Facebook   Twitter
 
Ղազախստանն առաջարկել է ՀԱՊԿ-ում ակտիվացնել կիբերսպառնալիքների դեմ պայքարը

Ղազախստանն առաջարկել է ՀԱՊԿ-ում ակտիվացնել կիբերսպառնալիքների դեմ պայքարը

17 Հուլիսի 2017 - 19:22
Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը, երկուշաբթի ելույթ ունենալով Մինսկում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, առաջարկել է ակտիվացնել կիբերսպառնալիքների դեմ պայքարում համագործակցությունը, նշված է երկրի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկություններով՝ Աբդրահմանովը նշել է, որ Ղազախստանը կարեւոր նշանակություն է տալիս ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների դիմակայման համատեղ միջոցառումներին, որոնք հիմնականում անդրսահմանային բնույթ ունեն: Նա հատուկ ուշադրություն է դարձրել կիբերանվտանգության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ապօրինի օգտագործման խնդրին, ինչպես նաեւ հայտնել է Ղազախստանում երկրի նախագահի նախաձեռնությամբ ստեղծվող «Կիբերվահան» ծրագրի մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեքսիկայում եռօրյան սուգ է հայտարարվել
21 Սեպտեմբերի 2017 - 09:50
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ երեկ տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի 200-ից ավելի զոհերի։
Թրամփը որոշում է ընդունել Իրանի միջուկային գործարքի հարցով
21 Սեպտեմբերի 2017 - 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որոշում է ընդունել այն հարցով, թե ԱՄՆ-ը պե՞տք է արդյոք դուրս գա Իրանի միջուկային ծրագրին առնչվող գործարքից, սակայն դեռևս ոչ ոքի չի հայտնել այդ մասին։
Նյու Յորքում ձերբակալվել են ամերիկացի երեք կոնգրեսականներ
21 Սեպտեմբերի 2017 - 08:39
Երեքշաբթի Նյու Յորքի Trump Tower երկնաքերի մոտ անցկացված ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է Ներկայացուցիչների պալատի երեք անդամի և քաղաքային խորհրդի նախագահին։ Ավելի ուշ նրանց ազատ են արձակել։

Apple-ը խոստովանել է բջջային կապի հետ կապված խնդրի առկայությունը նոր ժամացույցներում
21 Սեպտեմբերի 2017 - 08:35
Ամերիկյան Apple կորպորացիան հայտնել է, որ Apple Watch նոր սմարթ-ժամացույցներում, որոնք վաճառքի դուրս կբերվեն մի քանի օրից, առկա է խնդիր՝ կապված բջջային կապի հետ։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
21 Սեպտեմբերի 2017 - 08:30
Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:

Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է
20 Սեպտեմբերի 2017 - 23:04
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողները հարվածել և սեռական հայհոյանքներ են հասցրել են իրենց ծառայակցին, քրոջ բջջային համարն են ուզել, փոխարենը ստացել են այլ համար: Նրանցից մեկը մեղադրվում է զինծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ:

Հենրիխ Մխիթարյանի մալայզացի երկրպագուն ժամանել է Հայաստան ու այցելել «Փյունիկի» մարզադաշտ
20 Սեպտեմբերի 2017 - 22:03
Հենրիխ Մխիթարյանի մալայզացի երկրպագու Սյաֆիք Սայֆուլահը երկար ճանապարհ է կտրել, որպեսզի իր աչքերով տեսնի այն քաղաքն ու ակումբը, որոնց մասին Հայաստանի հավաքականի ավագը խոսում է հիացմունքի և հպարտության մեծ զգացումով:
Արտառոց դեպք՝ Գյումրիում. ինչու է տղամարդը ծեծել կին ոստիկանին
20 Սեպտեմբերի 2017 - 22:00
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, ընթանում է քաղաքացի Էդուարդ Ա.-ի գործով դատական քննությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10852
 
Լրահոս`