Facebook   Twitter
 
Մենք կզրկվենք մաքուր ջրից և անտառից. Արդվի համայնքը նամակ է հղել կառավարություն

Մենք կզրկվենք մաքուր ջրից և անտառից. Արդվի համայնքը նամակ է հղել կառավարություն

02 Օգոստոսի 2017 - 17:20
Արդվի համայնքը նամակ է ուղարկել ՀՀ կառավարություն` պահանջելով մերժել «Միռամ» ընկերության հայտը Շեկաղբյուրի ոսկի ոսկի-բազմամետաղային հանքերևակման վերաբերյալ:
Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները պահանջում են մերժել «Միռամ» ընկերության` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների հայտը: Սույն թվականի օգոստոսի 2-ին համայնքի բնակիչները 94 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պարոն Աշոտ Մանուկյանին:

Նամակում ասված է.

«Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի նախարարներ,

նորաստեղծ «Միռամ» հանքարդյունաբերական ընկերությունը մտադիր է Լոռու մարզի Արդվի համայնքի 146 հա վարչական տարածքում` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել:

Սույն թվականի հուլիսի 26-ին Արդվու համայնքապետարանում նախատեսված էր Շեկաղբյուրիոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի երկրորդ հանրային քննարկումը, մինչդեռ մեզ ոչ մեկ չի տեղեկացրել առաջին հանրային լսումների մասին և չի հարցրել մեր կարծիքը, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և գնահատման մասին»ՀՀ օրենքի կոպիտ խախտում է: Առաջին հանրայինլսումները չեն անցկացվել, այլ տեղի է ունեցել հանդիպում «Միռամ» ընկերության, համայնքապետի և 4 հոգու միջև, որտեղ արձանագրության տակ ստորագրել է 5 հոգի: Լսումների մասին ոչ մի հայտարարություն չի եղել, և մենք պնդում ենք, որ այդ հանդիպումը չի կարող համարվել հանրային լսումներ և հանրային լսումների մասին արձանագրությունը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ խախտվել է մեր` որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը` երաշխավորված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայով:

Հուլիսի 26-ին` երկրորդ հանրային լսումների օրը, Արդվիի բնակիչները թույլ չտվեցին «Միռամ» ընկերությանը մտնել համայնք և հանրային լսումներ անցկացնել:

Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, դեմ ենք մեր համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Հանքերևակումը գտնվում է համայնքից ընդամենը 2 կմ բարձրության վրա: Այս տարածքում է գտնվումգյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը և անասունների արոտավայրը:Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Հանքերևակման տարածքը անտառային հողեր են: Արդվու անտառներում կան դարավոր կաղնիներ ու հաճարենիներ: Հանքի տարածքում աշխատանքները կազդեն անտառի վրա: Արդյունքում մենք կզրկվենք, մաքուր ջրից և անտառից: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:

Արդվին, չնայած իր փոքրությանը, ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովհան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաև Ռուսական կայսրության արիստոկրատ Քալաթարյանների տոհմային դամբարանը և Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է 1000-ավոր զբոսաշրջիկներով: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 20 համայնքների թվում ընտրել է նաև Արդվի համայնքը գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Հանքարդյունաբերական այս նախագիծը կխոչընդոտի նաև այս կարևոր և կայուն «կանաչ» տնտեսական ծրագրի իրականացմանը:

Պահանջում ենք մերժել «Միռամ» ընկերության հայտը»:

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ

02.08.2017թ.
 
Նմանատիպ նորություններ
Ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ
17 Հուլիսի 2018 - 12:00
Հայաստանում ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ:
Կողբի 1-ին փողոցում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդները հիվանդանոցում են
17 Հուլիսի 2018 - 11:52
Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:
Գառնեցիները սայլերով ու դույլերով ջուր են կրում. նոր կառավարությունը դեռ չի արձագանքել (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 11:44
Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի մարզի Գառնի համայնքում բնակիչները բողոքում են, քանի որ մեկ ամսից ավելի է՝ խմելու ջուր չունեն:
Ռիհաննան շիկահեր է դարձել
17 Հուլիսի 2018 - 11:40
NEWS.am STYLE-ը հասկանում է, որ այս նորությունը ոչ մի կերպ չի փոխի ձեր սովորական կենսակերպը, նաև առհասարակ ոչ մի կարևորություն չի ունենա մեր երկրի քաղաքական բուռն իրադարձությունների ֆոնին, բայց մեր կայքէջը շոուբիզնեսի մասին է, ու մենք չէինք կարող անտարբեր անցնել համաշխարհային նշանակության այդպիսի իրադարձության կողքով, ինչպիսին է Ռիհաննայի մազերի գույնի փոփոխությունը)))
Քարաշեն տուն՝ երեսնամյա սպասումից հետո (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 11:38
Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի արդեն երրորդ սերունդն է հասակ առնում ժամանակավոր կացարանում՝ ինքնաշեն փայտե տնակում:
Երկու արտասահմանցի ՀՀ տարբեր մարզերում գաղտնի փող են հափշտակել
17 Հուլիսի 2018 - 11:32
Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո:
Հայտնաբերվել է նախօրեին կորած Մադինայի բնակչի դին
17 Հուլիսի 2018 - 11:29
Հայտնաբերվել է Մադինա գյուղի՝ անհետ կորած բնակչի դին: Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին Մադինա գյուղի տարածքում վերսկսվել են Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
Պատահար Ջրաշխարհի մոտ. տուժածի վիճակը ծանր է
17 Հուլիսի 2018 - 11:20
Հուլիսի 16-ին` ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13932
 
Լրահոս`
 
 
 
 
Ռիհաննան շիկահեր է դարձել
Մշակույթ, Հասարակություն