Facebook   Twitter
 
Դեռեւս հսկայական ժամանակ կա. նախագահը՝ 2018թ. վարչապետ դառնալու մասին (Տեսանյութ)

Դեռեւս հսկայական ժամանակ կա. նախագահը՝ 2018թ. վարչապետ դառնալու մասին (Տեսանյութ)

17 Հուլիսի 2017 - 09:04
Մինչեւ 2018 թվականի ապրիլը դեռ հսկայական ժամանակ կա: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում այսպես է Սերժ Սարգսյանն արձագանքել նախագահի լիազորություններն ավարտվելուց հետո իր՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին հարցին:

«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռեւս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում վարչապետին առաջադրելու է Ազգային ժողովում մեծամասնություն կազմած քաղաքական ուժը:

«Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին եւ չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարեւորը սա է»,- ասել է նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում. բուժօգնության է դիմել 11 ուղևոր (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 18:28
Թուրքական Onur Air ավիաընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Չելյաբինսկ թռիչք էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:
ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը
21 Մայիսի 2018 - 18:09
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը:
Սիրուշոն հրապարակել է CNN-ի՝ Հայաստանի մասին պատմող տեսանյութը (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 17:40
Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր տեսանյութ է հրապարակել: Երգչուհին իր տեղադրած տեսանյութում հետևորդներ-երկրպագուների հետ կիսվել է CNN-ի՝ Հայաստանի մասին պատմող տեսանյութով:
Սամվել Բաբայանին բանտախցում պահելը ազգի դավաճանություն է. Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 16:16
«Երկիրը կանգնած է նոր ռելսերի վրա, որտեղ չեն լինի այդ ստորաքարշները»,- 1in.am -ի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 725
 
Լրահոս`