Facebook   Twitter
 
Գործատուների 72,3 տկոսի համար, հիմնական սպառման շուկան Արցախն է. Արամ Սարգսյան

Գործատուների 72,3 տկոսի համար, հիմնական սպառման շուկան Արցախն է. Արամ Սարգսյան

17 Հուլիսի 2017 - 18:17
Արցախում առաջին անգամ իրականացվել է հետազոտություն գործատուների հիմնախնդիրների հետ կապված: Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանի խոսքով՝ ԼՂՀ-ում 423 գործատուների հարցում է իրականացվել, այն դեպքում, երբ 3614 իրավաբանական անձ կա, այս թիվը բավական ներկայացուցչական է:
Ըստ բանախոսի՝ կազմակերպությունների հիմնադրման տարեթվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ունեն միջինը 12,8 տարվա գործունեության ժամկետ: Կազմակերպությունների աշխատողների թվաքանակի վերլուծության համաձայն՝ հարցված 423 հիմնարկությունում աշխատում է ընդհանուր 17961 անձ, միջինում՝ մեկ կազմակերպությունում՝ 42 աշխատող:

Խոսելով աշխատողների կրթության առկայության մասին՝ բանախոսը նշեց, որ հարցվածների 35,7%-ը ԼՂՀ-ում ունեն բարձրագույն կրթություն, 27,7%-ը՝ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական, իսկ 36,6%-ը չունեն մասնագիտական կրթություն: Կազմակերպությունում աշխատողների 48%-ը կանայք են, 52%-ը՝ տղամարդիկ:

Ըստ բանախոսի՝ կազմակերպություններից 236-ը կամ 56%-ը առևտրային են, 19,1%-ը՝ կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, մշակույթ, զվարճությունների և հանգստի ոլորտների խումբն է:

Խոսելով աշխատավարձերի մասին, բանախոսը նշեց, որ նվազագույն աշխատավարձը, ինչպես և ՀՀ-ում, սահմանված է 55.000 ՀՀ դրամը, ճնշող մեծամասնության մոտ միջին ամսական անվանական աշխատավարձը մինչև 115 հազ. ՀՀ դրամի միջակայքում է (65%), 27% կազմակերպություններում՝ մինչև 75 հազ. դրամի միջակայքում, 21%-ում՝ 75-95 հազ, 15%-ում՝ 95-115 հազ, 22%-ում՝ 115-215 հազ. ՀՀ դրամ:

Խոսելով աշխատաշուկայի պահանջարկների մասին, Արման Սարգսյանը նկատեց, որ ինչպես և Հայաստանում, ԼՂՀ-ում ևս ավելի շատ պահանջարկը կա միջին մասնագիտացված անձանց, արհեստավորների: Շատ մեծ դեր է կատարում անձի՝ աշխատանքի տեղավորման հարցում Զբաղվածության պետական գործակալությունը, սակայն շատ գործատուներ էլ նշել են, որ իրենց այդ հարցում թափուր աշխատատեղերը լրացնելու առումով օգնել են ինտերնետ հայտարարությունները:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
«Ժամը 10-ից հետո ոչ ոք փողոցում չի մնում». Ռուբեն Ռուբինյան
22 Ապրիլի 2018 - 21:37
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին կոչ արեց ժամը 22:00-ից հետո չմնալ փողոցներում:
Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց, Բանանցը հաղթեց և շրջանցեց գործող չեմպիոնին (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 21:22
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ:
Եկեք հիշենք մեր զինվորներին, ովքեր կարող են հարցնել. լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում. Կարեն Կարապետյան
22 Ապրիլի 2018 - 21:16
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում:
ՀՅԴ-ն ջահերով երթ է անելու, բայց կոչ է անում ցուցաբերել փոխըմբռնում
22 Ապրիլի 2018 - 21:12
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
ՀՀ հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը
22 Ապրիլի 2018 - 21:03
Նա նշեց, թե ինչու խոսք չտվեցին Զարուհի Փոստանջյանին, քանի որ նա հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը «ծախված է»: Նա կոչ է անում չշեղվել ճանապարհից և քայլել նախնական պլանով:
Ռազմիկ Դավոյանի պնդմամբ՝ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսելու
22 Ապրիլի 2018 - 20:59
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսության: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:
Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո ի հայտ է եկել նոր կարգախոս՝ առաջնորդը ես եմ, որը հրապարակը վանկարկում էր
22 Ապրիլի 2018 - 20:52
Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո ի հայտ է եկել նոր կարգախոս՝ առաջնորդը ես եմ, որը հրապարակը վանկարկում էր:
Նարեկ Բավեյանը միացել է Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցողներին
22 Ապրիլի 2018 - 20:51
Երգիչ, դերասան Նարեկ Բավեյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարն է հրապարակել: Նարեկ Բավեյանը լուսանկարն արել է Հանրապետության հրապարակից:
Շպռոտը ելույթի ժամանակ վանկարկել է երթերի ու հանրահավաքների կարգախոսներից մեկը (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 20:41
Սկանդալային երգչուհի Շպռոտն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11315
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ուղիղ միացում Երևանից
Հասարակություն