Facebook   Twitter
 
ԱԳՆ–ն չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց․ Տիգրան Բալայան

ԱԳՆ–ն չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց․ Տիգրան Բալայան

17 Հուլիսի 2017 - 12:58
Եգիպտոսի Հուրգադա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ արտգործնախարարությունը չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց․ այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ոչ, նման զգուշացում չենք պատրաստում։ Ըստ Կահիրեում ՀՀ դեսպանության Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում։ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հուրգադայի Sunny Days El Palacio Resort հյուրանոցում հուլիսի 14-ին զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 գերմանացի զբոսաշրջիկ է զոհվել, 4 հոգի վիրավորվել է, որոնց թվում` 2 ՀՀ քաղաքացի:

Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Վանաձորում գնացքի տակ ընկնելու հետևանքով քաղաքացու մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
14 Դեկտեմբերի 2017 - 19:05
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել , որ Վանաձորի Տարոն թաղամասում մարդ է ընկել գնացքի տակ և մահացել։ Փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ:

Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Երեւանի Թբիլիսյան խճուղում եւ Դաշտենցի փողոցում
14 Դեկտեմբերի 2017 - 18:32
Ճանապարhային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Իրաքում մահապատժի են ենթարկել ահաբեկչության մեջ մեղադրվող 38 դատապարտյալներ
14 Դեկտեմբերի 2017 - 18:22
Իրաքի իշխանությունները մահապատժի են ենթարկել ահաբեկչության մեջ մեղադրվող 38 դատապարտյալներին, հաղորդում է Իրաքի արդարադատության նախարարությունը:
Եթե պետությունը չմիջամտեր՝ այս շաբաթ կկայանար Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը. «Ակօս»
14 Դեկտեմբերի 2017 - 17:53
Եթե չլիներ Թուրքիայի իշխանությունների միջամտությունը՝ Թուրքիայի հայությունն այս շաբաթ կընտրեր իր նոր պատրիարքին, սակայն դա այդպես էլ չիրականացավ, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Հարուցվել է քրեական գործ՝ էլեկտրաքարշի կողմից 50-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ
14 Դեկտեմբերի 2017 - 17:47
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքի բնակչին էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արգենտինայից հրավիրված մարզչական խումբը կորդինացնելու է Հայաստանի մանկապատանեկան հավաքակաների աշխատանքը
14 Դեկտեմբերի 2017 - 17:42
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստան էր ժամանել արգենտինացի մարզիչների խումբ:
ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը
14 Դեկտեմբերի 2017 - 17:38
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը կվերանայի ռիսկերի գործող համակարգը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:
«Հայրենասեր»-ն իր հայրենասեր գործունեությամբ Քաշաթաղում կշարունակի տրամադրություն փոխել
14 Դեկտեմբերի 2017 - 17:33
ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական, հասարակական կազմակերպությունը Քաշաթաղի շրջանում իրականացրել է կենսական նշանակության մի շարք ծրագրեր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8879
 
Լրահոս`