Facebook   Twitter
 
Խորհրդային տարիներից հետո Սոլակում թալանված էր ամեն ինչ. Բադալ Սարգսյան (Լուսանկարներ)

Խորհրդային տարիներից հետո Սոլակում թալանված էր ամեն ինչ. Բադալ Սարգսյան (Լուսանկարներ)

31 Հուլիսի 2017 - 10:25
Հայաստանում կան բազմաթիվ համայնքներ, որոնց մասին մարդիկ քաջատեղյակ չեն: Կան այնպիսի գյուղական համայնքներ, որոնք թեև ճանաչված չեն, բայց ունեն հարուստ մշակութային ժառանգություն և բազմազան առօրյա:
HayNews.am-ն այս անգամ որոշեց զրուցել Կոտայքի մարզի Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանի հետ և պարզել, թե ինչով են հիմնականում զբաղվում սոլակցիները, ինչ խնդիրներ ունի համայնքը և վերջին տարիներին ինչ հարցեր են լուծվել: Սոլակը մարզկենտրոնից հեռու է 9 կմ, տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին, բլրապատ վայրում։

«Իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ որպես նախկին գյուխորհրդի գործկոմի նախագահ: ՏԻՄ ձևավորումից հետո, 1996թ.-ին ըտրվել եմ համայնքի ղեկավար: Խորհրդային տարիների փլուզումից հետո հողը հանձնվեց գյուղացուն: Որպես գյուղխորհրդի գործկոմի նախագահ ես ոչ մի լծակ չունեի խնդիրները լուծելու համար, այսպես ասած ժառանգություն ստացա ավերված ու թալանված Սոլակ և ստիպված էի բնակչության մասին հոգալ: Շուրջ 20 տարի լինելով համայնքի ղեկավար հնարավոր է եղել լուծել բնակչության համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր»,-նշեց համայնքի ղեկավարը:

Բադալ Սարգսյանի հավաստմամբ իր աշխատանքային գործունեության տարիներին համայնքում շուրջ 600 մլն դրամի ներդրում է կատարվել: Սոլակում շարքից դուրս եկած ու քայքայված ոռոգման համակարգ է եղել, որը շահագործել անհնար էր:

«Այսօրվա դրությամբ 90 %-ով ոռոգման համակարգի ցանցը աշխատում է և բավարարում բնակչությանը: Ինչ վերաբերում է խմելու ջրագծին, ապա այն նույնպես քայքայված վիճակում էր: Մարդկանց օրական 1 կամ 2 ժամ ենք ջուր տալիս: Ի ուրախություն մեր բնակչության արդեն 24-ժամյա ջրամատակարարում ունենք վերջին երկու տարվա ընթացքում»,-ասաց Սարգսյանը:

Գյուղապետի գնահատականներով Սոլակը մոտ է Երևանին, Հրազդանին, Ծաղկաձորին ու Չարենցավանին, այդ իսկ պատճառով մարդիկ մոտ են քաղաքային կյանքին ու առօրյային: Ուսանողներն ամեն օր գնում են համալսարան ու վերադառնում տուն: Կան մարդիկ ովքեր աշխատում են հարակից քաղաքներում և ոչ բոլորն են զբաղված միայն հողագործությամբ ու անասնապահությամբ:

«Գյուղում կարևորվում է նաև երեխաների դաստիարակության, կրթության նաև մշակութային կյանքը: Ունենք մշակույթի տուն, որտեղ շուրջ 90 պատանի է հաճախում: Այստեղ գործում են մաքրամեի, պարի, նկարչության և այլ խմբակներ: Մշակույթի տանը դրված է նաև թենիս ու շախմատ: Մարդիկ գալիս են ու անցկացնում իրենց ժամանակը: Մեր նպատակն է, որ պատանիները ազատ ժամանակը դրսում անիմաստ չանցկացնեն, այլ համախմբվեն մեկ վայրում, շփվեն ու տարբեր խաղեր խաղան: Ունենք նաև գրադարան, որտեղ շուրջ 8000 կտոր գիրք կա»,-նշեց համայնքի ղեկավարը:

Սոլակում գործում է նաև նորակառույց մանկապարտեզ, որտեղ կա լոկալ ջեռուցում, այստեղ մոտ 70 երեխա է հաճախում, աշխատողների թիվը 15 է:

«Մանկապարտեզի շենքը խոնավ ու հին, 1926թ.-ի կառույց էր: Այսօր արդեն գեղեցիկ ու շատ լավ պայմաններ են ստեղծված փոքրիկների դաստիարակության համար: Ուզում ենք 4-րդ ու 5-րդ խումբ բացել, բայց դեռ դրա հնարավորությունը չունենք: Դպրոցը ևս շատ լավ վերանորոգված է: Լավ սովորող երեխաներ շատ ունենք, ովքեր տարբեր մրցույթների են մասնակցում և հաղթում: Համաշխարհային բանկի մոտ 55 մլն դրամ հատկացմամբ նոր բուժամբուլատորա ենք կառուցել: 150 մլն դրամ էլ ոռոգման համակարգի վրա ենք ծախսել՝ Համաշխարհային բանկի ու Կառավարության ծրագրերով: Մոտ 350 մլն դրամի չափով խմելու ջրի ջրագծի կառուցման վրա ծախսվեց: Գյուղապետարանն էլ փորձում է գոնե 5 տոկոսի չափով ներդրում ունենալ այս ծրագրերի իրականացման համար: Համագյուղացիները ևս շատ են օգնել: Սոլակցի Ֆրունզիկ Գրիգորյանը մեզ տրամադրել է մանկապարտեզի շենքը: Ունենք հանդիսությունների սրահ Դերենիկ Գևորգյանի շնորհիվ: Նրա շնորհիվ նաև այն թաղամասերը որոնք գազաֆիկացված չեն շուտով կգազաֆիկացվեն»,-տեղեկացրեց Բադալ Սարգսյանը:

Նշենք նաև, որ Սոլակի համայնքի ղեկավարը վերջերս է հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, առաջարկով, որ գյուղում տեխնիկական պարկ կառուցվի և հողերը խոշորացվեն: 80%-ը ազգաբնակչության այդ հողերը չեն օգտագործում և կարելի է դրանք խոշորացնել ու դրանով նոր աշխատատեղեր ստեղծել:

«Վարչապետը դրական արձագանքեց հարցին: Խոշորացումից կախված է նաև գյուղի զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը: Մենք սեպտեմբերին կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում կկազմակերպենք ու նորից հարցը կբարձրացնենք: Մասնավոր սեփականատերերի հետ ավելի դժվար է աշխատելը, իսկ եթե իրավանաբանական սկզբունքներ դրվեն, բոլորը ենթակա լինեն մեկ մարդու, բոլորը սրտացավ կլինեն գյուղի զարգացման համար: Համայքնը եթե ճարպիկ լինի ու խոշորացում անի, առաջ կգնա ու կզարգանա»,-վստահեց է համայնքապետ Սարգսյանը:

Ըստ Սոլակի գյուղապետի հողերի խոշորացումով կլուծվի նաև բերքի իրացման հարցը, այդ խնդիրը կկարգավորվի հատուկ օղակի կողմից: Բադալ Սարգսյանը նաև կողմ է համայնքների խոշորացմանը: Ըստ նրա՝ փոքր համայքները պետք է միանան խոշորներին, այդպիսով խնդիրները համընդհանուր լուծում կգտնեն: 2018թ-ին Սոլակ համայնքը ևս կմիանա Կոտայքի մարզի խոշոր քաղաքներից մեկին:

Սյուզի Ասատրյան
 
Նմանատիպ նորություններ
Ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ
17 Հուլիսի 2018 - 12:00
Հայաստանում ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ:
Կողբի 1-ին փողոցում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդները հիվանդանոցում են
17 Հուլիսի 2018 - 11:52
Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:
Գառնեցիները սայլերով ու դույլերով ջուր են կրում. նոր կառավարությունը դեռ չի արձագանքել (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 11:44
Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի մարզի Գառնի համայնքում բնակիչները բողոքում են, քանի որ մեկ ամսից ավելի է՝ խմելու ջուր չունեն:
Ռիհաննան շիկահեր է դարձել
17 Հուլիսի 2018 - 11:40
NEWS.am STYLE-ը հասկանում է, որ այս նորությունը ոչ մի կերպ չի փոխի ձեր սովորական կենսակերպը, նաև առհասարակ ոչ մի կարևորություն չի ունենա մեր երկրի քաղաքական բուռն իրադարձությունների ֆոնին, բայց մեր կայքէջը շոուբիզնեսի մասին է, ու մենք չէինք կարող անտարբեր անցնել համաշխարհային նշանակության այդպիսի իրադարձության կողքով, ինչպիսին է Ռիհաննայի մազերի գույնի փոփոխությունը)))
Քարաշեն տուն՝ երեսնամյա սպասումից հետո (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 11:38
Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի արդեն երրորդ սերունդն է հասակ առնում ժամանակավոր կացարանում՝ ինքնաշեն փայտե տնակում:
Երկու արտասահմանցի ՀՀ տարբեր մարզերում գաղտնի փող են հափշտակել
17 Հուլիսի 2018 - 11:32
Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո:
Հայտնաբերվել է նախօրեին կորած Մադինայի բնակչի դին
17 Հուլիսի 2018 - 11:29
Հայտնաբերվել է Մադինա գյուղի՝ անհետ կորած բնակչի դին: Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին Մադինա գյուղի տարածքում վերսկսվել են Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
Պատահար Ջրաշխարհի մոտ. տուժածի վիճակը ծանր է
17 Հուլիսի 2018 - 11:20
Հուլիսի 16-ին` ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12417
 
Լրահոս`
 
 
 
 
Ռիհաննան շիկահեր է դարձել
Մշակույթ, Հասարակություն