Facebook   Twitter
 
Կապանում բացվել է մարզային ակնաբուժական կենտրոն (Լուսանկարներ)

Կապանում բացվել է մարզային ակնաբուժական կենտրոն (Լուսանկարներ)

21 Հուլիսի 2017 - 21:20
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։

Բացման արարողությանը ներկա են ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության և հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր և ՀԱՆ-ի բարերարներ:

Հայկական ակնաբուժության նախագծի մամուլի ծառայության հաղորդմամբ, կենտրոնում գործող վիրահատարանը և ակնային զննումների սենյակները հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մատուցել ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ։

«Տարիներ շարունակ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ անգամ ուղևորվում էր Սյունիք՝ կայանելով մարզի խոշոր համայնքներում ակնաբուժական ծառայություններ մատուցելու համար։ Աչքի շարժական հիվանդանոցը կատարել է շատ արժեքավոր աշխատանք՝ լուծելով հրատապ ակնաբուժական խնդիրներ, սակայն առավել հասանելի եւ հետեւողական անկային խնամքը պահանջում էր նոր մոտեցում։

ՀԱՆ-ի արդեն իսկ գործող կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոնները լուծում են այդ խնդիրը։ Կենտրոններն ընդլայնել են ակնաբուժական ծառայությունների ցանկը՝ ապահովելով դրանց շարունակականությունը և հասանելիությունը մարզի սոցիալական բոլոր շերտերի համար», - ասել է ՀԱՆ-ի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իր խոսքում նշել է, որ մարզում լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղությամբ և ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումն այդ ընդհանուր գործընթացի հերթական քայլն է:

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Սյունիքի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը և Աչքի շարժական հիվանդանոցը յոթ անգամ այցելել է մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 27,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 3,000 անձ՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է շուրջ 2,000 վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 5,500 բնակիչ ակնոց է ստացել: Ի տարբերություն Աչքի շարժական հիվանդանոցի ժամանակավոր ծառայությունների, կենտրոնը կգործի մշտապես։ Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ հաստատել Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատությունների ընթացքում:

Մի քանի տասնյակ բարերարներ, որոնց անունները հիշատակված են կենտրոնում, իրենց առատաձեռն նվիրատվություններով հնարավոր են դարձրել այս նախաձեռնությունը։ Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումը և կենտրոնի գործարկման այլ անհրաժեշտ աշխատանքները իրականացվել են մի շարք կառույցների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի շնորհիվ:

Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Այս հնգամյա ծրագիրը սկսվել է 2015թ.-ին Տավուշի մարզից։ Լոռու կենտրոնը բացվել է 2016թ-ին՝ Սպիտակ քաղաքում։ Կապանի կենտրոնը թվով երրորդն է, որից հետո առաջիկա երկու տարիներին նմանօրինակ եւս երկու կենտրոն կհիմնվի մարզերում։


 
Նմանատիպ նորություններ
Տավուշում այրված մեքենայում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
17 Օգոստոսի 2017 - 17:28
Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի:
Մեկ օրում բացահայտվել է գողության 13 դեպք
17 Օգոստոսի 2017 - 17:22
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:
Ռուսական հատուկ օդանավը 16-րդ թռիչքն է իրականացնում դեպի «Խոսրովի անտառ»
17 Օգոստոսի 2017 - 17:16
«Խորսորվի անտառ» պետական արգելոցում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 16:04 ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 16-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
Turkish Airlines-ի ուղևորը կոմայի մեջ է ընկել և մահացել ինքնաթիռում
17 Օգոստոսի 2017 - 17:07
Մավրիկիոսի մայրաքաղաք Պորտ Լուիից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռի ուղևորը մահացել է շաքարային դիաբետի նոպայից՝ չնայած անձնակազմի անդամների՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու փորձերին: Այս մասին հայտնում է «Դողան» գործակալությունը:
Սբ Կիրակոս եկեղեցու շուրջ հայ համայնքի ու թուրքական պետության միջև դատական քաշքշուկները դեռ չեն ավարտվել. «Ակօս»
17 Օգոստոսի 2017 - 17:03
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին շարունակում է փակ մնալ, իսկ եկեղեցու շուրջ հայ համայնքի ու պետության միջև դատական քաշքշուկները դեռ չեն ավարտվել, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Վրաստանում փրկարարները ծովից հայ տղամարդու դի են հանել
17 Օգոստոսի 2017 - 16:57
Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի։
ԱԻՆ-ը պատրաստ չէ այսպիսի աղետների. Բնապահպան Սիլվա Ադամյանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մասին
17 Օգոստոսի 2017 - 16:55
«Այսպիսի մեծ հրդեհներ լինում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Դրա պատճառները, մասնավորապես, լուրջ կլիմայական փոփոխություններն են, որոնք կատարվում են մոլորակի վրա: «Հիդրոմետ» կայանը պարբերաբար զգուշացնում էր ջերմաստիճանի բարձրացման մասին: Եւ՛ ԱԻՆ-ը, եւ՛ բնապահպանության նախարարությունը տեղյակ էին այս մասին եւ, գուցէ, զգուշավոր են եղել, սակայն, եղածը եղած է»,- նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Սախալինում ադրբեջանցին սպանել է 51-ամյա հայ տղամարդու
17 Օգոստոսի 2017 - 16:51
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի։ Այս մասին գրում է «Sakhalin.info»-ն:
Hyundai-ին ցուցադրել է ջրածնով աշխատող նոր քրոսովերը (Լուսանկարներ)
17 Օգոստոսի 2017 - 16:46
Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ջրածնային ուժային տեղակայանքով նոր քրոսովերը՝ համալրված 163 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7859
 
Լրահոս`