Facebook   Twitter
 
Լիբանանի Զահլե քաղաքում Դեսպան Սամվել Մկրտչյանըմի շարք հանդիպումներ է ունեցել

Լիբանանի Զահլե քաղաքում Դեսպան Սամվել Մկրտչյանըմի շարք հանդիպումներ է ունեցել

17 Հուլիսի 2017 - 10:39
Հուլիսի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելել է Լիբանանի Զահլե քաղաք, որի շրջանակներում հանդիպում է ունեցել քաղաքապետ Ասաադ Ժողեյբի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքային և մարզային մակարդակով համագործակցության նախաձեռնման և զարգացման հարցերը։ Այդ առումով կարևորվել է Զահլեի և Հայաստանի քաղաքներից մեկի, ինչպես նաև Լիբանանի Բեքաայի նահանգի և Հայաստանի մարզերից մեկի միջև կապերի հաստատումը՝ համապատասխան փաստաթղթերի համաձայնեցման ու ստորագրման միջոցով։

Զահլեի քաղաքապետը կողմից բարձր է գնահատվել հայերի ներդրումը քաղաքի զարգացմանը։ Համագործակցության խնդիրների քննարկման և հստակեցման նպատակով քաղաքապետ Ասաադ Ժողեյբը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան, նպատակահարմար է համարվել պատվիրակության կազմում ընդգրկել գործարարների։

Անդրադարձ է կատարվել ս.թ. հունիսին ընդունված Լիբանանի նոր ընտրական օրենքի հիման վրա անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։

Զահլե այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Հույն կաթոլիկ (Մելկիտե) եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Իսսամ Ջոն Դարվիշի, Մարոնի կաթոլիկ եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Յոզեֆ Էմիլ Մուավադի, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն ուղղափառ պատրիարք Անտոնիոսի և Զահլեի ու Բեքաայի Անտիոքի Սիրիական ուղղափառ պատրիարքական փոխանորդ Հուստինոս Պաուլոս Սաֆարի հետ։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների իրավիճակին, Լիբանանի ժողովրդագրական պատկերին, երկրում ապաստան գտած սիրիացի փախստականների վերադարձի խնդիրներին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եթե ՀՔԾ-ն Արտակ Պողոսյանի արարքում հանցագործության հատկանիշ հայտնաբերեր, նա վաղուց ազատված կլիներ. ՀՀ փոխոստիկանապետ
23 Հունիսի 2018 - 23:18
Արտակ Պողոսյանին Երեւանի ոստիկանապետ նշանակելիս ոստիկանության ղեկավարությունը հաշվի է առել նրա մասնագիտական, մարդկային որակները, երկարամյա փորձը, բարձր պրոֆեսիոնալիզմը:
Այս գործելաոճը երկար շարունակելու դեպքում երկրում կառաջանա քաղաքական անարխիա. Մհեր Եղիազարյան
23 Հունիսի 2018 - 22:41
«Ողջունելի է, որ վերջին երկու ամսում կատարված իրադարձությունների արդյունքում ՀՀ քաղաքացու մոտ արթնացավ վստահությունն իր ուժերի նկատմամաբ, իսկ հասարակության մեջ մեռավ անտարբերությունը»,-«Հայոց Արծիվներ, Միասնական Հայաստան» կուսակցության (ՀԱՄՀԿ) հիմանդիր համագումարի ժամանակ նման համոզմունք հայտնեց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մհեր Եղիազարյանն ու ավելացրեց, որ միայն ժամանակը ցույց կտա թե որքանով կիրականանան շարժման մասնակիցների հույսերն ու սպասելիքները:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ելույթը
23 Հունիսի 2018 - 22:37
Քրիստոնյա՛ և հայրենատեր Հայեր

28 տարի առաջ, այս դահլիճում ընդունված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով, սկիզբ դրվեց հայ ժողովրդի անկախության գործընթացին, և այսօր նույն դահլիճում մենք հայտարարում ենք, որ «Հայոց Արծիվնե՛րն» է պահապանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի:
Պահանջում ենք իրավապահներից բացահայտել անցած և ներկա իշխանության թալանչի օլիգարխներին. Խաչիկ Ասրյան (տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 20:43
Այսօր կայացավ Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցության անդրանիկ համագումարը։
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել
23 Հունիսի 2018 - 20:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ այդ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի պատվիրակությանը
23 Հունիսի 2018 - 20:07
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 23-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։
Լրատվամիջոցները ցուցադրել են, թե ինչպես է 12 տարվա ընթացքում փոխվել Քիմ Քարդաշյանը (Տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 20:04
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը միշտ չէ, որ աչքի ընկել փարթամ կազմվածքով և բարակ գոտկատեղով. կարիերայի սկզբում նա ունեցել է մեծ քիթ և փոքրիկ հետույք՝ գրում է golos.ua-ը:
Քույր ու եղբայր ամուսնացել են 15 տարի գաղտնի հարաբերություններ ունենալուց հետո
23 Հունիսի 2018 - 19:57
Ֆլորիդայում 50-ամյա Դեբի Զուտանտը 15 տարի հարաբերություններ ունենալուց հետո ամուսնացել է խորթ եղբոր՝ 51-ամյա Ջոյի հետ: Ընդհանուր հայր ունեցող ամուսինները խոստովանել են, որ դա եղել է սեր առաջին հայացքից՝ գրում է The Sun-ը:
Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում
23 Հունիսի 2018 - 19:53
Փորձագետների կանխատեսմամբ՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ կտանի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին կամ երկրորդ փուլում, սակայն կարող է կորցնել վերահսկողությունը խորհրդարանում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7580
 
Լրահոս`