է խոսել: Նա մեծ բացթողում է համարում հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվածության խնդիրը, այն որ ոչ բոլորին է հաջողվում ուսում ստանալ կամ աշխատանք գտնել, բազմիցս խոսվել ու խոսվում է անմատչելի քաղաքի, տրանսպորտի մասին:

Էլենը չի սահմանափակվում միայն դիմահարդարման աշխատանքով: Նա առաջիկայում դեռ ծրագիր ունի իրագործռլու, որի միջոցով հուսով է հիմնական աշխատանքով ապահովվել:

Սյուզի Ասատրյան
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
24 Հունվարի 2019 - 09:55
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
«Հրապարակ». Երբ վատ ապրող մարդուն ասում ես՝ դու ես իշխանությունը, պետք է պատրաստ լինես հաշվի նստել նրա հետ ամեն անգամ «պրեմիա» գրելիս
24 Հունվարի 2019 - 09:54
«Իրավացի են նրանք, ովքեր վրդովվում են վերջին օրերին ծագած աղմուկից՝ տարեվերջյան պարգևատրումների հետ կապված:
«Ժողովուրդ». Գարիկ Սարգսյանի խորհրդականը պարգեւատրվել է մարզպետին ներքաղաքական խորհուրդներ տալու համար
24 Հունվարի 2019 - 09:52
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը: Պարգեւատրվողների ցանկում եղել է նաեւ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը:
Ուղեբեռի «տոչկա». Նախկինում այս բիզնեսը պատկանում էր միայն Նազիկ Ամիրյանին. «Ժամանակ»
24 Հունվարի 2019 - 09:45
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին հայտնվել են ուղեբեռի փաթեթավորման կետեր, որտեղ ուղեբեռի փաթեթավորման արժեքը 2 հազար դրամ է:
Միասեռական քաղաքապետը հայտարարել է 2020թ․ ընտրություններում ԱՄՆ նախագահ առաջադրվելու մասին
24 Հունվարի 2019 - 09:41
Դեմոկրատ Փիթ Բութիջիչը՝ Ինդիանայում Սաութ Բենդի քաղաքապետը, չորեքշաբթի օրը հայտարարել է 2020թ․ ընտրություններում ԱՄՆ նախագահ առաջադրվելու մասին՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Այսօր էսկիմոյի միջազգային օրն է
24 Հունվարի 2019 - 09:38
Հունվարի 24-ին նշվում է «քաղցր» տոն՝ Էսկիմոյի միջազգային օրը (International Eskimo Pie Day)։ Տոնը հռչակելու օրն ընտրվել է այն պատճառով, որ 1922 թվականին հենց այս օրը ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքի խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը արտոնագրեց էսկիմո պաղպաղակը։
«Քանի դեռ էս ԱԺ-ն իր մտավոր կարողությունների ողջ ծավալը ցույց չի տվել, որտեղի՞ց իմանանք». «Հրապարակ»
24 Հունվարի 2019 - 09:37
«Քանի դեռ էս ԱԺ-ն իր մտավոր կարողությունների ողջ ծավալը ցույց չի տվել, որտեղի՞ց իմանանք». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր պառլամենտի աշխատանքի մեկնարկի օրերին ԱԺ միջանցքներում աշխույժ եռուզեռի-շփումների մեջ էր «Ժառանգության» նախկին պատգամավոր, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը, որը նոր պատգամավորների թրեյնինգների «համահեղինակներից» է:
Մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար մրցույթում գործող տնօրենը թեստը չի հաղթահարել. Աջափնյակ և Ավան վարչական շրջաններում մրցույթներ են կայացել
24 Հունվարի 2019 - 09:36
Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ և Ավան վարչական շրջանների ենթակայության համայնքային ոչ առևտրային մի շարք կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել:
«Փաստ». 10 000 դոլար, ավելի քան 4 միլիոն դրամ. Կարեն Կարապետյանի ունեցվածքը
24 Հունվարի 2019 - 09:34
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատի նորանշանակ անդամ Կարեն Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14806
 
Լրահոս`