Facebook   Twitter
 
ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԴԻՏԱԿԵՏ», «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԵՎ «ԵՍ ԵՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆԸ

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԴԻՏԱԿԵՏ», «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԵՎ «ԵՍ ԵՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆԸ

14 Հուլիսի 2017 - 09:15
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:
Պաշտպանության, կրթության և գիտության նախարարները, հանրային քննարկումներն իրականացնողները, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, քննարկմանը հրավիրված մի շարք բուհերի ուսանողներ և զորամասերի հրամանատարներ մտքեր են փոխանակել հանրային քննարկումների արդյունքների շուրջ, իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացրել: Զեկուցվել են նաև Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում անցկացված այդ քննարկումների ժամանակ հանրության տարբեր շերտերից՝ մտավորականներից, ազատամարտիկներից, գործարարներից, լրատվամիջոցների ներկայացուցիչներից, երիտասարդներից, հասարակական կազմակերպություններից ստացված գնահատականները, դիտողություններն ու առաջարկները:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել քննարկման բոլոր մասնակիցներին և ընդգծել, որ ներկայացված ծրագրերն ու դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ հետևողականորեն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման և ամրապնդման քաղաքականությունը:

«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, Նախագահի համոզմամբ, կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները, որոնք նոր չեն ի հայտ եկել, սակայն նոր և տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը:

Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հասարակության տարբեր շերտերից ստացված կարծիքներում և գնահատականներում գերակշռում է դրական մոտեցումը: Դրանց մասին են վկայում նաև հասարակական կարծիքի ուսումնասիրության նպատակով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի անցկացրած քննարկումները:

Հանդիպման ավարտին Նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության, կրթության և գիտության նախարարներին, որոնք միտված են շարունակելու հնչեցված ծրագրերի հետ կապված աշխատանքները՝ հաշվի առնելով հանրային քննարկումների արդյունքները: Հանձնարարականների համաձայն, պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ կամփոփի անցկացված քննարկումների արդյունքները, ի մի կբերի ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները և կսկսի անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունների նախապատրաստման ու շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ դրանց համաձայնեցման ուղղությամբ աշխատանքները: Կրթության և գիտության նախարարությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ կմշակի կառավարության որոշման նախագիծ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի փորձնական փուլի կազմակերպման վերաբերյալ:

Նախագահն ընդգծել է, որ ոչ ոք չի պնդում, թե ներկայացված ծրագրերը կատարյալ են, և դրանցում բոլոր մանրուքները հաշվի են առնված, սակայն հանրային լայն քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունները, նրա համոզմամբ, ավելի կբարելավեն այդ ծրագրերը, իսկ գործնականում փորձարկելուց հետո հնարավոր կլինի խոսել վերջնական եզրակացության մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այսօր հողին են հանձնել կախված հայտնաբերված սերժանտին
25 Հուլիսի 2017 - 18:24
Վանաձորում այսօր՝ հուլիսի 25-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հուլիսի 23-ին կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի հուղարկավորությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր. Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ստում է. Արցախի ՊԲ
25 Հուլիսի 2017 - 16:27
Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է:

Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները լինելու են մեր ուշադրության կենտրոնում. Վիգեն Սարգսյան
24 Հուլիսի 2017 - 21:59
Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներին և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների։

Բանակային միջազգային խաղերի մրցույթին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել 22 երկրների զինծառայողներ, այդ թվում՝ Հայաստանի
24 Հուլիսի 2017 - 11:29
Բանակային միջազգային խաղերի մրցույթին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել 22 երկրների զինծառայողներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Զորամասի մոտ կախված հայտնաբերված զինծառայողը Վանաձորի բնակիչ էր, մեկ տարվա ծառայող
24 Հուլիսի 2017 - 11:25
ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում, այսօր՝ հուլիսի 23-ին կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանը Վանաձորի բնակիչ է, 1 տարի 10 օրվա ծառայող:

Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ
23 Հուլիսի 2017 - 20:00
Հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում:
2017թ. 1-ին կիսամյակում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 9.000 անգամ, արձակել ավելի քան 121.000 կրակոց. ԱՀ ՊԲ
22 Հուլիսի 2017 - 12:41
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ամփոփվել են 5-րդ բանակային զորամիավորման 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները
22 Հուլիսի 2017 - 09:08
Մարտական պատրաստության վիճակը վերլուծելիս նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նախանշված բոլոր միջոցառումները: Մարտական կրակի ուղեկցությամբ և 2016թ. ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել են նաև ցուցադրական ու մարտավարական զորավարժություններ:
Արտակ Զաքարյանը սփյուռքահայ երիտասարդներին ներկայացրել է «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը
21 Հուլիսի 2017 - 19:12
Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետություն այցելած սփյուռքահայ երիտասարդներին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 49
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պաղպաղակի վտանգը ամռանը
Հասարակություն
 
Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը տեղափոխվել է Աթենք
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական