Facebook   Twitter
 
10 օր է ոռոգման ջուր չունենք, բերքը չորացավ. ահազանգում են սոլակցիները

10 օր է ոռոգման ջուր չունենք, բերքը չորացավ. ահազանգում են սոլակցիները

30 Հուլիսի 2017 - 12:48
Ոռոգման սեզոնը սկսվել է, սակայն Հայաստանում որոշ գյուղեր առհասարակ զրկված են ոռոգման ջրից, մեծ մասն էլ` ամռանը պարբերաբար խնդիրներ է ունենում ընդհատումներով տրվող ոռոգման ջրի պատճառով:
Արդեն 10 օր է ինչ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ոռոգման ջուր չկա: Գյուղացիները ահազանգում են, որ բերքը չորանում է, իսկ ՋՕԸ-ի տնօրենը տեղից չի շարժվում. «Էս շոգին 10 օր, որ ջուր չլինի էլ բերք կմնա, սաղ վառվեց: Ջուր չեն տալիս, ասում են ջրի փող եք պարտք: Ջուր թող տան, ջրենք, բերքը հավաքենք ծախենք ոռոգման ջրի փող կտանք: Բերքը, որ չորանա, որտեղից ջրի տանք»,-բողոքում էին սոլակցիները, ապա հավելում, որ չեն հրաժարվում գումար վճարելուց, ջուր տան, իրենք էլ օգտագործած ջրի դիմաց կվճարեն:

Խնդրի շուրջ զրուցեցինք «Հրազդան ջուր» ՋՕԸ-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանի հետ, ով էլ իր հերթին արդարանալու համար ասաց, որ գյուղացիները գումար չեն վճարում. «1 շաբաթ է, որ գյուղում ոռոգման ջուր չկա, այսօր մինչեւ կեսօր հարցը կկարգավորվի: Եվ վթար էր եղել, ե՛ւ գյուղացիները ոռոգման ջրի գումարները չեն վճարում: Այս պահը ես Սոլակին 2մլն. դրամ ջուր եմ տվել, սակայն 18 հազար դրամ է եմ հավաքել: Գումար չկա գանձած, աշխատող էլ չունեմ, մի հոգի գտել եմ պայմանագիր եմ կնքել հետը: Ես ձեզանից խնդրում եմ, ով կզանգի բողոքի անուն-ազգանունը ասեք տեսնեմ դրանք ջրի վարձ տվել են, թե ոչ, անանիմկա զանգեր չընդունեք»,-ասաց Վարդան Ալեքսանյանը:

hraparak.am
 
Նմանատիպ նորություններ
Թաքնված «հրաշամանուկը» կամ 40 %-ոց քաղաքապետը
15 Օգոստոսի 2017 - 14:21
Հարգելի խմբագրություն, ցանկանում ենք Ձեր միջոցով ներկայացնել այն աղետալի վիճակի և նողկալի մթնոլորտի մասին, որն արդեն 10 տարի է ինչ տիրում է Շիրակի մարզի Մարալիկ համայնքում, շնորհիվ այն ղեկավարող Արտակ Գևորգյանի:
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. Արտավան գյուղի անտառները կրակի են մատնվել. հրշեջներն ու քաղաքացիները կյանքի գնով պայքարում են կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10 Օգոստոսի 2017 - 23:12
Արդեն 2 ժամ է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարները քաղաքացիների , հիմնականում՝ Վայքի և Արտավան գյուղի բնակիչներով՝ Արտավանի գյուղապետ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ, չեն կարողանում մարել Արտավան գյուղի հարևանությամբ գտնվող եղևնիների անտառում առաջացած խոշոր հրդեհը:
Լճաշենում համայնքապետի ու որոշ գյուղացիների ջուրը մի առվով չի գնում
04 Օգոստոսի 2017 - 12:24
Մոտ 5000 բնակիչ ունեցող Լճաշենի համայնքապետ Կորյուն Մարգարյանը վտահ է, որ իր 19 տարի առանց ընմիջման կառավարման գաղտինքը համագյուղացիների ավելի քան 99%-ի վստահության արդյունքն է, սակայն վերջինիս կարծիքի հետ համաձայն չեն HayNews.am-ին դիմած գյուղացիները:
Մարզպետների գործունեության գնահատման տասնմեկ չափորոշիչները
03 Օգոստոսի 2017 - 20:19
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ:
Մենք կզրկվենք մաքուր ջրից և անտառից. Արդվի համայնքը նամակ է հղել կառավարություն
02 Օգոստոսի 2017 - 17:20
Արդվի համայնքը նամակ է ուղարկել ՀՀ կառավարություն` պահանջելով մերժել «Միռամ» ընկերության հայտը Շեկաղբյուրի ոսկի ոսկի-բազմամետաղային հանքերևակման վերաբերյալ:
Սիսում լարվածությունը չի թուլանում
02 Օգոստոսի 2017 - 15:53
HayNews.am-ի խմբագրությունը նամակ էր ստացել Արարատի մարզի Սիս համայնքի մի խումբ բնակիչներից, նրանց հուզող հարցերի պատասխանների ակնկալիքով դիմել ենք համայնքի ղեկավար Արմեն Եղյանին:
Խորհրդային տարիներից հետո Սոլակում թալանված էր ամեն ինչ. Բադալ Սարգսյան (Լուսանկարներ)
31 Հուլիսի 2017 - 10:25
Հայաստանում կան բազմաթիվ համայնքներ, որոնց մասին մարդիկ քաջատեղյակ չեն: Կան այնպիսի գյուղական համայնքներ, որոնք թեև ճանաչված չեն, բայց ունեն հարուստ մշակութային ժառանգություն և բազմազան առօրյա:
Վարդենիս ավագանին քաղաքապետին դարձրել է Թելիմի Գևո
26 Հուլիսի 2017 - 17:09
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեկ հրավիրված ավագանու հերթական նիստը դարձյալ չի կայացել: Ավագանու 15 անդամնից նիստին ներկայացել է մեկ հոգի:
Կապանում բացվել է մարզային ակնաբուժական կենտրոն (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 21:20
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։

1 | 2 | 3 | 4 | 5
 
Լրահոս`