Facebook   Twitter
 
Մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի պետին՝ կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու համար

Մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի պետին՝ կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու համար

17 Հուլիսի 2017 - 15:20
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։

Նախնական տվյալներով՝ 1985թ. ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը, իր լիազորությունների շրջանակներում, նույն դիվիզիոնի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, այն է` 2015 թվականի դեկտեմբերին զորամասի հրամանատարի կողմից կարճաժամկետ արձակուրդ հատկացնելուն միջնորդելու համար, պահանջել է 40.000 ՀՀ դրամ կաշառք։ Պահանջված գումարը, Ա.Պեպանյանի առաջարկով, զինծառայողի մայրը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին փոխանցել է նույն դիվիզիոնի մեկ այլ ժամկետային զինծառայողի կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մայորի կողմից դրամահավաքություն կատարելու վերաբերյալ. 2015 թվականի հունվարից մինչև 2016թ. մայիսը, իր ենթակայության տակ գտնվող դիվիզիոնի ժամկետային զինծառայողների շրջանում յուրաքանչյուր ամիս սանհիգիենիկ պարագաներ գնելու, դիվիզիոնում շինարարական աշխատանքներ կատարելու և այլ պատճառաբանություններով կազմակերպել և իրականացրել է դրամական բավարարումների` 1000-ից մինչև 3400-ական դրամի չափով հավաքագրում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քոբուլեթում փրկել են Հայաստանի խեղդվող քաղաքացիներին
20 Հուլիսի 2017 - 22:08
Աջարիայում՝ սեւծովյան Քոբուլետի կուրորտի ափին փրկարարները ջրից հանել են երկու զբոսաշրջիկների, որոնք ուժեղ ալիքների պատճառով չէին կարողացել ափ դուրս գալ։

Մաշտոց-Սարյան խաչմերուկում բախվել են 4 մեքենաներ. մեկը կողաշրջվել է
20 Հուլիսի 2017 - 21:38
Հուլիսի 20-ին, ժամը 17:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
22-ամյա մոդել Դեմի Ռոսը գերազանցում է Քիմ Քարդաշյանին՝ իր ավելի մեծ հետույքով
20 Հուլիսի 2017 - 21:12
«Ես ցուցադրում եմ իմ կազմվածքը, որպեսզի Քիմ Քարդաշյանին թողնեմ ստվերում»,- ասել է մոդելը:
Վրաերթեր Երեւանում եւ Վաղարշապատում. 4 վիրավորներից մեկը 5-ամյա երեխա է
20 Հուլիսի 2017 - 20:35
Հուլիսի 19-ին, ժամը 11.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 7/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Պայմանագրային զինծառայողը թմրամիջոց է պատրաստել և պահել իր մոտ. գործն ուղարկվել է դատարան
20 Հուլիսի 2017 - 19:37
ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը ապօրինի պատրաստել և իր մոտ է պահել թմրամիջոց:
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն
20 Հուլիսի 2017 - 19:27
Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահին
20 Հուլիսի 2017 - 19:09
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ ընտրվելու կապակցությամբ:
Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ
20 Հուլիսի 2017 - 19:02
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7644
 
Լրահոս`