Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». «Ուլիս-Երևան»-ի մարզիչների կողմից խաղը վաճառելու քրգործով  մարզչի օգնականը ճանաչվել է անմեղսունակ

«Ժողովուրդ». «Ուլիս-Երևան»-ի մարզիչների կողմից խաղը վաճառելու քրգործով մարզչի օգնականը ճանաչվել է անմեղսունակ

28 Հուլիսի 2017 - 09:50
«Հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երևան» ակումբի մարզիչների կողմից կաշառք ստանալու, ասել է, թե խաղը վաճառելու առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությամբ ամբաստանյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել է անմեղսունակ և դատարանի որոշմամբ ուղարկվել հարկադիր բուժման:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատարանը Առուշանյանի առողջականի հետ կապված մի քանի անգամ փորձաքննություն է նշանակել, և հաստատվել է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ: Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալներին՝ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանին, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանին, ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանին, ապա նրանց դատաքննությունը դեռ շարունակվում է: Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ: Իսկ խաղի կանխատեսելի արդյունքները հնարավոր է եղել ապահովել կաշառքի միջոցով: Սակայն որևէ մեկն իր մեղքը չի ընդունում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արա Բաբլոյանը ևս պատրաստվում է այցելել գեներալ Մանվելին՝ որպես բժիշկ. «Հրապարակ»
17 Հուլիսի 2018 - 09:54
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը և թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։
«Ժողովուրդ». Դիահերձարանները՝ կոռուպցիայի աղբյուր. ՀՀ մի շարք մարզերում դիահերձման աշխատանքները կատարում են դատական բժիշկները
17 Հուլիսի 2018 - 09:36
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի մի շարք մարզերում պարզապես բացա­կայում են դիահերձողները, փոխարենը՝ այդ աշխատանքն անում են դատական բժիշկները: Իրա­վիճակը շատ ավելի ծանր է բիոթափոնների հեռացման գործընթացի հետ կապված:
«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների երեխաների՝ բանակում պարտադիր ծառայելու մասին կոչն անհանգս­տացրել է հենց իր թիմի անդամներին.
17 Հուլիսի 2018 - 09:34
«Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների երեխաների՝ բանակում պարտադիր ծառայելու մասին կոչն առաջին հերթին անհանգս­տացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին:
«Ժամանակ». ՊԵԿ-ում նոր խայտառակ նշանակում. Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին՝ Պիտուլը, Բագրատաշենի մաքսակետի պետ
17 Հուլիսի 2018 - 09:27
«Ժամանակ» թերթը գրում է. «Որքան էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացնի, թե ՊԵԿ-ում կատարվող կադրային նշանակումները խայտառակ չեն, եւ ՊԵԿ նախկին պաշտոնյաները իրավունք ունեն վերադառնալ համակարգ եւ նոր մտածելակերպով լծվել գործին, սակայն պատկերը բոլորովին այլ է։
«Փաստ». Երկու հողամաս, 8000 դոլար ու 400 դրամի բաժնեմաս.
17 Հուլիսի 2018 - 09:25
«Փաստ» օրաթերթը գրում է. Հունիսի 11–ին Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվեց Իրինա Ղափլանյանը:
«Հրապարակ». ՀՀԿ-ն որոշում ունի, որը կհրապարակի այսօր
17 Հուլիսի 2018 - 09:23
«Այսօր տեղի կունենա Ընտրա­կան օրենսգրքի բարեփո­խումների հանձնաժողովի հերթական նիստը՝ խորհրդարա­նական ձևաչափով:
«Փաստ». Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի, որից մեկն՝ առանձնատուն
17 Հուլիսի 2018 - 09:16
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել մեկ ամիս առաջ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր՝ 2018 թ. հայտարարագրում ներկայացրել է չորս անշարժ գույք:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1289
 
Լրահոս`
 
Ռիհաննան շիկահեր է դարձել
Մշակույթ, Հասարակություն