Facebook   Twitter
 
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում

17 Հուլիսի 2017 - 16:58
Աժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, նույն խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, այսօր տեղի է ունեցել խմբակցության ղեկավարների եւ քարտուղարների մակարդակով հանդիպում. «Օրը սկսվեց հարգանքի տուրք մատուցելով եւ «Անհայտ զինվորի» հուշարձանին պսակ դնելով:

Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա այսօր տեղի ունեցավ առաջին հանդիպումը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, որի ժամանակ քննարկեցինք ինչպես պառլամենտական ֆորմատով հետագա համագործակցության, այնպես էլ ՌԴ-ում գտնվող հայերի վարորդական իրավունքների չեղարկման հարցը: Բարձրացնելով հայերի արդարացված շահը՝ քննարկման արդյունքում եկանք եզրահանգման, որ տվյալ խնդրի շուրջ քննարկումը պետք է լինի շատ ավելի մեծ ֆորմատով, որն էլ նախատեսվում է առաջիկայում»,-ասաց Վահե Էնֆիաջյանը:

Տեղեկացնենք, որ հայկական պատգամավորական պատվիրակության աշխատանքային գրաֆիկը բավական հագեցած է ու լի տարբեր ֆորմատների հանդիպումներով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին
20 Նոյեմբերի 2017 - 15:35
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում:
Չի եղել պայման, որ չպետք է համագործակցենք ԵՄ-ի հետ. Վահրամ Բաղդասարյանը՝ «Զվեզդա»-ի հրապարակման մասին
20 Նոյեմբերի 2017 - 15:22
Մենք միշտ էլ մեր հանրությանն ասել ենք, որ շարժվում ենք «և-և»-ի քաղաքականությամբ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդման շրջանակում Հանրապետականի դրոշը ֆաշիստական Գերմանիայի հետ համեմատելու և ՀՀ-ԵՄ սպասվող նոր համաձայնագրի ստորագրումը քննադատելու հացրին:
Հովիկ Աբրահամյանը Սևակ է մեջբերել
20 Նոյեմբերի 2017 - 15:14
Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լավրով. MERCOSUR-ի երկրները հետաքրքրված են ԵՏՄ-ի հետ համագործակցությամբ
20 Նոյեմբերի 2017 - 15:08
MERCOSUR-ի երկրները, այդ թվում՝ Չիլին, հետաքրքրված են Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղություններն արդեն ուրվագծված են. Լավրով
20 Նոյեմբերի 2017 - 14:39
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազմաթիվ ուղղություններ արդեն ուրվագծված են, հակամարտության շարունակականության մեջ ոչ ոք շահագրգռված չէ, այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:
Արգենտինական սուզանավի որոնումներին միացել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ստորջրյա դրոններ
20 Նոյեմբերի 2017 - 14:26
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ինքնավար ստորջրյա ապարատներ են ուղարկել արգենտինական «Սան Խուան» կորած սոզանավի որոնումների համար, ասված է գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը. Շարմազանովը՝ բելառուս գործընկերոջը
20 Նոյեմբերի 2017 - 13:02
Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարավային Կորեայում հայտնաբերել են H5N6 թռչնագրիպի բարձր հիվանդացությամբ շտամ
20 Նոյեմբերի 2017 - 12:45
Կորեայի հանրապետությունում H5N6 թռչնագրիպի բարձր հիվանդացությամբ շտամ են հայտնաբերել: Այդ մասին հաղորդել է երկրի Պարենի, գյուղական , անտառային ու ձկնային տնտեսությունների նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում (Լուսանկարներ)
20 Նոյեմբերի 2017 - 12:38
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարարական ուժերի և քաղաքացիական պաշտպանության վարչություններում, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 6172
 
Լրահոս`
 
 
 
 
Հետհաշվարկ 10
Տեսանյութեր