Facebook   Twitter
 
Վարդենիս ավագանին քաղաքապետին դարձրել է Թելիմի Գևո

Վարդենիս ավագանին քաղաքապետին դարձրել է Թելիմի Գևո

26 Հուլիսի 2017 - 17:09
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեկ հրավիրված ավագանու հերթական նիստը դարձյալ չի կայացել: Ավագանու 15 անդամնից նիստին ներկայացել է մեկ հոգի:
Ըստ HayNews.am-ի աղբյուրների Վարդենիսի ավագանու նիստում 2017թ.-ի բյուջերի 2-րդ եռամսյակի կատարողականի հարց էր: Մեկ այլ հարցով ավագանին պետք է քննարկեր քաղաքի աղբահանության հարցը: Վարդենիսում աղբահանություն իրականացնում է քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբայրը, ում ի դեպ ամիսներ առաջ բնապահպանություն ոլորտի մասնագետները խոշոր չափով տուգանել են: Ավագանու երեկվա նիստում հարց է եղել, որ տունգանքի գումարները պետք է փոխհատուցվեր Վարդենիսի բյուջեից: Նաև սա է պատճառ հանդիսացել, որ ավագանու հիմնակում երիտասարդ անդամները նիստին չեն ներկայացել:

Քաղաքապետ Խլոյանը փորձում է ամեն գնով նիստերի դահլիճ բերել ավագանու անդամներին, բայց ապարդյուն են նրա ջանքերը: Ի դեպ քաղաքապետը ավագանու հետ խնդիրներ ունի ընտրվելու օրվանից ի վեր:

Վարդենիսցիների մեծամասնությունը ողջունում են ավագանու երիտասարդ անդամների նիստերի բոյկոտը, կարծում են, որ երիտասարդները այդ ամենը անում են ի շահ քաղաքի: Վարդենիսի վաղվա օրով մտահոգ ու սրտացավ երիտասարդների այս վարքը տեղացիները նույնացնում են Թելիմի Գևոյի հետ և ասում են. «Արևներդ կծեմ, ավագանին քաղաքապետին սարքել է Թելիմի Գևո»: Ասել կուզեն, որ ավագանին նեղն է գցել քաղաքապետին:

Ավագանու չկայացած նիստերի վերաբերյալ նախ փորձեցինք իմանալ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի տեսակետը, ով այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին: Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ստեփանյանին նախ զարմացրեց մեր այն հարցը, թե ինչու չեն կայանում ավագանու նիստեը, փորձեց ճշտել տեղեկատվության աղբյուրը, հարցը կրկնեց մի քանի անգամ ու անջատեց հեռախոսը: Այնուհետև նրան ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան:

Վարդենիսում իրադարձությունների նոր զարգացումներ են սպասվում: Վարդենիսը ևս ընդգրկված է խոշորացվող համայնքների ցանկում, ՏԻՄ ընտրություն այստեղ նախատեսված է նոյեմբերի 5-ին:

Ըստ շրջանառվող լուրերի, գալիք ընտրություններում չի բացառվում, որ գործող ավագանին հանդես գա քաղաքապետի սեփական թեկնածուով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սիսիան-Երևան ավտոճանապարհին զինվորականներ են վթարի ենթարկվել
21 Հոկտեմբերի 2017 - 10:55
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 21-ին՝ ժամը 06:41-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորակը. վարորդը զոհվել է
21 Հոկտեմբերի 2017 - 10:50
Հոկտեմբերի 21-ին, ժամը 06:41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակա նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Գաղտնիքներ հայտնի սննդաբաններից, որոնք կօգնեն նիհարել և պահպանել ցանկալի արդյունքը
21 Հոկտեմբերի 2017 - 10:37
Աստղերը և հայտնի մարդիկ հիմնականում սլացիկ և խնամված մարմին ունեն: Ոմանց հաջողվում է լավ տեսք ունենալ առանց որևէ դժվարության, այնինչ երբ մյուսներն ավելորդ քաշից խուսափելու համար ստիպված են հետևել սննդակարգին և մարզվել:
Հանցագործը վնասել է Քիմ Քարդաշյանին պատկանող 3 ավտոմեքենա, գողացել Iphone
21 Հոկտեմբերի 2017 - 10:21
Անհայտ անձը երեկ փորձել է ներխուժել Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի՝ Բել Էյրում գտնվող առանձնատուն, հաղորդում է Daily Mail-ը:

Ողբերգական վթար Արարատի մարզում. «Նիվան» բախվել է հաստաբուն ծառին
21 Հոկտեմբերի 2017 - 09:58
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ուենեցել Արարատի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 28 OU 967 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին:
ՄԱԿ-ի համար կարեւոր է նաեւ այն, ինչ Հայաստանն է անում Միացյալ ազգերի համար. Բրեդլի Բուզետտո
21 Հոկտեմբերի 2017 - 09:51
Հոկտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական համերգ՝ նվիրված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության 25-ամյակին։
Աղտոտումներն ավելի շատ մարդ են սպանում, քան պատերազմները
21 Հոկտեմբերի 2017 - 09:22
Գիտնականների խումբը վերլուծել է վնասը, որը ամեն տարի հասցվում է շրջակա միջավայրին եւ պայմանավորված է այսպես կոչված անտրոպոգեն՝ մարդկային գործոններով:
Արտակարգ դեպք Եղվարդ քաղաքում. ինքնաշեն վառարանի գազի արտահոսքից առաջացել է հրդեհ
20 Հոկտեմբերի 2017 - 22:41
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 7-րդ շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Սգո երթ Ստեփանակերտում` ի հիշատակ Լևոն Հայրապետյանի
20 Հոկտեմբերի 2017 - 22:33
Արցախպրես-ի հաղորդմամբ, Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել սգո երթ` ի հիշատակ հայազգի մեծ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9676
 
Լրահոս`