Facebook   Twitter
 
ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը ներկայացվել է կառավարության վավերացմանը

ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը ներկայացվել է կառավարության վավերացմանը

17 Հուլիսի 2017 - 22:55
ՀՀ կառավարության վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը: Ինչպես հաղորդում է, հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում:

Հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման արդեն իսկ վավերացրել է վերը նշված համաձայնագիրը:

2016թ-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման կարգը: Կարգավորվում են նաև նյութատեխնիկական ապահովմանն ու տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը:

«Զորախումբը ձևավորվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցելու հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը»,- ասված է Պետական դումայի տարածած հաղորդագրության մեջ:

Միացյալ զորախմբի կազմը սահմանելու են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունները՝ հիմնվելով ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության, հնարավոր սպառնալիքների ուղղությունների հաշվի առնելու և զորախմբի կիրառման հարցում համաձայնության վրա:

Համաձայնագիրը ստորագրված է հինգ տարով՝ նույն ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեծ Բրիտանիայի կառավարության շենքերում պետական դրոշները կիջեցվեն՝ ի հիշատակ Իսպանիայում ահաբեկչությունների զոհերի
18 Օգոստոսի 2017 - 17:58
Ուրբաթ Մեծ Բրիտանիայի կառավարության շենքերում պետական դրոշները կիջեցվեն՝ ի հիշատակ Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները
18 Օգոստոսի 2017 - 17:45
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Էնջլ Մարտիրոսյանի անկեղծ և համարձակ ֆոտոշարքը (Տեսանյութ)
18 Օգոստոսի 2017 - 17:43
Ամերիկաբնակ դերասանուհի, երգչուհի, ներկայումս նաև ռեժիսոր Էնջլ Մարտիրոսյանը նոր և անկեղծ ֆոտոշարքով է հանդես եկել, որի լուսանկարներն առաջինը տրամադրել է Asekose.am-ին:
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան և Հալաբյան-Մարգարյան խաչմերուկներում
18 Օգոստոսի 2017 - 17:41
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Հալաբյան փողոց-Մարգարյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի
18 Օգոստոսի 2017 - 17:28
Օգոստոսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածք՝ ուսումնասիրելու և քննարկելու ԱՏԳ-ի զարգացման ուղիները։




Մոսկվայում ՃՏՊ-ից տուժած կինը հիվանդանոցում ընկել է պատգարակից, կոմայի մեջ ընկել և մահացել (Տեսանյութ)
18 Օգոստոսի 2017 - 17:27
Կինը, որին ավտոմեքենա է վրաերթի ենթարկել, հիվանդանոցում ընկել է պատգարակից, կոմայի մեջ ընկել և ամիսներ անց մահացել:
Բուրունդիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել
18 Օգոստոսի 2017 - 17:17
Անհայտ անձինք հարձակվել են Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրայում երկու բարերի վրա։ 3 մարդ զոհվել է, 27-ը տուժել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuetrs-ը։
Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել Է 130-ի. El Pais
18 Օգոստոսի 2017 - 17:07
Բարսելոնայի Ռամբլա տուրիստական փողոցում ֆուրգոնի կողմից անցորդների վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 130-ի:
ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքի մասին
18 Օգոստոսի 2017 - 17:04
ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, պարզաբանելով ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքի մասին: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:



1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10513
 
Լրահոս`