Facebook   Twitter
 
Մարզպետների գործունեության գնահատման տասնմեկ չափորոշիչները

Մարզպետների գործունեության գնահատման տասնմեկ չափորոշիչները

03 Օգոստոսի 2017 - 20:19
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ:
Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար հաշվի կառնվեն հետևյալ տասնմեկ չափորոշիչները՝ 1.տարածքային ՀՆԱ, 2.մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը, 3.մարզում աշխատատեղերի թիվը, 4.համայնքային բյուջեների սեփական եկամուտները, 5.համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, 6.աղբահանություն և սանիտարական մաքրում, 7.մարզում ֆերմերային տնտեսություններ, 8. մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում, 9.աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ, 10. դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, միջազգային/ հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ, ուսումը միջազգային կամ ՀՀ ռեյտինգային ԲՈՒՀ-երում շարունակողներ, 11.առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը: Մարզպետների գործունեության գնահատման 11 չափորոշիչների նախագծին կարելի է ծանոթանալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքում՝ հետևյալ հղմամբ՝ http://mtad.am/hy/naxagic/: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն այս չափորոշիչների հիման վրա կմշակի և մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն կներկայացնի մարզպետների աշխատանքների արդյունավետության գնահատման կարգի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
 
Նմանատիպ նորություններ
Ապարան խոշորացված համայնքում կառուցվում և արդիականացվում է լուսավորության համակարգը
16 Դեկտեմբերի 2017 - 18:03
Ապարան համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Եղիազարյանի կողմից համայնքում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ մի շարք ուղղություններով:
Մեղրիի ազատ առետրի գոտին կարող է հետաքրքիր լինել ԵՏՄ-ի եւ նրա առանձին երկրների համար. Անդրեյ Բաբկո
15 Դեկտեմբերի 2017 - 19:00
Մեղրիի ազատ առետրի գոտին կարող է հետաքրքիր լինել ԵՏՄ-ի եւ նրա առանձին երկրների համար: Այս մասին, այսօր, դեկտեմբերի 15-ին, Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները
14 Դեկտեմբերի 2017 - 19:58
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի:
Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի. Սեյրան Սարոյան (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2017 - 12:41
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը պնդում է՝ եթե թանկացումների հետևում կանգնածները ամոթ ունենային, թանկացումներն այս աստիճան չէին լինի։
Նախագահի ելույթը պետք է լինի ուղենիշային
12 Դեկտեմբերի 2017 - 12:30
Անրադառնալով Դիլիջանում օրեր առաջ անցկացված Տեղական ինքնակառավարման խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի համայնքապետերին ուղղված խոսքերին, HayNews.am-ի հետ զրույցում, Արտաշատի փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանը նշեց.
Քարե դարի կենցաղ՝ 21-րդ դարում
09 Դեկտեմբերի 2017 - 15:00
Տարիներ շարունակ՝ 1990թ․ սկսած՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի բնակիչները զրկված են խմելու ջրից, հետևաբար՝ նաև կենցաղային տարրական պայմաններից։ 3200 բնակչություն ունեցող համայնքում կա 4 աղբյուր և գյուղացիները ստիպված դույլերով են ջուր հասցնում տները՝ իրենց կարիքները հոգալու համար։
Ներկայումս կա 52 խոշորացված համայնք, առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել եւս 450-ը. Տերտերյան
09 Դեկտեմբերի 2017 - 13:39
Ներկայումս բարեփոխումների արդյունքում ձեւավորվել են 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով. առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել եւս 450 համայնք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում ընթացող ՀՀ համայնքների խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Քարագլուխ բնակավայրի հիմնական փողոցները լուսավորվել են
09 Դեկտեմբերի 2017 - 13:15
Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
Մեղրիում ազատ տնտեսական գոտին կբացվի դեկտեմբերի 15-ին
07 Դեկտեմբերի 2017 - 20:14
Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտին կբացվի դեկտեմբերի 15-ին։ Համապատասխան որոշման նախագիծը հավանություն է ստացել դեկտեմբերի 7-ին Կառավարության հերթական նիստում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15
 
Լրահոս`