Facebook   Twitter
 
Քաղաքապետն առաջարկել է կարճ ժամանակով փակել այն ճանապարհահատվածների երթևեկը, որտեղ հորդառատ անձրևների ժամանակ կնկատվեն ջրի կուտակումներ

Քաղաքապետն առաջարկել է կարճ ժամանակով փակել այն ճանապարհահատվածների երթևեկը, որտեղ հորդառատ անձրևների ժամանակ կնկատվեն ջրի կուտակումներ

17 Հուլիսի 2017 - 20:22
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ մայրաքաղաքում արձանագրվել է ջրի կուտակման միայն մեկ դեպք՝ Շենգավիթ վարչական շրջանում:
Նշվել է նաև, որ անձրևաջրերի կուտակման պատճառը եղել է առատ տեղումներով պայմանավորված բերվածքներով անձրևընդունիչ ցանցի խցանումը: Կարճ ժամանակում «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետներն իրականացրել են մաքրման աշխատանքները և ապահովել տվյալ ճանապարհահատվածի անխոչընդոտ երթևեկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել հեղեղատար համակարգի անխափան շահագործումը: Ճանապարհային ոստիկանությանն էլ առաջարկվել է հորդառատ անձրևների ժամանակ կարճ ժամանակով սահմանափակել այն հատվածների երթևեկությունը, որտեղ կառաջանան ջրի կուտակումներ, որպեսզի համապատասխան ծառայություններն արագորեն վերացնեն առաջացած խնդիրը:

«Այս ուղղությամբ աշխատանքներն ավելի
կազմակերպված պետք է լինեն: Նման հորդառատ անձրևների ժամանակ տեղեկացրեք Ճանապարհային ոստիկանությանը, որ կարճ ժամանակով՝ 10-15 րոպեով, փակեն տվյալ ճանապարհահատվածը, մինչև համապատասխան ծառայություններն ավարտեն իրենց աշխատանքները՝ քաղաքացիներին զերծ պահելով ավելորդ անհարմարություններից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Առաջին կադրերը՝ Մերի Մակարյանի հարսանիքից (ֆոտո/վիդեո)
25 Նոյեմբերի 2017 - 00:14
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Լոս Անջելեսում ամուսնանում է Մերի Մակարյանը: 32-ամյա դերասանուհու ընտրյալն ամերիկաբնակ իրավաբան Վարդանն է:



Երևանում 21-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, որը մահացել է, հոսպիտալացվել է նաև վարորդը.
24 Նոյեմբերի 2017 - 23:03
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում 21-ամյա Արման Մուրադյանը իր վարած BMW մակնիշի BW 755 BW համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Լուսանկարներ. գեղեցկուհի Արփի Գաբրիելյանի նոր ֆոտոսեսիան՝ Լոս Անջելեսից
24 Նոյեմբերի 2017 - 22:12
Դերասանուհի Արփի Գաբրիելյանը Լոս Անջելեսից նոր լուսանկարներ է հրապարակել ինստագրամի իր էջում։
Հղի ռուս կինը դանակահարել է իր 4-ամյա որդուն` փորձելով հանգստացնել նրան
24 Նոյեմբերի 2017 - 21:49
Օմսկում 29-ամյա հղի կինը դանակահարել է իր 4-ամյա որդուն` փորձելով հանգստացնել նրան: Այս մասին հայտնում է տարածաշրջանի ՔԿ-ն: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Գյումրիում ևսս 2 անօթևան ընտանիք բնակարան կունենա
24 Նոյեմբերի 2017 - 21:43
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 24-ին ընդունեց բնակարանի գնման վկայագիր պետական ծրագրով բնակարան ձեռք բերած վերջին շահառուներին:
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 21-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
24 Նոյեմբերի 2017 - 21:37
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Անհայտ անձը սպանել է 12-ամյա աղջկան եւ բռնաբարել նրա քույրերին
24 Նոյեմբերի 2017 - 21:21
Մեքսիկայում անհայտ անձը հարձակվել է երեք աղջիկների վրա: Արդյունքում 12-ամյա մի աղջիկ սպանվել է, իսկ նրա երկու քույրերը բռնաբարվել են: Հայտնի է, որ աղջկան խեղդել են, հաղորդում է AP-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8616
 
Լրահոս`