Facebook   Twitter
 
«Վարդանյանց ասպետներ» կազմակերպությունն օգնություն է ցուցաբերել Արցախի առողջապահական համակարգին

«Վարդանյանց ասպետներ» կազմակերպությունն օգնություն է ցուցաբերել Արցախի առողջապահական համակարգին

17 Հուլիսի 2017 - 19:41
«Վարդանյանց ասպետներ» կազմակերպության անդամներն այսօր հանդիպել են ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ, քննարկել առողջապահական համակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո կազմակերպության անդամները նախարարի հետ եղել են Ստեփանակերտի հին և նորակառույց ուռուցքաբանական կենտրոններում՝ ծանոթանալով բուժհիմնարկների պայմաններին և առկա խնդիրներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կ. Աթայանն ասել է, որ «Վարդանյանց ասպետներ» կազմակերպությունն Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերին է տրամադրել 10 հազար դոլլար գումար: «Մեր հյուրերն անձամբ են ծանոթացնել խնդիրներին ու պայմաններին:Հուսով ենք, որ նման նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ»,-ասել է Կ. Աթայանը:

Իր որդու և աղջկա հետ Արցախ եկած «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղի անդամ Ռուբեն Բոռնաջյանը մեզ հետ զրույցում ասել է. «Մեր կազմակերպությունն ստեղծվել է 1916 թվականին: Մենք վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում իրականացրել ենք մի շարք ծրագրեր: Կազմակերպությունը բաղկացած է 13 հազար հայ անդամից: ԱՄՆ-ում ունի 24 գրասենյակ: Բացելով այդ գրասենյակները՝ փորձել ենք օգտակար լինել հայկական համայնքին. նպատակ ունենք 1 տարվա ընթացքում Հայաստանում 250 տուն կառուցել: Ուրախ ենք, որ Արցախն այսպիսին տեսանք.այստեղ զարգացում և աճ է գրանցվում, բայց անելիքներ ևս կան: Մեր արարքով մենք ուզում ենք օրինակ հանդիսանալ «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության մյուս մասնաճյուղերի համար, որպեսզի նրանք էլ իրենց օժանդակությունը բերեն Արցախին»:

Ի դեպ, անցած տարի Երևանում բացվել է «Վարդանյանց ասպետներ» կազմակերպության մասնաճյուղը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից նվերները հայտնվել են առցանց աճուրդներում
22 Մայիսի 2018 - 00:04
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից երկու օր անց առցանց աճուրդներում վաճառքի են հանվել նվերներ, որոնք մատուցել են Վինձորում հարսանեկան արարողության հյուրերին, հաղորդում է BBC-ն:
«Ելք»-ի՝ ավագանու 3 անդամի լիազորությունները դադարեցվել են
21 Մայիսի 2018 - 23:55
Երևանի քաղաքապետն արձանագրություններ է ստորագրել․
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար)
21 Մայիսի 2018 - 23:51
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այսօր այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով մի քանի օր է ինչ հացադուլ է հայտարարել:



Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»
21 Մայիսի 2018 - 23:49
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»։
Ուշ քնելու սովորությունը կարող է հոգեկան խանգարումների պատճառ դառնալ
21 Մայիսի 2018 - 23:46
Ուշ քնելու սովորությունը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների։ Նման եզրակացության են հանգել Գլազգո համալսարանի գիտնականները՝ Լորա Լայալի ղեկավարությամբ։
Կաննում Հայոց ցեղասպանության մասին հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 23:38
Կաննի 71-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլովակ:
Կենդանակերպի երեք՝ ի ծնե կախարդ նշանները
21 Մայիսի 2018 - 23:37
Աստղագուշակները պնդում են, որ բոլոր կանայք փոքր-ինչ կախարդ են, սակայն կենդանակերպի այս երեք նշանների ներկայացուցիչներին աստղերը կախարդական շնորհ են պարգևել։ Եվ այդ տիկնայք հաճույքով օգտագործում են այն։
Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա
21 Մայիսի 2018 - 23:31
Ալբանիայի մայրաքաղաքում խորհրդային շրջանի կառույցներից մեկը՝ Տիրանայի բուրգը կվերածվի նոր տեխնոլոգիական, արվեստի և մշակույթի կենտրոնի:
Մայքլ Փենսը Վենեսուելայում կայացած ընտրությունները «խայտառակություն» է կոչել
21 Մայիսի 2018 - 23:30
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Վենեսուելայում կայացած ընտրությունները «խայտառակություն» է կոչել: Նա կարծում է, որ դրանք ազատ եւ արդար չեն եղել, գրում է AP-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11440
 
Լրահոս`
 
 
 
 
Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»
Միջազգային, Սպորտ, Հասարակություն