Facebook   Twitter
 
ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյանի հերքումը

ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյանի հերքումը

17 Հուլիսի 2017 - 16:08
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող:


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչքանո՞վ է համապատասխանում այդ տեղեկատվությունն իրականությանը, «Արցախպրես»-ի այս հարցադրմանը ի պատասխան՝ ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը նշել է, որ Պաշտպանության բանակի որևէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել:

«Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն և այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը»,- նշել է Հասրաթյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը
21 Մայիսի 2018 - 18:09
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը:
Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում
21 Մայիսի 2018 - 10:41
ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մահվան հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները (Լուսանկարներ)
19 Մայիսի 2018 - 22:19
Մայիսի 19-ին ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ մայիսի 14-ից 19-ը անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:
Արցախում ամփոփել են զորավարժությունները. Ընդգրկել էր նաեւ ավիացիան
19 Մայիսի 2018 - 19:43
Մայիս 19-ին Հադրութի մշակույթի տանը ամփոփվեցին մայիսի 14-ից 19-ը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:
Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ
19 Մայիսի 2018 - 16:29
Այսօր Արցախի զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։
Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
19 Մայիսի 2018 - 13:21
Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ:
Ճապոնական կողմը պատրաստ է համագործակցության. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդական
18 Մայիսի 2018 - 20:20
Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդական Կենիչրո Սեսամեին և ռազմական կցորդ գնդապետ Կազույա Օնոյին (նստավայրը ք.Մոսկվա) ` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊՆ-ում քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցերը
18 Մայիսի 2018 - 19:52
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր
18 Մայիսի 2018 - 18:17
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 135
 
Լրահոս`