Facebook   Twitter
 
Բակո Սահակյանն ընդունել է Վիգեն Սարգսյանին

Բակո Սահակյանն ընդունել է Վիգեն Սարգսյանին

17 Հուլիսի 2017 - 10:30
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

Այդ մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի կայքը։

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը։

Քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր
18 Օգոստոսի 2017 - 16:06
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետին
18 Օգոստոսի 2017 - 15:40
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին:
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին` Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
18 Օգոստոսի 2017 - 12:39
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Ադրբեջան-Իսրայել. Սկանդալ է հասունանում» (տեսանյութ)
17 Օգոստոսի 2017 - 22:09
«Ադրբեջան-Իսրայել. Սկանդալ է հասունանում»
Եզդիների նկատմամբ 75-րդ ցեղասպանությունը պետք է կասեցնել. Ազիզ Թամոյան
17 Օգոստոսի 2017 - 17:50
Եզդիները աշխարհի ամենահնագույն ազգերից մեկն են: Մեր հայրենիքը Իրաքի հյուսիսային մասն է, որը կոչվում է Եզդիստան՝ Շանգալի տարածք: Այստեղ են ապրել մեր նախնիները հազարամյակներ շարունակ: Այս մասին ասաց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի եւ աշխարհի եզդիների ազգային միությունների նախագահը:
Վերջին 8 ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին
17 Օգոստոսի 2017 - 17:43
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերած բոլոր տեղեկությունները:
Հայաստանն ու Չինաստանը կարող են ուղիղ չվերթ բացելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել. ՔԱԳՎ
17 Օգոստոսի 2017 - 16:35
Հնարավոր է՝ Հայաստանն ու Չինաստանը միջպետական համաձայնագիր ստորագրեն ուղիղ չվերթ բացելու վերաբերյալ։ Այս մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Նախարար Ռոստոմյանը Հայաստանի Հանրապետության Նախագահին զեկուցել է նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների մասին
17 Օգոստոսի 2017 - 16:26
Հանրապետության Նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաև մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքների, հիշյալ ոլորտներում առկա խնդիրների և դրանց լուծման նպատակով ակնկալվող համակարգային փոփոխությունների ու նոր ծրագրերի ներդրման մասին:

Խոսրովի արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ. փոխնախարարի զեկույցը
17 Օգոստոսի 2017 - 14:13
Կառավարութան այսօրվա նիստի ժամանակ նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3359
 
Լրահոս`