Facebook   Twitter
 
Լևոն Մկրտչյանը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչներին

Լևոն Մկրտչյանը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչներին

17 Հուլիսի 2017 - 18:30
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որի մասնակիցներին այսօր հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նրանց ստանձնած առաքելության՝ սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի համար: Ըստ նախարարի՝ այս տարի ուսուցիչների մասնակցության աշխարհագրությունը ընդլայնված է, իսկ որոշ համայնքներից՝ նաև բավականին մեծաքանակ:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շատ հեռանկարային է, հետևաբար կարևոր է ճիշտ բանաձև գտնել՝ հայեցի կրթության հիմնահարցերը փոխանցելու սփյուռքի հայկական դպրոցներին: «Սփուռքի տարբեր համայնքներում որակապես տարբեր վիճակներ են. յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը, հետևաբար չի կարող լինել մեկ ծրագիր՝ բոլորի համար:

Մեր ավանդական դպրոցական ծրագրերով այլևս հնարավոր չէ չորրորդ սերնդի հայեցի դաստիարակություն իրականացնել, և հայագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության պակասը նաև համապատասխան մեթոդոլոգիայի և ծրագրի պակասի հետևանք է»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաների կրթության խնդրին: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ վերջիններս ունեն ներառման խնդիր ոչ միայն լեզվական, այլ նաև աշխարհընկալման տեսանկյունից:

«ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել փորձնական ծրագիր՝ արևմտահայերենի պահպանման և զարգացման ուղղությամբ: Այն ենթադրում է երկու հարթությունում աշխատանք՝ Հայաստանում և Սփյուռքում: Մենք փորձելու ենք մի քանի տարվա ընթացքում հասնել նրան, որ բուհական ընդունելության քննությունների մեր ծրագրերն արևմտահայերենով մատչելի լինեն սփյուռքահայ երեխաներին»,-նշել է նախարարը՝ ուսուցիչներին ներկայացնելով ՀՀ կրթական համակարգում ընթացող բարեփոխումները:

Լևոն Մկրտչյանը վստահեցրել է, որ ԿԳ նախարարությունը կփորձի լուծում գտնել սփյուռքահայ ուսուցիչների բարձրացրած բոլոր խնդիրներին, ինչպես նաև կքննարկի վերապատրաստումների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ բոլոր առաջարկներն ու կարծիքները:

Հանդիպման ընթացքում սփյուռքահայ ուսուցիչները, իրենց գոհունակությունը արտահայտելով ընթացող վերապատրաստումների վերաբերյալ, մի շարք հարցեր են ուղղել նախարարին: Դրանք մասնավորապես, վերաբերել են սփյուռքահայ ուսուցիչների միասնական առցանց հարթակ ունենալու, արևմտահայերենի պահպանման, հայոց լեզվի անաղարտության և այլ խնդիրների:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հազը և անգամ բրոնխիտը ակնթարթորեն անցնում են․ Հարկավոր է ընդամենը գիշերը խմել այս ըմպելիքից
21 Հունվարի 2018 - 00:09
Ձմռանը մեր իմունիտետը թուլանում է և վիրուսները հեշտությամբ ներթափանցում են օրգանիզմ։
ճարտարապետ Արթուր Հարությունյանը ներկայացված են 2007-2016 թվականների աշխատանքներ (Լուսանկարներ)
20 Հունվարի 2018 - 23:42
Այսօր Աբովյան 12 հասցեում գտնվող Դալան ցուցասրահում բացվեց ճարտարապետ Արթուր Հարությունյանի գեղանկարների ցուցադրությունը։
«Տաք յոգան» անոթների համար ավելի օգտակար չէ, քան սովորականը
20 Հունվարի 2018 - 23:39
Յոգայի պարապմունքների ժամանակ ջերմաստիճանի բարձրացումը պարտադիր չէ սրտանոթային համակարգի աշխատանքի բարելավման համար։
Մարդու ձեռագիրը խոսում է նրա բնավորության մասին
20 Հունվարի 2018 - 23:34
Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ:
Գեղասահքի Հայաստանի ներկայացուցիչները 19-րդ տեղն են գրավել
20 Հունվարի 2018 - 23:30
Մոսկվայում ավարտվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կամավոր ծրագրով հանդես եկան պարային զույգերը: Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Բրիտանացի դպրոցականը ԿՀՎ ղեկավար է ձեւացել եւ գաղտնի տվյալներ ստացել
20 Հունվարի 2018 - 23:27
Բրիտանացի դեռահաս Քեյն Գեմբլը Աֆղանստանում եւ Իրանում ԱՄՆ հետախուզական գործողությունների մասին գաղտնի տեղեկատվության հասանելիություն է ստացել՝ ձեւանալով ԿՀՎ-ի նախկին ղեկավար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ` վկայակոչելով Telegraph-ին եւ դատական լսումներին:
Վեց սեքսուալ հմտություն, որոնք ձեզ վերերկրյա հաճույք կպարգեւեն
20 Հունվարի 2018 - 23:24
Լինել այստեղ եւ հիմա
Դա նշանակում է, որ դուք չեք խորասուզվում ձեր ներաշխարհում, չեք տրվում անցյալի հիշողություններին եւ ապագայի ծրագրեր չեք կառուցում։ Դուք բացառապես ներկայում եք։
Բեռլինում տասնյակ հազարավոր ցուցարարներ գյուղատնտեսական քաղաքականության փոփոխություն են պահանջում
20 Հունվարի 2018 - 23:16
Հունվարի 20-ին տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բեռլինի փողոցներ՝ բողոքելով երկրում գործող գյուղատնտեսական քաղաքականության դեմ, հաղորդում է DW-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9380
 
Լրահոս`