Facebook   Twitter
 
Ողջունելի քայլ. քննարկվում է արտերկրից բեռնափոխադրումների իրականացման մոնոպոլիան վերացնելու հարցը

Ողջունելի քայլ. քննարկվում է արտերկրից բեռնափոխադրումների իրականացման մոնոպոլիան վերացնելու հարցը

27 Հուլիսի 2017 - 16:57
Ինչպես տեղեկացանք, այս օրերին ՊԵԿ-ում քննարկվում է այսպես կոչված «Կարգոնների» հարցը՝ այսինքն փորձ է արվում ամբողջությամբ բարեփոխել արտերկրից բեռնափոխադրումների իրականացումը՝ մասնավորապես Թուրքիայից ներմուծվող ապրանքների տեղափոխման մոնոպոլիան, որը գտնվում էր մի քանի անհատի ձեռքում՝ ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի թիկունքում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այս քայլով հարյուրավոր մանր ու միջին գործարարների բազմաչարչար աշխատանքի հաշվին հարստանում էին ոչ միայն մի քանի պաշտոնյաներ, այլ նաև նրանց միջնորդները:

Թե ինչպիսի իրավիճակ էր այդ ոլորտում շուրջ մեկ տարի առաջ՝ ներկայացնենք ընդամենը մեկ օրինակով, երբ այսպես կոչված մաքսային բրոկերական մի կազմակերպություն հանդիսանալով Թուրքիայից ներմուծվող գործատուի միջնորդ, այսինքն կապող օղակ, մաքսային ծառայության և ապրանք ներմուծողի միջև, այնպիսի գնային քաղաքականություն իրականացրեց, երբ բազմաթիվ ծախսերի հետ միասին նաև ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի անվամբ այդ գործատուից յուրաքանչյուր ներմուծված կգ-ի դիմաց որպես պաշտոնյայի բաժին վերցրեց ևս 40 ցենտ: Արդյունքում այդ գործարարը շատ կարճ ժամանակահատվածում սննկացավ: Որպեսզի պատկերավոր լինի նշենք, որ շուրջ 5 ամսվա ընթացքում այդ գումարն կազմեց 150 000 ԱՄՆ դոլար:

Իհարկե, այդ պաշտոնյան այսօր այլևս համակարգում չի աշխատում, բայց այդ բրոկերական կազմակերպությունը դեռ գործում է: Մեր ձեռքի տակ եղած փաստերը առայժմ չենք հրապարակում, դրանց կանդրադառնանք անհրաժեշտության դեպքում:

Այժմ ուղղակի լրջագույն պահանջ է դարձել բարեփոխումն հօգուտ մանր ու միջին գործատուի: Վստահ ենք, որ ՊԵԿ նախագահ Վ. Հարությունյանը այդ խնդիրը ևս պատվով կլուծի, այնպես ինչպես հարկային համակարգում լրջագույն բարեփոխումների արդյունքում այդ համակարգից դուրս մնային բազմաթիվ արատավորված անձիք և այսօր հարկային ծառայողից գործարարներն ոչ թե վախենում և խուսափում են, այլ նրա մեջ փորձում են տեսնել իրենց գործունեության պաշտպանին:

Արձանագրենք, որ հարկային բարեփոխումները դրական հունով են ընթանում, մնում է սպասենք մաքսային ոլորտի բարեփոխումների ճիշտ և դրական ընթացքին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վախճանվել է Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը
20 Օգոստոսի 2017 - 21:59
Օգոստոսի 20-ին, Գյումրիում, կյանքի 85-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը:
Դաժան ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապ ու թոռանը. Թոռը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
20 Օգոստոսի 2017 - 21:57
Այսօր՝ օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գիրշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին:

Նոր մանրամասներ «Շշի Մելո» մականունով հայտնի ԱԺ պատգամավորի գործարանում տեղի ունեցած դեպքից. ո՞ր քրեական հեղինակությունն է հանդգնել հարվածել պատգամավորին
20 Օգոստոսի 2017 - 21:54
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Ազգային ժողովի պատգամավորին պատկանող գործարանում. «օրենքով գողը» շշով հարվածել է պատգամավորի գլխին. նրա աշխատակիցներն էլ քոթակ են տվել գողին ու նրա համակիրներին:
Հղի կնոջը թաղում էին, երբ դագաղից երեխայի ձայն լսվեց. ոչ ոք չէր կարողանում դրան հավատալ․․․
20 Օգոստոսի 2017 - 21:25
Կյանքում լինում են բաներ, որոնք չեն բացատրվում :
52-ամյա Մոնիկա Բելուչին հիացրել է իր գեղեցկությամբ Vanity Fair-ի համար արված ֆոտոշարքում
20 Օգոստոսի 2017 - 21:19
Մոնիկա Բելուչին զարդարել է Vanity Fair ամսագրի իսպանական տարբերակի շապիկը:
Սևան քաղաքի հանգստյան գոտում վագոն-տնակ է այրվել
20 Օգոստոսի 2017 - 21:17
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 20-ին, ժամը 11:38-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հանգստյան գոտում այրվում է վագոն-տնակ:
Համացանցում հայտնվել է փաուերլիֆթինգի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի սպանության տեսագրությունը (տեսանյութ)
20 Օգոստոսի 2017 - 20:06
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը պատկերում է, թե ինչպես են ծեծելով սպանում փաուերլիֆթինգի աշխարհի ու Եվրոպայի մինչև 120 կգ կատերոգորիայի չեմպիոն Անդրեյ Դրաչևին:
Լույս չի լինի հետևյալ հասցեներում...
20 Օգոստոսի 2017 - 19:59
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9202
 
Լրահոս`