Facebook   Twitter
 
Սիսում լարվածությունը չի թուլանում

Սիսում լարվածությունը չի թուլանում

02 Օգոստոսի 2017 - 15:53
HayNews.am-ի խմբագրությունը նամակ էր ստացել Արարատի մարզի Սիս համայնքի մի խումբ բնակիչներից, նրանց հուզող հարցերի պատասխանների ակնկալիքով դիմել ենք համայնքի ղեկավար Արմեն Եղյանին:
-Քանի՞ աշխատող ունի Սիս համայնքը և տարեկան որքա՞ն է կազմում համայնքային բյուջեն:

-Համայնքապետարնն ունի ութ աշխատող, իսկ գյուղի տարեկան բյուջեն կազմում է 34 մլն 486.000 դրամ:

-Տարեկան որքա՞ն գումար է ծախսվում համայնքի գրենական պիտույքների ու այլ ծախսերի հոդվածով և ո՞ւմից եք գնում նախատեսված ապրանքները:

-Տարեկան գրասենյակային ապրանքներ և գրենական պիտույքներ հոդվածով բյուջեով նախատեսված է ծախսել 150.000 դրամ: Մինչ այսօր ծախսվել է 60.000 դրամ ՝ որից 20.000 դրամի գնվել է A4 ֆորմատի թուղթ, իսկ 40.000 դրամի՝ լիցքավորվել են քարթրիջները:

Մատակարարը Վալերի Ալեքսանյան Ա/Ձ-ն է (ՀՎՀՀ-45100024, հասցե քաղաք Մասիս, նոր թաղ 17: Առաքման վայրը՝ դպրոցականների 2/3): Այլ ծախսեր հոդվածով բյուջեով գումար նախատեսված չէ:

-Ներկայացրեք, խնդրեմ, վերջին երեք տարվա համայնքային բյուջեի ծախսային մասը:

-2014, 2015, 2016թթ..-ի բյուջի կատարողականների մասին հաշվետվությանը կարող եք ծանոթանալ Սիս համայնքի կայքում տեղադրված Սիսի ավագանու որոշումներով, որոնք առաքվել են Արդարադատության նախարարություն և Արարատի մարզպետարանի իրավաբանական բաժին:

-Որքա՞ն է կազմում սոցիալական օգնության ֆոնդը, ի՞նչ սկզբունքով են տրամադրվում դրանք: Ներկայացրեք, խնդրեմ, անցած տարվա և այս տարվա վեց ամիսների կտրվածով սոցօգնություն ստացածների անվանացուցկը:

-Սոցիալական օգնության ֆոնդը 2016թ-ին կազմել է 1100000 դրամ, նույնքան էլ տարամադրվել է սոցիալապես անապահով խավի 85 ընտնաիքի, 2017թ-ին ևս նախատեսված է նույնքան գումար, որից 600.000 դրամ վեց ամիսների ընթացքում տրամադրվել է 38 ընտանիքի:

Օգնությունները տրամադվել են ՀՀ օրենսդրությամբ Սիս համայնքի ղեկավարին վերապահված կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաստատման կարգի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1.7, 48-րդ հոդվածի 1.2-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացիների անձնական դիմումների, սոցիալական օգնության ծառայությունների գործունեության իրականացման համար ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը:

-Ձեր կինը՝ Համեստ Աթանեսյանը դպրոցի տնօրենի հավաստագիր ունի՞, թե՞ ոչ:

-Համեստ Աթանեսյանն աշխատում է Սիսի միջն. դպրոցում 2007թ.-ից, ունի 10 տարվա մանկավարժական փորձ, դպրոցի տնօրենի հավաստագիր է ստացել ՀՀ օրենսդրության համաձայն:

-Ձեր աներձագի կինը՝ Իսկուհի Մելքումյանն աշխատում է գյուղի դպրեցում, Ձեր ազգականներից էլ ովքե՞ր են և քանի՞ հոգի են աշխատում դպրոցում:

-Սիսի միջնակարգ դպրոցը Իսկուհի Մելքումյան անվամբ աշխատակից չունի, ես էլ աներձագ չունեմ, իսկ դպրոցում աշխատում է քույրս՝ Իսկուհի Արարտի Եղյանը, որպպես տնտեսվար: Ազգականներից այլևս ոչ ոք դպրոցում չի աշխատում:

-Ձեր եղբոր կինը՝ Լիաննա Եղյանը, երբվնի՞ց և որպես ի՞նչ է աշխտում գյուղի մանկապարտեզում:

-Եղբորս կինն աշխտել է Սիսի մանկապարտեզում 01.03.2012-ից մինչ 31.08.2015թ-ը, որպես դասիարակ: Այս պահին, ժամանակավոր (13.03.17թ.) փոխարինում է ֆիզարձկուրդում գտնվող մանկապարտեզի տնօրեն Անուշ Ադամյանին, ում արձակուրդը լրացավ ընթացիկ տարվա հուլիսի 30-ին:

HayNews.am-ի կողմից. Վերջերս հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում Արարատի մարզի Սիս համայնքում տիրող լարված վիճակի մասին տարաբնույթ հոդվածներ են տպագրվում, դրան ուղարկված են համայնքի բնակիչների կողմից: Սիսը բաժանվել է 2՝ համայնքի ղեկավար Արմեն Եղյանի և դպրոցի տնօրեն Սարգիս Սարգսյանի կողմնակիցների: Երկուստեք փոխադարձ մեղադրանքներով տարբեր նամակներ են ուղարկվում: Մենք ներկայացրեցինք համայնքի ղեկավարի հետ HayNews.am-ի հարցազրույցը, որի ընթացքում Արմեն Եղյանը հիմնականում հաստատեց մեզ ուղարկված նամակագրի հարցադրումները: Առաջիկայում կներկայացնենք նաև Սիսի հիմնական դպրոցի տնօրենի հետ հարցազրույցը:

Հ.Գ. – Ի պաշտպանություն Սիսի համայնքի ղեկավարի, և ի քննադատություն դպրոցի տնօրենի HayNews.am-ի խմբագրությունում առկա է 2 նամակ-հոդված, որոնք մեզ են տրամադրել համայնքի ղեկավարի կողմնակիցները: Դրանք չենք հրապարակում, քանի որ բացակայում են անուն-ազգաննուններ, դրանց առկայության դեպքում պատրաստ են հրապարակել նշված նամակ-հոդվածները:

Տաթև Առաքելյան
 
Նմանատիպ նորություններ
Վերջին 8 ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին
17 Օգոստոսի 2017 - 17:43
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերած բոլոր տեղեկությունները:
Տավուշում այրված մեքենայում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
17 Օգոստոսի 2017 - 17:28
Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի:
Մեկ օրում բացահայտվել է գողության 13 դեպք
17 Օգոստոսի 2017 - 17:22
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:
Ռուսական հատուկ օդանավը 16-րդ թռիչքն է իրականացնում դեպի «Խոսրովի անտառ»
17 Օգոստոսի 2017 - 17:16
«Խորսորվի անտառ» պետական արգելոցում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 16:04 ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 16-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
Turkish Airlines-ի ուղևորը կոմայի մեջ է ընկել և մահացել ինքնաթիռում
17 Օգոստոսի 2017 - 17:07
Մավրիկիոսի մայրաքաղաք Պորտ Լուիից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռի ուղևորը մահացել է շաքարային դիաբետի նոպայից՝ չնայած անձնակազմի անդամների՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու փորձերին: Այս մասին հայտնում է «Դողան» գործակալությունը:
Սբ Կիրակոս եկեղեցու շուրջ հայ համայնքի ու թուրքական պետության միջև դատական քաշքշուկները դեռ չեն ավարտվել. «Ակօս»
17 Օգոստոսի 2017 - 17:03
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին շարունակում է փակ մնալ, իսկ եկեղեցու շուրջ հայ համայնքի ու պետության միջև դատական քաշքշուկները դեռ չեն ավարտվել, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Վրաստանում փրկարարները ծովից հայ տղամարդու դի են հանել
17 Օգոստոսի 2017 - 16:57
Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի։
ԱԻՆ-ը պատրաստ չէ այսպիսի աղետների. Բնապահպան Սիլվա Ադամյանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մասին
17 Օգոստոսի 2017 - 16:55
«Այսպիսի մեծ հրդեհներ լինում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Դրա պատճառները, մասնավորապես, լուրջ կլիմայական փոփոխություններն են, որոնք կատարվում են մոլորակի վրա: «Հիդրոմետ» կայանը պարբերաբար զգուշացնում էր ջերմաստիճանի բարձրացման մասին: Եւ՛ ԱԻՆ-ը, եւ՛ բնապահպանության նախարարությունը տեղյակ էին այս մասին եւ, գուցէ, զգուշավոր են եղել, սակայն, եղածը եղած է»,- նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Սախալինում ադրբեջանցին սպանել է 51-ամյա հայ տղամարդու
17 Օգոստոսի 2017 - 16:51
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի։ Այս մասին գրում է «Sakhalin.info»-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9187
 
Լրահոս`