Facebook   Twitter
 
ԱՄՆ Սենատում Obamacare-ի քննարկումը հետաձգվել է Մաքքեյնի վիրահատության պատճառով

ԱՄՆ Սենատում Obamacare-ի քննարկումը հետաձգվել է Մաքքեյնի վիրահատության պատճառով

16 Հուլիսի 2017 - 22:55
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի Obamacare առողջապահական բարեփոխման չեղարկման հարցով քվերակությունը Սենատում կրկին հետաձգվել է:
Այս մասին հայտնում է Politico թերթը:
Հետաձգման պատճառը հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի վիրահատությունն է: Քվերակությունը երբ տեղի կունենա՝ չի նշվում: Պետք է սպասել, մինչև Մաքքեյնը լիովին ապաքինվի աչքի վիրահատությունից հետո:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցներին Obamacare-ը չեղարկելու համար անհրաժեշտ է իրենց խմբակցության առնվազն 50 անդամի ձայնը:

Obamacare-ի չեղարկման դեպքում ԱՄՆ-ում առանց բժշկական ապահովագրության կմնա մոտ 25 մլն մարդ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժամը 10-ից հետո ոչ ոք փողոցում չի մնում». Ռուբեն Ռուբինյան
22 Ապրիլի 2018 - 21:37
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին կոչ արեց ժամը 22:00-ից հետո չմնալ փողոցներում:
Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց, Բանանցը հաղթեց և շրջանցեց գործող չեմպիոնին (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 21:22
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ:
Եկեք հիշենք մեր զինվորներին, ովքեր կարող են հարցնել. լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում. Կարեն Կարապետյան
22 Ապրիլի 2018 - 21:16
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում:
ՀՅԴ-ն ջահերով երթ է անելու, բայց կոչ է անում ցուցաբերել փոխըմբռնում
22 Ապրիլի 2018 - 21:12
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
ՀՀ հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը
22 Ապրիլի 2018 - 21:03
Նա նշեց, թե ինչու խոսք չտվեցին Զարուհի Փոստանջյանին, քանի որ նա հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը «ծախված է»: Նա կոչ է անում չշեղվել ճանապարհից և քայլել նախնական պլանով:
Ռազմիկ Դավոյանի պնդմամբ՝ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսելու
22 Ապրիլի 2018 - 20:59
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսության: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:
Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո ի հայտ է եկել նոր կարգախոս՝ առաջնորդը ես եմ, որը հրապարակը վանկարկում էր
22 Ապրիլի 2018 - 20:52
Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո ի հայտ է եկել նոր կարգախոս՝ առաջնորդը ես եմ, որը հրապարակը վանկարկում էր:
Նարեկ Բավեյանը միացել է Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցողներին
22 Ապրիլի 2018 - 20:51
Երգիչ, դերասան Նարեկ Բավեյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարն է հրապարակել: Նարեկ Բավեյանը լուսանկարն արել է Հանրապետության հրապարակից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14144
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ուղիղ միացում Երևանից
Հասարակություն