Facebook   Twitter
 
Ովքեր են բանակում ծառայած և չծառայած ԱԺ պատգամավորները. ամբողջական ցուցակ. iravaban.net

Ովքեր են բանակում ծառայած և չծառայած ԱԺ պատգամավորները. ամբողջական ցուցակ. iravaban.net

17 Հուլիսի 2017 - 09:59
Ազգային ժողովի 105 պատգամավորներից 19-ը կին են, 86-ը՝ տղամարդ: Իրավաբան.net–ն ուսումնասիրել է Ազգային ժողովի պաշտոնական կայքում պատգամավորների ներկայացրած կենսագրությունները, որոնց համաձայն ձեզ ենք ներկայացնում, թե ԱԺ պատգամավորներից ովքե՞ր, ո՞ր տարիներին և ո՞ր բանակում են անցել պարտադիր զինվորական ծառայություն:
Այսպիսով՝ Խորհրդային բանակում զինծառայություն են անցել՝
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝
Մուրադ Մուրադյան – 1975-1977թթ.
Նահապետ Գևորգյան -1975-1977թթ.
Գրիգոր Ավալյան -1977-1979թթ.
Ռաֆիկ Գրիգորյան – 1977-1979թթ.
Ալիկ Սարգսյան – 1979-1981թթ.
Աշոտ Արսենյան -1980-1982թթ.
Գագիկ Մելիքյան -1981-1983թթ.
Արսեն Միխայլով – 1981-1983թթ.
Արայիկ Գրիգորյան -1982-1984թթ.
Արմեն Ռուստամյան -1983-1984թթ.
Հակոբ Բեգլարյան -1985-1987թթ.
Ավետ Սարգսյան -1987-1989թթ.
Նաիրի Սահակյան – 1987-1989թթ.
Սամվել Ալեքսանյան -1988-1990թթ.
Կարեն Բեքարյան -1988-1989թթ.
Արամ Հարությունյան – 1985-1987թթ. «Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է:
Սեդրակ Սարոյան-1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: Արցախյան շարժման մասնակից է: 1989թ. ստեղծել է կամավորական ջոկատ: Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում՝ «Արծվիկ-10» գումարտակը եւ օպերատիվ խումբը մասնակցել են Քելբաջարի, Ղուբաթլիի, Զանգելանի ազատագրման մարտերին: 1993-2007թթ. եղել է ՀՀ զինված ուժերի գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա՝ 4-րդ կորպուսի հրամանատար: 2000թ. շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
Մանվել Գրիգորյան – 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացը։ 1988 թվականից մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1992թ. նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար: 1992-1993թթ. եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար՝ կապիտանի, ապա` մայորի կոչումով: 1993թ. նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ): 1994թ. ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000թթ. գեներալ-մայորի կոչումով եղել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 2000-2008թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ մարտական պատրաստության գծով:
«Ծառուկյան» դաշինքից՝
Մելիք Մանուկյան – 1973-1975թթ.
Վարդևան Գրիգորյան -1976-1977թթ.
Վանիկ Ասատրյան -1977-1979թթ.
Մերուժան Սիմոնյան -1981-1983թթ.
Հրանտ Մադաթյան -1982-1984թթ.
Միքայել Մելքումյան -1983-1985թթ
Վահան Կարապետյան -1984-1986թթ.
«ԵԼՔ» դաշինքից՝
Սասուն Միքայելյան-1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1988թ. կազմավորել և ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը:
Արամ Սարգսյան – 1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1994թ. անդամակցել է Երկրապահ Կամավորականների միությանը:
Արտակ Զեյնալյան – 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում: «Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունից՝
Ռոմիկ Մանուկյան-1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:
ՀՀ զինված ուժերում են ծառայել
ՀՀԿ՝
Արթուր Գևորգյան – 1994-1996թթ.
Ռոբերտ Սարգսյան -1994 -1995թթ., պահեստազորի կապիտան:
Արման Սաղաթելյան -1997-1999թթ., պահեստազորի կապիտան:
Արման Սահակյան – 1999-2001թթ.
Գևորգ Կոստանյան – 1999-2001թթ.
Միհրան Պողոսյան -1998-2000թթ. ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում։ Արդարադատության գեներալ-մայոր
Ռուստամ Մախմուդյան -2003-2004թթ.՝ ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի ստաժոր:
ՀՀԿ-ից կոչումներ ունեն նաև
Արմեն Աշոտյանը՝ պահեստազորի սպա, փոխգնդապետ
Արտաշես Գեղամյանը՝ պահեստազորի կապիտան
Վահրամ Բաղդասարյանը՝ պահեստազորի ավագ լեյտենանտ
Կարեն Ավագյանը՝ բժշկական ծառայության լեյտենանտ (պահեստազորի սպա)
Կորյուն Նահապետյանը՝ լեյտենանտ
Ֆելիքս Ցոլակյանը՝ գեներալ-լեյտենանտ
«Ծառուկյան» դաշինքից՝
Վահե Էնֆիաջյան –1996-1998թթ.
Դավիթ Մանուկյան –2003-2005թթ.
Արթուր Մանուկյան -2003-2005թթ.
Արգամ Աբրահամյան -2008-2010թթ.
«Ծառուկյան» դաշիքնից կոչում ունեն նաև՝
Գևորգ Պետրոսյանը՝ պահեստազորի լեյտենանտ
Սերգեյ Բագրատյանը՝ պահեստազորի ավագ լեյտենանտ
«ԵԼՔ» դաշինքից՝
Գևորգ Գորգիսյան – 2007-2009թթ.
Էդմոն Մարուքյան – 1999-2001թթ.
Հայ Հեղափոխական Դաշնակցությունից՝
Անդրանիկ Կարապետյան -2004-2006թթ.
Սուրեն Մանուկյան-2005-2007թթ.
ՀՅԴ-ից կոչում ունի նաև՝
Աղվան Վարդանյանը ՝ մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ:
Զինվորական ծառայություն անցնելու մասին ոչ մի նշում չկար ներքոնշալ պատգամավորների կենսագրություններում.
ՀՀԿ
Արա Բաբլոյան
Էդուարդ Շարմազանով
Հայկ Բաբուխանյան
Հրայր Թովմասյան
Շիրակ Թորոսյան
Կարեն Կարապետյան
Հարություն Կարապողոսյան
Հակոբ Հակոբյան
Միհրան Հակոբյան
Կնյազ Հասանով
Արկադի Համբարձումյան
Անդրանիկ Հարությունյան
Խոսրով Հարությունյան
Վահան Հարությունյան
Արայիկ Հովհաննիսյան
Գագիկ Մինասյան
Գալուստ Սահակյան
Արտակ Սարգսյան
Սամվել Ֆարմանյան
Սամվել Նիկոյան (Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրությամբ և առաքմամբ, 1997 թվականից «Երկրապահ» կամավորական միության անդամ է)
«Ծառուկյան» դաշինք
Գագիկ Ծառուկյան
Նապոլեոն Ազիզյան
Արայիկ Աղաբաբյան (1988 թվականից Ղարաբաղյան շարժման մասնակից է (աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման և նյութատեխնիկական ապահովման գործընթացին)
Վարդան Բոստանջյան
Արարատ Զուրաբյան (մասնակցել է Արցախյան ազատամարտին: «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից է)
Վարդան Ղուկասյան
Տիգրան Ուրիխանյան
Իշխան Զաքարյան
Տիգրան Ստեփանյան
Հակոբ Նազարյան
«ԵԼՔ» դաշինք
Արարատ Միրզոյան
Նիկոլ Փաշինյան
ՀՅԴ
Արմեն Բաբայան

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է քննություն
21 Փետրվարի 2018 - 18:56
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում տարվում է քննություն զինվորական հոսպիտալում մահացած Ստեփան Ստեփանյանի մահվան հանգամանքները պարզելու համար:
Հոսպիտալում մահացած զինծառայողը ծնողներ չուներ. Ապրում էր տատիկի ու փոքր քրոջ հետ
21 Փետրվարի 2018 - 18:27
Մահացած զինծառայողն ընտանիքի միակ որդին էր: 20-ամյա Ստեփանն ապրում էր Գառնիում՝ քրոջ և տատիկի հետ: Տղայի հայրը տարիներ առաջ ինքնասպան է եղել, իսկ մայրը՝ թողել է ընտանիքն ու հեռացել:

Հոսպիտալում ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել
21 Փետրվարի 2018 - 17:55
Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մեկնում է Բելառուս
21 Փետրվարի 2018 - 16:33
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մինսկ:
Շնորհավոր տարեդարձդ հերոս. այսօր Արցախում զոհված սպա Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է
21 Փետրվարի 2018 - 15:20
Պատերազմ, որ խլեց սիրելի հրամանատար Տիգրան Պողոսյանի կյանքը… Այսօր ապրիլյան պատերազմում զոհված սպայի ծննյան օրն է. սպան, ով զոհվեց՝ մարմնով պաշտպանելով իր զինվորին, այսօր կդառնար 26 տարեկան։
Մահացել է գնդապետ Հայկ Գարեգինի Մանուկյանը
20 Փետրվարի 2018 - 18:33
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
20 Փետրվարի 2018 - 16:39
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:
«Քեզ բացակա չենք դնի, հերոս». լրացավ հակառակորդի դավադիր գնդակից զոհված Նարեկ Գասպարյանի ծննդյան 21-ամյակը
19 Փետրվարի 2018 - 20:43
Այսօր՝ փետրվարի 19-ին, լրացավ 2017 թվականի հունիսի 17-ի առավոտյան Արցախի հյուսիսային ուղղությամբ հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած Նարեկ Գասպարյանի ծննդյան 21-ամյակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շարքը սկսկվեց «Օլիմպոս» կրթահամալից, որտեղ Նարեկն է սովորել:
Բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը. Մասիս Մայիլյան
19 Փետրվարի 2018 - 17:53
Բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 109
 
Լրահոս`
 
 
 
 
 
Վթար Մ-5 ավտոճանապարհին
Հասարակություն