Facebook   Twitter
 
Վաղ սկսված սեռական կյանքը՝ արգանդի պարանոցի էրոզիայի պատճառ

Վաղ սկսված սեռական կյանքը՝ արգանդի պարանոցի էրոզիայի պատճառ

16 Հուլիսի 2017 - 15:13
Արգանդի վզիկի էկտոպիան (էրոզիա, կեղծ էրոզիա) արգանդի վզիկի հեշտոցային լորձաթաղանթի արատը կամ խոցավորումը, ամբողջականության խախտումն է, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքում և պահանջում է մանրակրկիտ հետազոտություն և ճիշտ ժամանակին պարտադիր բուժում, քանի որ արգանդի վզիկի էրոզիան կարող է լինել էպիթելում նախաքաղցկեղային կամ քաղցկեղային փոփոխություն:
Խնդրի առաջացման պատճառների ու բուժման մասին HayNews.am-ը զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ Լիլիթ Հակոբջանյանի հետ:

«Հատուկ զգուշավորություն են պահանջում բարձր օնկոգեն ռիկսում գտնվող՝ մարդու պապիլոմավիրուսային վարակակիր հիվանդները, հերպեսի վարակակիրները, ըստ որում, այս դեպքում արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծանում է մի քանի անգամ»,-շեշտադրեց բժշկուհին:

Լիլիթ Հակոբջանյանի հավաստմամաբ՝ արգանդի վզիկի էրոզիայի առաջացման պատճառներ կարելի է համարել վաղ սկսված սեռական կյանքը, սեռական զուգընկերոջ հաճախակի փոփոխությունը, սեռավարակները և կանանց օրգանների բորբոքային հիվանդությունները, տրավմաների ազդեցությունը, հորմոնալ և դիմադրողականության խախտումները արգանդի վզիկի ֆիզիոլոգիական և «բնածին» էրոզիա, որն առաջանում է մինչև 25 տարեկան կանանց մոտ և ինքնուրույն սպիանալու հակում ունի:

«Էրոզիայի դեպքերի մեծամասնությունը հազվադեպ է ունենում կլինիկական դրսևորում և ավելի հաճախ նման ախտորոշումը գինեկոլոգիական զննման ժամանակ է բացահայտվում: Սակայն լինում են դեպքեր, երբ հիվանդն ինքն է դիմում բժշկի՝ դաշտանի հետ կապ չունեցող արյունոտ արտադրությունների գանգատներով, որոնք հատկապես սեռական հարաբերությունից հետո են նկատվում»,-ասաց մանկաբարձ-գինեկոլոգն ու հավելեց, որ կնոջը կարող են անհանգստացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ցավը սեռական ակտի ժամանակ և լորձոտ-թարախային արտադրությունները:

Առաջին իսկ այցելության ժամանակ, ըստ մասնագետի, գինեկոլոգը կարող է ախտորոշել խնդիրն անցկացնելով հետևյալ հետազոտությւոնները. վիզուալ և հայելիներով զննում, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություն, օնկոցիտոլոգիա, կոլպոսկոպիա և բիոպսիա:

Ինչ վերաբեում է խնդրի բուժմանը Լիլիթ Հակոբջանյանը նշեց, որ բուժման մեթոդը կախված է վնասված մակերեսի մեծությունից և կառուցվածքից, հիվանդության ընթացքի ծանրությունից, զուգակցվող հիվանդությունների առկայությունից:

«Անհրաժեշտ է տարվա մեջ առնվազն երկու անգամ բժիշկ-գինեկոլոգի մոտ անցնել կանխարգելիչ զննում՝ արգանդի վզիկի քսուկի պարտադիր ցիտոլոգիական հետազոտմամբ, ինչը թույլ կտա բացահայտել արգանդի վզիկի պաթոլոգիաները վաղ շրջանում, երբ բուժումը պահանջում է նվազագույն ծախս, ջանք և ժամանակ»,-ամփոփեց մանկաբարձ-գինեկոլոգը:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Սևանում ճակատ ճակատի են բախվել Mercedes-ն ու Volvo-ն. 3 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2017 - 23:51
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Պարոդոնտոզն ու պարոդոնտիտը կարող են քաղցկեղի առաջացման պատճառ լինել
21 Հոկտեմբերի 2017 - 23:44
Ըստ մասնագետների՝ պարոդոնտոզն ու պարոդոնտիտը կարող են հանգեցնել տարբեր տեսակի քաղցկեղի առաջացման: HayNews.am-ը խնդիրը քննարկել է բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Ղահրամանյանի հետ:
Մոսկվայում տեղի է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի հուղարկավորությունը (տեսանյութ)
21 Հոկտեմբերի 2017 - 22:33
Մոսկվայում տեղի է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի հուղարկավորությունը
Գուգարք գյուղում 8-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել
21 Հոկտեմբերի 2017 - 20:52
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2009 թ. ծնված Մանվել Ա.-ն:
Երկար սպասված «Հետհաշվարկ» հոգեբանական դրաման` այսօր «Արմենիա Պրեմիումի» եթերում
21 Հոկտեմբերի 2017 - 20:02
Այսօր «Արմենիա Պրեմիումի» աշնանային եթերաշրջանում մեկնարկում է «Հետհաշվարկ» քսանչորս մասից բաղկացած հոգեբանական դրաման: Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, իսկ սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը, դերասանական կազմում են Խորեն Լևոնյանը, Անի Երանյանը, Սոս Ջանիբեկյանը, Գուժ Մանուկյանը, Քրիստինա Կույումչյանը և այլ հայտնի դերասաններ:
Կարոտը երբեք չի անցնի, այն շարունակում է խեղդել բոլորիս. Խորեն Լևոնյանը` Երվանդ Ենգիբարյանի մասին
21 Հոկտեմբերի 2017 - 19:54
Չորս տարի առաջ դերասան Երվանդ Ենգիբարյանի մահը ցնցեց բոլորին: Ճակատագրի հեգնանքով երիտասարդ դերասանին տարեդարձից մինչեւ մահ ընդամենը ժամեր բաժանեց:
Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք վերցնելու մեղադրանքով
21 Հոկտեմբերի 2017 - 19:40
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով հոկտեմբերի 21-ին ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհի Կոզետա Կիրակոսյանը:
Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը մարզի համար ռազմավարական նշանակությու ունի. Հրանուշ Բաղդասարյան (Լուսանկարներ)
21 Հոկտեմբերի 2017 - 19:10
«Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի գործունեթյունն ավելին է քան զուտ կրթություն ապահովելը»,-HayNews.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Բաղդասարյանն ու հավելեց. «Անհերքելի փաստ է, որ այսօր մարզերում ժողովրդագրական խնդիր կա և բնակավայրում բարձրագույն ուսուցման հնարավորություն ստանալը ստիպում է տեղացի երիտասարդին մնալ գյուղում ու արարել»:
Տեսախցիկները նկարահանել են երիտասարդին, ով փորձել է մտնել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի առանձնատուն
21 Հոկտեմբերի 2017 - 19:07
Տեղադրված տեսախցիկները նկարահանել են երիտասարդին, ով փորձել է մտնել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի առանձնատուն: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8310
 
Լրահոս`