Facebook   Twitter
 
Սխալմունք, թե քողարկում...

Սխալմունք, թե քողարկում...

04 Օգոստոսի 2017 - 17:54
HayNews.am-ը անդրադարձել էր «Կանաչների միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանի ահազանգին՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգման և բարելավման ծրագրի շրջանակում շինարարության ընթացքում բնությանը հասցված վնասների մասին:
Մենք 20.07.2017թ.-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին գրություն էիքն ուղարկվել, ակնկալելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.

1. HayNews.am կայքը տեղեկատվություն և լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էր թե ինչպես են անխնա ոչնչացվում Սևքար անտառտնտեսության տարածքի անտառները: Ընդ որում, այդ մասին հեռախոսվ տեղեկացրել ենք նաև Ձեր ղեկավարած նախարարության տեսչության պետին: Հետաքրքիր է նախարարության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ և ինչ ընթացքում է Սևքար անտառտնտեսության ուսումնասիրությունները:

2. 07 Հուլիսի 2017թ.-ին Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը ասուլիսի ժամանակ ներկայացրել է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգման և բարելավան ծրագրի շրջանակում շինարարական աղբը թափվում է ճամփեզրին՝ անտառամերձ տարածքում, մի մասն էլ հասնում է մինչև Դեբեդ գետի հովիտը: Նա ահազանգում էր բնապահպանությանը հասցվող վնասի մասին, ներկայացնելով փաստեր՝ լուսանկարների միջոցով: Արդյոք որևէ ընթացք տրվել է այս հարցին և եթե այո, ինչ փուլում է այն:

ՀՀ բնապահպանության նախարարությունից 04.08.2017թ.-ին ստացել ենք մեր նամակի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև:

Ի պատասխան Ձեր 2017թ. հուլիսի 20-ի հարցման, հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի և «Սևքարի անտառտնտեսության» աշխատակիցների կողմից «Շորնատափ» կոչվող անտառտարածքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղը 2016-2017թթ. թիվ 00880 և 00951 անտառհատման տոմսերով նշված տարածքում իրականացրել է քամատապալ ծառերի շահագործում:

Ձեր գրությամբ բարձրացված 2-րդ հարցի վերաբերյալ զրուցել ենք «Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հ.Սանասարյանի հետ: Խնդրի լուծումը դուրս է ՀՀ բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներից:

Նախարարության պատասխանները զարմացնող ու զայրացնող են, հետևաբար մենք զրուցեցինք բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ:

-Պարոն Սանասարյան եթե գաղտնիք չէ, ինչ թեմայի շուրջ եք խոսել բնապահպանության նախարարության ներկայացուցչի հետ:

- Այո, ինձ զանգահարել են բնապահպանության նախարաությունից, ազգանունը չեմ կարող հիշել: Նրանք ինձ ասել են, որ իմ կողմից բարձրացված հարցը դնում են իրենց թեժ գծում: Ես ասացի, որ լավ կլինի գնան և տեղում ուսումնասիրեն խնդիրը: Երբ ասացին դնում ենք թեժ գիծ, ես հույս ունեի որ մեղավորներին կատկավորեն: Այսքանն ենք խոսել: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգման և բարելավան ծրագրի շրջանակում իրականացվող շինարարության աղբը՝ նախկին ասֆալտե ծածկույթը լցվում է անտառային տարածքում, աղբակալել, աղտոտել ու նեղացրել են Դեբեդ գետի հունը:

- Նախարարությունը պատասխանի մեջ նշում է, որ խնդրի լուծումը դուրս է ՀՀ բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներից, դա այդպես է:

-Կան փաստացի արված լուսանկարներ, որտեղ պարզ երևում է, որ մեծաթիվ ծառեր են ոչնչացված, վնասված, Դեբեդ գետի հունն էլ աղբակալած ու նեղացած է: Այս երկուսն էլ բնապահպանական ոլորտի խնդիրներ են, քանի որ օրենքով բնապահպանության նախարարության վրա է դրված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի բնապահպանական ոլորտի վերահսկումը: Այս ամենը ուղակի իրենց ֆունկցիան է:

-Այդ դեպքում ինչպես կբացատրեք նրանց այս պատասխանը:

-Հակված եմ կարծելու, որ դա հապճեպության կամ սխալմունքի արդյունք է:

Հ.Գ.- Բնապահպան Հակոբ Սանասարյանը 07 հուլիսի 2017թ.-ին հրավիրված ասուլիսի ժամանակ քաջատեղյակ լինելով բնապահպանական օրենքներին բարձրաձայն հայտարարել էր «Կամ կաշառք է լինելու, կամ` տուգանք»: Քանի որ, ըստ բնապահպանության նախարարության գրության չկա որևէ տուգանվող, ուստի մնում է ենթադրել, որ հարցը լուծվել է «հայկական ավանդական եղանակով՝ կաշառքով»: Մեկնաբանությունները թողնում ենք հարգելի պարոն նախարարին:

Հ.Գ.-1 Ինչ վերաբերում է առաջին հարցին՝ Սևքարի անտառտնտեսությանը, ապա դրան կանդրադառնանք առաջիկայում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տավուշում այրված մեքենայում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
17 Օգոստոսի 2017 - 17:28
Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի:
Մեկ օրում բացահայտվել է գողության 13 դեպք
17 Օգոստոսի 2017 - 17:22
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:
Ռուսական հատուկ օդանավը 16-րդ թռիչքն է իրականացնում դեպի «Խոսրովի անտառ»
17 Օգոստոսի 2017 - 17:16
«Խորսորվի անտառ» պետական արգելոցում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 16:04 ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 16-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
Turkish Airlines-ի ուղևորը կոմայի մեջ է ընկել և մահացել ինքնաթիռում
17 Օգոստոսի 2017 - 17:07
Մավրիկիոսի մայրաքաղաք Պորտ Լուիից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռի ուղևորը մահացել է շաքարային դիաբետի նոպայից՝ չնայած անձնակազմի անդամների՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու փորձերին: Այս մասին հայտնում է «Դողան» գործակալությունը:
Սբ Կիրակոս եկեղեցու շուրջ հայ համայնքի ու թուրքական պետության միջև դատական քաշքշուկները դեռ չեն ավարտվել. «Ակօս»
17 Օգոստոսի 2017 - 17:03
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին շարունակում է փակ մնալ, իսկ եկեղեցու շուրջ հայ համայնքի ու պետության միջև դատական քաշքշուկները դեռ չեն ավարտվել, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Վրաստանում փրկարարները ծովից հայ տղամարդու դի են հանել
17 Օգոստոսի 2017 - 16:57
Վրաստանի փրկարար ծառայության աշխատակիցներն Աջարիայում գտնվող Ցիխիսձիրի հանգստավայրի ափ են դուրս բերել երիտասարդ տղամարդու դի։
ԱԻՆ-ը պատրաստ չէ այսպիսի աղետների. Բնապահպան Սիլվա Ադամյանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մասին
17 Օգոստոսի 2017 - 16:55
«Այսպիսի մեծ հրդեհներ լինում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Դրա պատճառները, մասնավորապես, լուրջ կլիմայական փոփոխություններն են, որոնք կատարվում են մոլորակի վրա: «Հիդրոմետ» կայանը պարբերաբար զգուշացնում էր ջերմաստիճանի բարձրացման մասին: Եւ՛ ԱԻՆ-ը, եւ՛ բնապահպանության նախարարությունը տեղյակ էին այս մասին եւ, գուցէ, զգուշավոր են եղել, սակայն, եղածը եղած է»,- նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Սախալինում ադրբեջանցին սպանել է 51-ամյա հայ տղամարդու
17 Օգոստոսի 2017 - 16:51
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի։ Այս մասին գրում է «Sakhalin.info»-ն:
Hyundai-ին ցուցադրել է ջրածնով աշխատող նոր քրոսովերը (Լուսանկարներ)
17 Օգոստոսի 2017 - 16:46
Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ջրածնային ուժային տեղակայանքով նոր քրոսովերը՝ համալրված 163 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7863
 
Լրահոս`