Facebook   Twitter
 
«Հրապարակ». Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի նախկին պաշտոնի՝ դպրոցի տնօրենի տեղի համար մրցույթ է հայտարարվել

«Հրապարակ». Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի նախկին պաշտոնի՝ դպրոցի տնօրենի տեղի համար մրցույթ է հայտարարվել

27 Հուլիսի 2017 - 09:47
«Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար, ինչպես հայտնել ենք, մրցույթ է հայտարարվել: Մինչ այս պահը, ինչպես տեղեկացանք դպ­րոցի ադմինիստրացիայից, տնօրենի պաշ­տոնին 1 հայտատու է հավակնում՝ նույն դպրոցի փոխտնօրեն, տնօրենի պաշտո­նակատար Լիլիա Պողոսյանը:
Հայտերի ըն­դունման վերջնաժամկետն օգոստոսի 4-ն է: Մրցույթը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին: Հիշեցնենք, որ հիշյալ դպրոցի տնօ­րենի պաշտոնը թափուր է, քանի որ նախ­կին տնօրեն Աննա Ստեփանյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչու­թյան պետ:

Մաթեմատիկայի մասնագետ Լիլիա Պողոսյանը, ի դեպ, համարվում է Ստեփանյանի մտերիմներից: Եվ պատա­հական չէ, որ դպրոցում արդեն իսկ խոս­վում է այն մասին, որ եթե այս ընթացքում այլ հայտեր էլ ներկայացվեն, դպրոցի խոր­հուրդը նրան է ընտրելու ապագա տնօրենի պաշտոնում: Նշենք, որ Պողոսյանը նաև U. Ստեփանյանի հիմնադրած «Երևակ» կրթահամալիրի փոխտնօրենն էր: Եվ չնայած նա մեզ հետ զրույցում ասել էր, թե այլևս չի աշխատում այդ պաշտոնում, սակայն ֆեյսբուքյան իր էջում կիսվում է հիշյալ ուսհաստատության մասին պատմող նյութերով՝ գովազդելով այն: Պողոսյանը վերջին շրջանում կիսվում է նաև My Anna Jevelry բիժուտերիայի (նաև մանկական, ընդ որում՝ թանկ) գովազդով: Ուսուցչի պարտականությունների մեջ, որքան գի­տենք, չի մտնում ապրանք գովազդելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ժամանակ». ԱՄՆ պայմանը Կարեն Կարապետյանին
21 Հոկտեմբերի 2017 - 09:42
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը:
«Փաստ». Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի
21 Հոկտեմբերի 2017 - 09:38
Ինչպես արդեն «Փաստը» տեղեկացրել է, հանրապետության 52 խոշորացված համայնքներում նոյեմբերի 5–ին կանցկացվեն ՏԻՄ համայնքի ղեկավարի ընտրություններ:
«Հայկական ժամանակ». Ժնեւից հետո, երբ զոհ ունեցանք, այդքան խոսելու փոխարեն պետք էր հարվածել
21 Հոկտեմբերի 2017 - 09:26
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում:
«Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխարեն՝ Հաշվեքննիչ պալատ
21 Հոկտեմբերի 2017 - 09:17
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի Հանրապետական խմբակցության անդամ երեք պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը և Սամվել Նիկոյանը, ներկայացրել են Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը մեկ բառով կարելի է անվանել ամորձատում կամ ավելի պարզ՝ կռտում:
«Հրապարակ». Կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն. ինչ է սպասվում Նալբանդյանին
21 Հոկտեմբերի 2017 - 09:13
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ գարնանը կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն, սակայն, մեր տեղեկություններով, գոնե մինչեւ 2019 թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պոստում:
«Ժամանակ». «Սասնա ծռերից» երեքին ցմահ ազատազրկում է սպասվում
21 Հոկտեմբերի 2017 - 09:09
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերի» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել: Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեն իմացել եւ իրենց կարծիքով՝ պարզապես ի պաշտպանություն Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել:

«Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է կառուցում՝ ի հաշիվ կանաչ տարածքի
21 Հոկտեմբերի 2017 - 08:54
«Առավոտ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում Անդրանիկի փողոցում ակտիվ շինարարություն է գնում: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասում են՝ այդ հատվածում, մինչ շինարարությունը, ծառեր են եղել. «Ոնց կտրեցին էդ ծառերը՝ չտեսանք, առավոտ զարթնեցինք, տեսանք՝ արդեն շինարարություն են անում:
«Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է. նա մտել է վարչապետի մոտ
21 Հոկտեմբերի 2017 - 08:49
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ:
«168 ժամ». Ինչով է հակազդելու Հայաստանը Բաքու-Թբիլիս-Անկարա ռազմական առանցքին
21 Հոկտեմբերի 2017 - 08:45
«168 ժամ» թերթը գրում է. «Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ ռազմական համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1035
 
Լրահոս`