Facebook   Twitter
 
Հունիսի 16 -17-ին զոհված 4 զինծառայողների ընտանիքներին զինծառայողների հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի

Հունիսի 16 -17-ին զոհված 4 զինծառայողների ընտանիքներին զինծառայողների հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի

14 Հուլիսի 2017 - 19:52
Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 14-ին, որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 4 զոհված զինծառայողների ընտանիքների:
Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արայիկ Ռուդիկի Մատինյանի, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանի, Նարեկ Տիգրանի Գասպարյանի եւ ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ Վարդան Ծովակի Սարգսյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի եւ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Ավելի վաղ HayNews.am-ը հայտնել էր, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Հունիսի 17-ի առավոտյան եւս ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը շփման գծում. ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ
22 Ապրիլի 2018 - 19:14
Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը շփման գծում, տեղեկացնում են Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:
Արցախի ՊԲ-ն հրապարակել է առաջնագծում տիրող լարված իրադրության տեսագրությունը (տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 17:51
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող:
ՊՆ-ն հերքում է զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու լուրերը
22 Ապրիլի 2018 - 17:39
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիան մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ
22 Ապրիլի 2018 - 14:42
ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիան հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Նախիջևանի սահմանում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի հարազատները իրենց շնորհակալությունն են հայտնում զինակից ընկերներին ու բժիշկներին
21 Ապրիլի 2018 - 23:41
Այսօր՝ ապրիլի 21-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ՝ պայմանագրային զինծառայող, 36-ամյա Ավետիք Աթոյանի հարազատները, ովքեր իրենց շնորհակալությունն էին հայտնում նրա զինակից ընկերներին, ՀՀ ՊՆ Մուրացան զինվորական հոսպիտալի բժշկական անձնակազմին, ովքեր առաջին իսկ պահից սատար են կանգնել Ավետիքին։
Ադրբեջանն այսօր սկսել է ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
21 Ապրիլի 2018 - 18:54
Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ. ՊԲ
21 Ապրիլի 2018 - 13:27
Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են. նախարարության հայտարարությունը
20 Ապրիլի 2018 - 19:54
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 20-ին Երևանի Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, ում տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են։
Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով. Բակո Սահակյան
19 Ապրիլի 2018 - 18:38
Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ և փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 125
 
Լրահոս`