Facebook   Twitter
 
«ԼՂ հակամարտությունը կարող է ցանկացած պահի բռնկվել». Նովրուզ Մամեդով

«ԼՂ հակամարտությունը կարող է ցանկացած պահի բռնկվել». Նովրուզ Մամեդով

17 Հուլիսի 2017 - 19:24
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը «ՌԻԱ Նովոստի» հետ զրույցում անդրադարձել է Արցախի հակամարտության և ռուս-ադրբեջանական հարաբերություններին:
Մամեդովը հայտարարել է, որ չնայած 25 տարի է՝ Արցախի հակամարտությունը ձգվում է, այնուամենայնիվ, խնդիրը ներկայացվում է որպես «սառեցված հակամարտություն», որը կարող է ցանկացած պահի բռնկվել նոր ուժով:

«Միջազգային միջնորդները թեև հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, բայց, չգիտես ինչու, նախընտրում են գրավել միանշանակ դիրք: Մենք համանախագահող կողմերից, ինչպես նաև միջազգային հանրությունից ակնկալում ենք կոնկրետ քայլեր հակամարտության արդարացի լուծման համար: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մեկ պատերազմով ոչինչ չի որոշվի: Քանի որ հակամարտությունը կծնի նոր հակամարտություն, և գերտերությունները դրանում ակտիվ մասնակցություն են ունենում»,- ասել է նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախյան հարցը աքսիոմատիկ գերակայություն է, ԱլԳ հռչակագրի տեքստում ակնկալում ենք մեր ազգային շահերից բխող ձևակերպումներ.Ա. Աշոտյան
22 Նոյեմբերի 2017 - 11:20
Հայաստանն ամբողջությամբ իր աշխատանքը կատարել է, ավելին՝ ելնելով սպասումներից, որ ԵՄ գործընկերները նույնպես այս ուղղությամբ պետք է գործադրեն համարժեք, շոշափելի ջանքեր. Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվելիք նոր փաստաթղթում Արցախյան հիմնախնդրի լուծմանն առնչվող դրույթների ամրագրման հետ կապված հնչող մտավախությունների մասով Tert.am-ին հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձի գործունեությունը կդադարեցվի՞. քննիչը դիմել է դատախազին
22 Նոյեմբերի 2017 - 11:17
Վանաձորի բժշկական կենտրոնում անցած տարվա հոկտեմբերին մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով մեղադրյալ, ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի: Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ քննիչը Շահվերդյանի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկել է դատախազություն:
Ես իմ երեխային կասկածելի պատվաստանյութով չեմ պատվաստի, ուրիշին էլ խորհուրդ չեմ տա. բժիշկը՝ գարդասիլի մասին
22 Նոյեմբերի 2017 - 11:15
Հայ հասարակությունում լուրջ վիճաբանություն է սկսվել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցով: Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է դեկտեմբերից սկսել 13-ամյա աղջիկներին պատվաստել գարդասիլ պատվաստանյութով, որը հանրապետությանը տրամադրելու է հայտնի GAVI հիմնադրամը:
Ճապոնիայում հանձնաժողովը կքննարկի կայսեր հրաժարականի հարցերը
22 Նոյեմբերի 2017 - 11:10
Կայսերական ընտանիքի հարցերով հանձնաժողովը, որը պետք է քննարկի Ակիհիտո կայսեր հրաժարականի հետ կապված հարցերը, կգումարվի դեկտեմբերի 1-ին, արահերթ հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կանխվել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման 2 փորձ. ՊԵԿ
22 Նոյեմբերի 2017 - 11:03
Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մեքսիկացի TV մագնատի վրա պատահաբար կրակել է սեփական թիկնապահը
22 Նոյեմբերի 2017 - 11:00
Մեքսիկայի եւ Լատինական Ամերիկայի հեռուստատեսային խոշորագույն ցանցերից մեկի՝ Televisa-ի մեջ մտնող հեռահաղորդակցության Izzi Telecom ընկերության ղեկավար Ադոլֆո Լագոս Էսպինոսայի վրա սեփական թիկնապահը կրակել է կողոպուտին խոչընդոտելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնել է Մեխիկո նահանգի դատախազ Ալեխանդրո Գոմեսը, փախանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա
22 Նոյեմբերի 2017 - 10:53
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 76 երեխա՝ 44 տղա, 32 աղջիկ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
22 Նոյեմբերի 2017 - 10:39
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11568
 
Լրահոս`