Facebook   Twitter
 
Լճաշենում համայնքապետի ու որոշ գյուղացիների ջուրը մի առվով չի գնում

Լճաշենում համայնքապետի ու որոշ գյուղացիների ջուրը մի առվով չի գնում

04 Օգոստոսի 2017 - 12:24
Մոտ 5000 բնակիչ ունեցող Լճաշենի համայնքապետ Կորյուն Մարգարյանը վտահ է, որ իր 19 տարի առանց ընմիջման կառավարման գաղտինքը համագյուղացիների ավելի քան 99%-ի վստահության արդյունքն է, սակայն վերջինիս կարծիքի հետ համաձայն չեն HayNews.am-ին դիմած գյուղացիները:
Խմբագրություն են դիմել Լճաշենի մի խումբ բնակիչներ, որոնք բարձրացրել են գյուղում առկա հիմնահարցեր, ինչպես նաև գյուղապետին են վերագրում մի շարք անօրինականություններ, որպեսզի մեր կողմից պատրաստվող նյութը միակողմանի չլինի՝ մեղադրանքների մեկանաբանության ակնկալիքով զրուցեցինք Կորյուն Մարգարյանի հետ:

Անասնապահությամբ ու բուսաբուծությամբ ապրուստ վաստակող լճաշենցիներն աշխատատեղերի պակաս ունեն, ինչի արդյունքում գյուղացիներից շատերը հանապազօրյա հացն արտագնա աշխատանքով են ապահովում:

Բայց նշվածն, ըստ բնակիչների, միակ խնդիրը չէ Լճաշենում: Այս հարցում էլ գյուղապետը համակարծիք չէ համագյուղացիների հետ. «Քիչ բան չեմ արել գյուղի համար, խմելու և ոռոգման ջրի հարցն է լուծված, ճանապարհներն՝ ասֆալտապատված, աղբահանությունն՝ անվճար, լուսավորույթունն է ապահոված, արվեստի ու սպորտի դպրոցներ են գործում: Գյուղը նաև մանկապարտեզ ունի, ուր 83 երեխա է հաճախում, իսկ նրանց խնամքով 13 աշխատող է զբաղվում: Նշեմ նաև, նախակրթարանին համայնքի կողմից տրվում է 11000.0 հազ դրամ սուբսիդիա»,-մատնանշեց Կորյուն Մարգարյանն ու հավելեց, որ սոցիալական ծանր պայմաններում գտնվող գյուղացիներին 30-50 հազար դրամ սոցիալական օգնությունն է տրվում:

Ի հակառակ ասվածի գյուղացիներն էլ վստահեցնում են, որ օգնությունը տրամադրվում է համայնքապետի շրջապատի մարդկանց և ընտրություններում նրան աջակցածներին:

980142.0 հազար դրամ բյուջե ունեցող համայնքի բնակիչները գյուղապետին մեղադրում են նաև միջոցների, ոչ նպատակային վատնելու մեջ, ինչին ի պատասխան Կորյուն Մարգարյանն ընդգծեց. «Եթե համայնքի միջոցները վատնում եմ, այդ ի՞նչ գումարներով ենք կարողացել գյուղում վերը նշված աշխատանքներն իրականացնել: Ավելին՝ այս պահին ընթացքի մեջ է եկեղեցու, սպորտդպրոցի և թանգարանի շինարարությունը: Ընդ որում այս օբյեկտների շինարարությունը կատարվում է համայնքի բյուջեի հաշվին»:

Մեղադրանքներն ու արդարացումները կարող են շարունակական լինեն, բայց մի բան հաստատ է՝ ինչպես ժողովուրդն է ասում առանց կրակ ծուխ չի լինում:

Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ կառավարության Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջնորդությամբ ստացանք Լճաշեն համայնքի ղեկավարի 2-րդ գրությունը, որտեղ ճշտված էին բյուջեի բոլոր թվերը: Նամակի պատասխանը ներկայացված է ստորև.

1. Լճաշեն համայնքի 2017թ. տարեկան բյուջեն կազմում է 122142.2 հազար դրամ, որից` վարչական մաս 110110.0 հազար դրամ, ֆոնդային մաս 16032.2 հազար դրամ, աշխատավարձի ֆոնդը 41980.0 հազար դրամ:

2. Սոցիալական օգնությունները տրվում են սոցիալական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացված անձանց, որոնք գտնվում են սոցիալական ծանր պայմաններում` ավագանու որոշմամբ:

3. Մեկ երեխայի համար մանկապարտեզի ամսական վճարը կազմում է 4000.0 դրամ:

4. Լճաշենի մանկապարտեզին տրվող գումարի չափը համայնքի 2017թ. բյուջեով նախատեսվել էր 11000.0 հազար դրամ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկապարտեզում իրականացվում է վերանորոգման աշխատանքներ, ավագանու թիվ 37 որոշումով պակասեցվել է 3520 հազար դրամ և հաստատվել է 7480.0 հազար դրամ:

Հ.Գ. -Առաջիկայում HayNews.am-ի աշխատակիցները հենց տեղում՝ Լճաշենում ուսումնասիրություններից հետո կներկայացնեն համայնքում տիրող իրավիճակը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ
17 Հուլիսի 2018 - 12:00
Հայաստանում ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ:
Կողբի 1-ին փողոցում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդները հիվանդանոցում են
17 Հուլիսի 2018 - 11:52
Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:
Գառնեցիները սայլերով ու դույլերով ջուր են կրում. նոր կառավարությունը դեռ չի արձագանքել (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 11:44
Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի մարզի Գառնի համայնքում բնակիչները բողոքում են, քանի որ մեկ ամսից ավելի է՝ խմելու ջուր չունեն:
Ռիհաննան շիկահեր է դարձել
17 Հուլիսի 2018 - 11:40
NEWS.am STYLE-ը հասկանում է, որ այս նորությունը ոչ մի կերպ չի փոխի ձեր սովորական կենսակերպը, նաև առհասարակ ոչ մի կարևորություն չի ունենա մեր երկրի քաղաքական բուռն իրադարձությունների ֆոնին, բայց մեր կայքէջը շոուբիզնեսի մասին է, ու մենք չէինք կարող անտարբեր անցնել համաշխարհային նշանակության այդպիսի իրադարձության կողքով, ինչպիսին է Ռիհաննայի մազերի գույնի փոփոխությունը)))
Քարաշեն տուն՝ երեսնամյա սպասումից հետո (Լուսանկարներ)
17 Հուլիսի 2018 - 11:38
Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի արդեն երրորդ սերունդն է հասակ առնում ժամանակավոր կացարանում՝ ինքնաշեն փայտե տնակում:
Երկու արտասահմանցի ՀՀ տարբեր մարզերում գաղտնի փող են հափշտակել
17 Հուլիսի 2018 - 11:32
Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո:
Հայտնաբերվել է նախօրեին կորած Մադինայի բնակչի դին
17 Հուլիսի 2018 - 11:29
Հայտնաբերվել է Մադինա գյուղի՝ անհետ կորած բնակչի դին: Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին Մադինա գյուղի տարածքում վերսկսվել են Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
Պատահար Ջրաշխարհի մոտ. տուժածի վիճակը ծանր է
17 Հուլիսի 2018 - 11:20
Հուլիսի 16-ին` ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12417
 
Լրահոս`
 
 
 
 
Ռիհաննան շիկահեր է դարձել
Մշակույթ, Հասարակություն