Facebook   Twitter
 
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է Մինսկում

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է Մինսկում

17 Հուլիսի 2017 - 11:07
Մինսկում Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մաքեյի նախագահությամբ մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրներն ու միջազգային ասպարեզում ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության հարցեր։

Քննարկման օրակարգում են 2017 թվականի համատեղ հայտարարությունները, ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին առընթեր Աֆղանստանի հարցերի աշխատանքային խմբի դրույթներում փոփոխությունները։ Քննարկումներ կլինեն նաեւ 2017 թվականի երկրորդ ու 2018 թվականի առաջին կիսամյակում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդակցությունների ծրագրի շուրջ՝ արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության հարցերի վերաբերյալ։ Քննարկումից հետո փաստաթղթեր կստորագրվեն։

Քննարկման օրակարգում կլինի նաեւ զինանշանի հարցը։ Ընդհանուր առմամբ, քննարկման օրակարգում 7 հարց է ներառված։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեծ Բրիտանիայի կառավարության շենքերում պետական դրոշները կիջեցվեն՝ ի հիշատակ Իսպանիայում ահաբեկչությունների զոհերի
18 Օգոստոսի 2017 - 17:58
Ուրբաթ Մեծ Բրիտանիայի կառավարության շենքերում պետական դրոշները կիջեցվեն՝ ի հիշատակ Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բուրունդիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել
18 Օգոստոսի 2017 - 17:17
Անհայտ անձինք հարձակվել են Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրայում երկու բարերի վրա։ 3 մարդ զոհվել է, 27-ը տուժել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuetrs-ը։
94-ամյա դատավորը հարևանի երեխաների համար լողավազան է կառուցել (Տեսանյութ)
18 Օգոստոսի 2017 - 16:53
Երբ թոշակառու դատավորի Կիտ Դևիդսոնի կինը` Էվի Դևիդսոնը, մահացավ 2016թ. ապրիլին, Կիտը սկսեց տանջվել իր տանը տիրող ճնշող և մռայլ լռությունից:
ԱՄՆ-ում կինը փորձել է թունավորել իր գործընկերներին՝ սպասք լվանալու միջոց ավելացնելով սուրճի մեջ
18 Օգոստոսի 2017 - 14:40
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի բնակչուհին դատապարտվել է 3.5 տարի ժամկետով ազատազրկման, քանի որ փորձել է թունավորել իր գործընկերներին՝ սուրճի մեջ սպասք լվանալու միջոց ավելացնելով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետեւանքով 5 մարդ զոհվել է, շուրջ 50-ը տուժել են
18 Օգոստոսի 2017 - 13:30
5 մարդ է զոհվել, եւս 50-ը տուժել են Եգիպտոսի Այն էս Սոհնա շրջանում մայրուղու վրա ավտոբուսի վթարի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Վետո» պորտալը։
Թուրքիայի Ադանա նահանգում ամերիկյան անօդաչու սարք է ընկել
18 Օգոստոսի 2017 - 13:25
Թուրքիայի Ադանա նահանգում անհասկանալի պատճառներով ամերիկյան անօդաչու սարք է ընկել:
Մոսկվայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով առևտրի կենտրոնից տարհանում են մարդկանց
18 Օգոստոսի 2017 - 12:56
Ինչպես տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում տալով արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գոլովինյան փողոցի 5 հասցեում ռումբ կա տեղադրված:
Իսպանիայում հաստատել են ահաբեկչության մեջ երրորդ կասկածյալի ձերբակալությունը
18 Օգոստոսի 2017 - 12:18
Կատալոնիայի իրավապահ մարմինները հաստատել են ավելի վաղ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը. ուրբաթ առավոտյան Իսպանիայում ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով երրորդ անձն է ձերբակալվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զինված հարձակում՝ Ստամբուլի հայաշատ թաղամասում. (Տեսանյութ)
18 Օգոստոսի 2017 - 12:13
Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում նախօրեին ուշ երեկոյան զինված հարձակում է տեղի ունեցել, այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2585
 
Լրահոս`