Facebook   Twitter
 
Սկսվել է «Իսլամական պետության» պառակտման գործընթացը

Սկսվել է «Իսլամական պետության» պառակտման գործընթացը

16 Հուլիսի 2017 - 14:53
Պատմականորեն ապացուցված իրողություն է՝ որևէ կառույց, խմբավորում վերելքի ընթացքում՝ շռնդալից հաղթանակների, ձեռքբերումների արձանագրմանը զուգահեռ, ընդլայնում է սեփական դիրքերն ու մասշտաբները, մինչդեռ դրանք, համեմատական առումով, գրեթե նույն տրամաբանությամբ էլ պառակտվում, տրոհվում են արդեն «անկման» ճանապարհին:
«Արդեն շուրջ 1 տարի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող առավել սկզբունքային և որակապես նոր մակարդակի հասած հակաահաբեկչական պայքարը մինչ այս արդեն իսկ պատճառ էր դարձել կառույցի շարքերում զանգվածային դասալքության գործընթացի, ինչն ԻՊ-ի ղեկավարությունը փորձում էր կանխել հնարավոր ամենաբիրտ եղանակներով»,-HayNews.am-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանն ու հավելեց, որ արդեն ընթացիկ տարվա կեսերին ահաբեկչական խմբավորումն ավելի արագ թափով սկսեց զիջել սեփական վերահսկողության ներքո գտնվող բավական հանգուցային նշանակության շրջաններ:

«Հատկապես Սիրիայում կառույցի համար առանցքային նշանակություն ունեցող Հալեպ նահանգից հեռանալը, նաև այդ երկրում ԻՊ-ի փաստացի կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկաի մոտալուտ զիջումը, իսկ Իրաքում Մոսուլի կորուստը, կառույցի ղեկավար շրջանակի որոշ ներկայացուցիչների և պատկառելի թվով առանցքային գրոհայինների վնասազերծումը պատճառ դարձան ոչ միայն դասալքության առավել մեծ ալիքի, այլև պառակտման գործընթացի»,-ընդգծեցն փորձագետը:

Արաբագետի խոսքով՝ ըստ իրաքյան մի շարք լրատվամիջոցների, այդ երկրի Թալ Աֆար քաղաքում, որը վերահսկող ԻՊ-ի զինյալները օրեր առաջ ընդունել էին կառույցի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան փաստը, նախօրեին էլ հայտարարել են հիմնական կառույցից առանձնանալու և նոր ինքնուրույն «Իսլամական պետություն» հռչակելու մասին. նոր կառույցի առաջնորդի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում:

«Թեպետ վերոնշյալը լոկալ օրինակ է, այսուհանդերձ, մեծ հավանականությամբ, գործընթացը շարունակություն կունենա նաև շղթայական ռեակցիայի տրամաբանությամբ, ինչպես և համատարած դասալքության իրողությունը. օտարերկրացի «ջիհադականներից» բացի, ներկայում կառույցն ակտիվորեն լքում են նաև բռնի կերպով հավաքագրված զինյալները, ովքեր ԻՊ-ի շարքերը համալրել էին սեփական անձի և ընտանիքների հետ կապված մտավախությունների պատճառով»,-ասաց Արմեն Պետրոսյանն ու շարունակեց. «Կասկածից վեր է, որ արդեն ուրվագծվող միտումները «մերօրյա խալիֆայության անկման» հետագա ընթացքին առվել լայն թափ կստանան»:

Մինչդեռ, ըստ արաբագետի, առկա է մի շատ կարևոր իրողություն, որը, կարծես, ցայժմ արժանիորեն չի գիտակցվում. ԻՊ-ի դեմ դեռևս տոնվում է բացառապես ռազմական բնույթի հաղթանակ, թեպետ կառույցի ծայրահեղ արմատական գաղափարախոսությունը շարունակում է մնալ ազատագրված շրջաններում:

«Որևէ կասկած չկա, որ ազատագրող ուժերի կողմից անհրաժեշտ գաղափարական աշխատանքներ չիրականացնելու, առկա ծայրահեղականին հակոտնյա գաղափարական վաակումը չլցնելու պարագայում վերոնշյալ գաղափարները նոր փաթեթավորմամբ միս ու արյուն կարող են ստանալ ինչպես նախկին կառույցների բեկորների, այնպես էլ՝ բոլորովին նոր այդօրինակ խմբավորումների կողմից»,-շեշտադրեց Արմեն Պետրոսյանը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Սևանում ճակատ ճակատի են բախվել Mercedes-ն ու Volvo-ն. 3 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2017 - 23:51
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Պարոդոնտոզն ու պարոդոնտիտը կարող են քաղցկեղի առաջացման պատճառ լինել
21 Հոկտեմբերի 2017 - 23:44
Ըստ մասնագետների՝ պարոդոնտոզն ու պարոդոնտիտը կարող են հանգեցնել տարբեր տեսակի քաղցկեղի առաջացման: HayNews.am-ը խնդիրը քննարկել է բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Ղահրամանյանի հետ:
Մոսկվայում տեղի է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի հուղարկավորությունը (տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2017 - 22:33
Մոսկվայում տեղի է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի հուղարկավորությունը
Վրաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվել են
21 Հոկտեմբերի 2017 - 21:04
Վրաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվել են։ Երկրի քաղաքացիներն ընտրել են 64 քաղաքապետերի եւ 64 համայնքային օրենսդիր մարմինների պատգամավորների։
Ռուսական կողմը չի փորձում խոչընդոտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, որովհետև դրանում վտանգ չի տեսնում, նախկինում տեսնում էր. Էդմոն Մարուքյան
21 Հոկտեմբերի 2017 - 20:57
Tert.am –ի հետ զրույցում «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադառնում է Հայաստան-ԵՄ համաձայնագրին, նախկին Ասոցացման համաձայնագրի հետ դրա ունեցած տարբերություններին ու նմանություններին:
Գուգարք գյուղում 8-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել
21 Հոկտեմբերի 2017 - 20:52
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2009 թ. ծնված Մանվել Ա.-ն:
Երկար սպասված «Հետհաշվարկ» հոգեբանական դրաման` այսօր «Արմենիա Պրեմիումի» եթերում
21 Հոկտեմբերի 2017 - 20:02
Այսօր «Արմենիա Պրեմիումի» աշնանային եթերաշրջանում մեկնարկում է «Հետհաշվարկ» քսանչորս մասից բաղկացած հոգեբանական դրաման: Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, իսկ սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը, դերասանական կազմում են Խորեն Լևոնյանը, Անի Երանյանը, Սոս Ջանիբեկյանը, Գուժ Մանուկյանը, Քրիստինա Կույումչյանը և այլ հայտնի դերասաններ:
Կարոտը երբեք չի անցնի, այն շարունակում է խեղդել բոլորիս. Խորեն Լևոնյանը` Երվանդ Ենգիբարյանի մասին
21 Հոկտեմբերի 2017 - 19:54
Չորս տարի առաջ դերասան Երվանդ Ենգիբարյանի մահը ցնցեց բոլորին: Ճակատագրի հեգնանքով երիտասարդ դերասանին տարեդարձից մինչեւ մահ ընդամենը ժամեր բաժանեց:
Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք վերցնելու մեղադրանքով
21 Հոկտեմբերի 2017 - 19:40
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով հոկտեմբերի 21-ին ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհի Կոզետա Կիրակոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9683
 
Լրահոս`