Facebook   Twitter
 
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

13 Հուլիսի 2017 - 16:41
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Նախագահը այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկը՝ շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման ու զինվորների կենցաղային պայմաններին, ինժեներական և ամրաշինական կառույցների, մարտական պատրաստականության վիճակին: Հանրապետության Նախագահը նվերներով խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների: Նախագահը շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին, մաղթել նրանց հաջողություն, բարի ծառայություն և ընդգծել, որ նրանց բարեխիղճ ծառայությունը մեծապես գնահատվում է և նրանց շնորհիվ մեր ժողովուրդը կարողանում է հանգիստ ապրել, աշխատել և զարգացնել մեր հայրենիքը:

Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է Իջևանում տեղակայված զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարարը, զորամասի հրամանատարը, ԶՈՒ հոգևոր առաջնորդը, պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը: Նորակառույց զինավանի բացմանը նվիրված միտինգից և հանդիսավոր երթից հետո Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել զորանոցում, ծանոթացել պայմաններին, զրուցել անձնակազմի հետ և զինվորական ճաշարանում ճաշել զինվորների ու հրամանատարների հետ:

Նույն օրը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում Նախագահը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լուսանկար. Դերասանուհի Թամարա Գևորգյանը համբուրում է Անդոյի «քաչալ» գլուխը
19 Նոյեմբերի 2017 - 20:53
Դերասնուհի Թամարա Գևորգյանը ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:
«Գայլի երախն» և «նապաստակի շրթունք». առաջացման պատճառներն ու բուժման տարբերակները
19 Նոյեմբերի 2017 - 20:53
Քիմքի կամ վերին շրթունքի բնածին ճեղքվածքները կամ, ժողովրդական լեզվով ասած, «գայլի երախն» ու «նապաստակի շրթունքը» դեռ միջնադարում հայտնի պաթոլոգիաներ էին։ Ավելին՝ նման արատ ունեցող մարդկանցից փախչում էին, նրանց նույնիսկ համարում էին կենդանիներ։
Փոխնակ մայրն արգանդում միաժամանակ կրել է նաև սեփական երեխային
19 Նոյեմբերի 2017 - 20:46
Ամերիկուհի Ջեսիկա Ալենը հղիացել է այն ժամանակ, երբ արդեն որպես փոխնակ մայր կրում էր չինացի զույգի երեխային։
"Ադապտացիան" իր նոմինացիան գտավ նաև հայրենիքում ՝ "Կին Միջազգային Կինոփառատոնի" շրջանակներում ՝լավագույն հայկական ֆիլմ անվանակարգում
19 Նոյեմբերի 2017 - 20:37
Նոյեմբերի 18ին տեղի ունեցավ "Կին Միջազգային Կինոփառատոնի" փակումը,որի շրջանակներում հանձնվեցին մրցանակներ : "Լավագույն Հայկական Ֆիլմ" անվանակարգում հաղթող ճանաչվեց Մաննեի "Ադապտացիա" վավերագրական ֆիլմը,որը մեր քաղաքի դիմանկարն է:
Լևոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին. Գրան Պրի
19 Նոյեմբերի 2017 - 20:28
Շախատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Գրան Պրիի չորրորդ տուրում:
Արցախում 23-ամյա նախրապանը պայթել է ականի վրա
19 Նոյեմբերի 2017 - 20:02
Արցախում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Հադրութի շրջանում հանդամասերից մեկում խոշոր եղջերավոր անասուններ արածացնելիս ականի վրա պայթել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հարություն Ավագյանը։
Անժելա Սարաֆյանի 10 ամենասեքսուալ կերպարները (ֆոտո)
19 Նոյեմբերի 2017 - 18:30
Մինչ հայ հայտնիներից շատերը շարունակում են ակտիվորեն դիմել պլաստիկ միջամտությունների՝ նմանվելով մեկը մյուսին, հայուհի Անժելա Սարաֆյանն իր բնական արտաքինով շարունակում է նվաճել Հոլիվուդը: Եթե աշխարհը տարիներ առաջ խոսում էր միայն մեկ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի սեքսուալության մասին, ապա այսօր Քիմն ունի լուրջ մրցակից՝ ի դեմս Անժելայի:
Ո՞վ կարող է դառնալ կնքահայր և ինչու կինը չի կարող լինել կնքամայր
19 Նոյեմբերի 2017 - 18:27
«Երեխան ի՞նչ է ցանկանում», - հարցնում է քահանան:

Ձերբակալվել է փաստաբան Վաղինակ Աթոյանը
19 Նոյեմբերի 2017 - 18:00
Փաստաբան Վաղինակ Աթոյանը ձերբակալվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8588
 
Լրահոս`