Facebook   Twitter
 
Չեմ կարծում, որ որևէ գերտերություն է կանգնած «Իսլամական Պետության» հետևում և ֆինանսավորում ու թելադրում է նրան. արաբագետ

Չեմ կարծում, որ որևէ գերտերություն է կանգնած «Իսլամական Պետության» հետևում և ֆինանսավորում ու թելադրում է նրան. արաբագետ

17 Հուլիսի 2017 - 17:55
«Կոալիցիան հայտարարել է, որ հակաահաբեկչական պայքարը «Իսլամական Պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ Մոսուլում համարում է ավարտված, կամ մոտ ավարտին»,- Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Մոսուլի գրավման մասին խոսելով ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:
Ըստ նրա՝ ունենք մի իրավիճակ, երբ պաշտոնական Դամասկոսը ավելի վստահ զգալով իրեն փորձում է բանակցություններում ավելին պոկել, բացի այդ անվտանգության միջավայրն է փոխվում Մերձավոր Արևելքում:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով էլ միջազգային հանրությունը արդեն 2-3 տարի է կենտրոնացած է ԻՊ-ի դեմ պայքարի վրա, բայց շատ գործընթացներ, որոնք տեղի էին ունենում Մերձավոր Արևելքում, այդ նույն հանրության ուշադրությունից վրիպեցին:

«Խոսքը վերաբերում է այն կառույցներին, որոնք բավական ակտիվ էին և են Սիրիայում, օրինակ, Ալքաիդան, որը մնալով աննկատ, էլ ավելի է ամրապնդել իր դիրքերը Սիրիայում և Իրաքում»,- ասաց նա:

Բանախոսի խոսքով՝ նման խմբավորումները դեռևս երկար են մնալու և փորձելու են ամեն ինչ անել հետսիրիական զարգացումների վրա ազդելու առումով, իսկ դա շատ վտանգավոր է:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ «Իսլամական Պետություն»-ը մենք դիտարկում ենք որպես ահաբեկչական խմբավորում, բայց զարգացումները ցույց տվեցին, որ այս կառույցը հանդես է գալիս որպես պետություն և նրա վարքագիծն էլ վերազգային որոշակի նկրտումներով է պայմանավորված:

HayNews.am-ի հարցին, արդյոք համամիտ եք այն տեսակետի հետ, որ գերտերությունները, առավելապես ԱՄՆ-ն է կանգնած ԻՊ խմբավորման հետևում և ֆինանսավորում է նրան, Գրիգորյանն ասաց, որ ԻՊ-ն ինքը վաստակեց իր գործոն լինելու հանգամանքը:

«Ֆինանսավորում որպես այդպիսին մինչև սիրիական հակամարտությունը չի եղել: Երբ ԻՊ-ն մաս կազմեց 2012թ.-ի վերջից սիրիական հակամարտության գործողությունների, կառույցը որպես ընդդիմադիր ճամբարի բաղկացուցիչ մաս իհարկե ֆինանսավորումներ ստանում էր և՛ Թուրքիայից, և՛ արաբական երկրներից, բայց 2013թ.-ց, երբ պատերազմ հայտարարեց բոլորին, ոչ միայն Բաշար Ալ Ասադին, այլև տեղի խմբավորումներին, այդ ժամանակվանից դադարեցվել է նրա՝ որպես ընդդիմադիր մարմին ֆինանսավորումը, քանի որ նա դադարեց այդպիսին լինել ըստ էության»,- ասաց բանախոսը:

Ըստ Ս. Գրիգորյանի՝ կառույցը ինքնաֆինանսավորվող է, վաճառում է պատմամշակութային հուշարձաններ, նավթ, պատանդներ, և 2014թ.-ի կեսերի տվյալներով խմբավորման շահույթը օրական կազմել է 2 մլն ԱՄՆ դոլար:

Բանախոսը ամենևին չի կարծում, որ այսօր իրավիճակը փոխվել է և որևէ գերտերություն է կանգնած ԻՊ-ի հետևում:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ. ՔԿ
21 Ապրիլի 2018 - 19:09
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության Հրապարակում է (Թարմացվում է)
21 Ապրիլի 2018 - 19:04
Նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության Հրապարակում է
ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում
21 Ապրիլի 2018 - 19:02
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը երևանյան բողոքի ակցիայի կազմակերպիչներին շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում: Ներկայացնում ենք ԵՊՀ շրջանավարտների միավորման հայտարարությունը:
Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը
21 Ապրիլի 2018 - 19:00
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով մասնակցում է Երևանում այս օրերին տեղի ունեցող ակցիաներին, այսօր ձերբակալվել է:
Սալահը կրկնեց Ռոնալդուի, Շիրերի և Սուարեսի ցուցանիշը
21 Ապրիլի 2018 - 18:58
Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Վեսթ Բրոմվիչի» հետ:
Ադրբեջանն այսօր սկսել է ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
21 Ապրիլի 2018 - 18:54
Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:
Եթե Արմեն Սարգսյանը ցանկանում է հանդիպել ինձ, ապա ես պատրաստ եմ 19:00-ին հանդիպել նրան այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան (Թարմացվում է)
21 Ապրիլի 2018 - 18:52
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին գտնվում է Հանրապետության հրապարակում, արձագանքեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի իր հետ հանդիպման կոչին:
Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով
21 Ապրիլի 2018 - 18:50
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրը հարթելու ամենազորեղ միջոցն է համարում խոսքին և խոսքի ուժին դիմելը: Այս մասին նա ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։
Մաշտոց-Թումանյան խարմերուկում հանրային գույքը վնասելու գործով երեք մարդ կալանավորվել է
21 Ապրիլի 2018 - 18:46
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12406
 
Լրահոս`