Facebook   Twitter
 
Արեւային կայանի կառուցման նախաորակավորման փուլը հաղթահարել է 10 մասնակից

Արեւային կայանի կառուցման նախաորակավորման փուլը հաղթահարել է 10 մասնակից

17 Հուլիսի 2017 - 13:06
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 առաջին արեւային համակարգային 55 մեգավատ հզորությամբ կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլին կմասնակցի 10 ընկերություն եւ կոնսորցիում։
Նախաորակավորման հայտերի տեխնիկական, ֆինանսական եւ իրավական գնահատման արդյունքում այդպիսի որոշում է կայացրել գնահատող հանձնաժողովը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, նախաորակավորման հայտ ներկայացրած մյուս 10 մասնակցի մրցութային փաթեթները չեն բավարարել առաջադրված պայմաններին։

Մրցույթի երկրորդ փուլ են անցել նիդեռլանդական, ամերիկական, կորեական, գերմանական եւ մի շարք այլ երկրներ ներկայացնող հայտնի ընկերություններ (TBEA Xinjiang Sunoasis Co., Ltd, China –Subsolar Energy Holding LLC, the Netherlands, Phelan Energy Group Limited, South Africa –Korea Electric Power Corporation, Shapoorji Pallonji Infrastructure Capital Company Private Limited, India – Risen Energy Co. Limited, China, Metka, Greece –Energy Phoenix, Lebanon, Access Infra Central Asia Limited, U.A.E – Eren Renewable Energy S.A., France – TSK Electronica, Spain, Fotowatio Renewable Ventures B.V, Netherlands, –FSL Solar S.L., Country: Spain, Acciona Energia S.A.U., Spain, Building Energy Development Africa, Italy –H1 Holdings (Pty) Ltd, South Africa, Sky Power Global, Cayman –Enerparc Projects GMBH, Germany, CountourGlobal LP, Cayman Islands)։

-Այս փուլում նախաորակավորման մրցույթն անցած մասնակիցները կմրցեն գնային առաջադրանքի շուրջ։ Նախապատվությունը կտրվի այն ընկերությանը կամ կոնսորցիումին, որը կներկայացանի ամենացածր եւ մրցունակ գնային առաջարկը,-նշել է Հայկ Հարությունյանը։

Երկրորդ փուլի մրցույթը կհայտարարվի ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին եւ կմեկնարկի կայանի կառուցումը։

Ակնկալվում է, որ արդեն 2018թ. կսկսվի 55 մեգավատ հզորությամբ առաջին արեւային համակարգային կայանի շինարարությունը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գորիսում բնակելի շենքի շքամուտում բնակիչները օձի բույն են հայտնաբերել
25 Հուլիսի 2017 - 21:24
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բնակելի շենքի բակում բնակիչները օձի բույն են հայտնաբերել:
Մոսկվայում տղամարդը բնակելի շենքի պատուհանից կրակ է բացել անցորդների վրա
25 Հուլիսի 2017 - 21:15
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա բնակելի շենքի տան պատուհանից, այս մասին հայտնում է moslenta.ru-ն։
«Շումախերական» ավտովթար Երևանում. կողաշրջված ավտոմեքենայի միջից վիրավոր վարորդին դուրս են բերել «Վի-Էլ-Վի» խանութի աշխատակիցները, ում հետո հիվանդանոց է տեղափոխել տաքսու վարորդը
25 Հուլիսի 2017 - 20:02
Այսօր հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում «Բյութ» մակնիշի 29 ՏՕ 526 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցում «Վի-Էլ-Վի» էլեկտրատեխնիկայի խանութի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկի վրա, առաջ ընթացել և կողաշրջվելով հայտնվել բետոնե սալիկների վրա:
Կրասնոյարսկում վաճառքի է հանվել Լենինի տունը (Լուսանկար)
25 Հուլիսի 2017 - 19:53
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի շրջանում հերթական անգամ վաճառքի է հանվել տունը, որտեղ Վլադիմիր Լենինը աշխատել է 1897թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին, այս մասին հայտնում է dom.lenta.ru-ն։
Ձմերուկը որպես դիետիկ սնունդ
25 Հուլիսի 2017 - 19:49
Ձմերուկի մասին բազմաթիվ առասպելներ են պտտվում, եւ ամենահայտնին վերաբերում է դրա դիետիկ հատկություններին. շատերը վստահ են, որ ձմերուկը գերազանցապես ջրից է կազմված, եւ այն հաճախ օգտագործելու դեպքում կարելի է նիհարել:
Պաղպաղակի վտանգը ամռանը
25 Հուլիսի 2017 - 19:40
Քյոլնի համալսարանի աշխատակիցները բացատրել են, թե ինչ բացասական գործոններ կարող են ազդել ամռան շոգին պաղպաղակ ուտող մարդկանց առողջության վրա: Գիտնականների խոսքով՝ հետեւանքների մեկը կարող է լինել քաղցկեղային հիվանդությունների զարգացումը:
Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը տեղափոխվել է Աթենք
25 Հուլիսի 2017 - 19:37
Թուրքիայի սահմանը հատած հայ մտավորական Սևան Նշանյանն սկսել է համարձակ կերպով երևալ հանրության մեջ:
Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարները Փարիզից
25 Հուլիսի 2017 - 19:33
Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանն այս օրերին գտնվում է Փարիզում:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7683
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պաղպաղակի վտանգը ամռանը
Հասարակություն
 
Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը տեղափոխվել է Աթենք
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական