Facebook   Twitter
 
Աղբահանության հարցը՝ որպես բնապահպանական մեծագույն խնդիր

Աղբահանության հարցը՝ որպես բնապահպանական մեծագույն խնդիր

04 Օգոստոսի 2017 - 19:56
Աղբահանության խնդիրը շարունակում է մնալ բնապահպանական, էկոլոգիական թիվ մեկ հարցը:
Ըստ էկոլոգ, անկախ փորձագետ Լուսինե Թասլակյանի՝ սա այն թեման է, որի մասին անվերջ կարելի է խոսել:

«Անձամբ ես տեսնում եմ աղբահանության վերաբերյալ բարելավում, ես մեր բակի օրինակով եմ ասում, բայց զգալի խնդիրներ կան մարզերում, որտեղ շատ վատ է կազմակերպված կամ ընդհանրապես կազմակերպված չէ հարցը: Մարդիկ շպրտում են աղբը որտեղ պատահի, քանի որ բացակայում են աղբի տարաները, և շատ անգամ այդ որտեղ պատահին գետերն են»,- ասաց էկոլոգը:

Ըստ նրա՝ աստեղ մտածելակերպը հետևյալն է՝ գետը կտանի, բայց իրականում չի տանում, այլ այդ աղբը կուտակվում է, արդյունքում գետերն աղտոտվում են, ճահճակալում: Շատ հաճախ քաղաքից դուրս գնալիս կարելի է հանդիպել գետերի ափերին կոտրված մեքենաների ջարդոններ:

Ըստ նրա՝ ունենք նաև խնդիր մարդկանց մտածելակերպի հետ կապված, փողոցում օրեր առաջ նստարանին երկու կին նստած արևածաղկի սերմ էին ուտում, և ամբողջ կեղևները իրենց ոտքի տակ էին գցում, այն էլ այն դեպքում, որ աղբամանը երկու քայլի վրա էր:

«Երբ մոտեցա և ասացի, թե դուք ձեր տա՞նն էլ եք այդպես վարվում, շատ կոպիտ պատասխանի արժաացա, թե՝ ես ով եմ ընդհանրապես, իմ ճանապարհը շարունակեմ»,- ասաց Լ. Թասլակյանը:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը փաստում է, որ այսօր նույնիսկ այն աղբը, որը հավաքվում է, այդպես էլ հավաքված մնում է աղբավայրերում, աղբամշակման խնդիրն է պետք լուծել: Աղբավայրերի թիվը և աղբի քանակի թվերը շատ տարբերվում են, ամենամեծ աղբավայրերի թիվը տալիս է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, նրանք հաշվարկել են մոտ 2000-ից ավել աղբավայր:

Ըստ Զարաֆյանի՝ ոչ մի ժամանակակից տեխնոլոգիա այդ ոլորտում այսօր չի կիրառվում, միայն Նուբարաշենի աղբավայրում արդեն մի քանի տարի է, կուտակված մեթան գազը այրվում է: Սակայն ճապոնական ընկերությանը չեն թույլատրել դրանից էլեկտրաէներգիա ստանալ: Ըստ նրա՝ ամենասխալն այն է, որ այսօր չկա միտում հասկանալու, թե որ աղբը կարելի է տեսակավորել, չկա մշակույթ, որ արդեն անպետք արտադրանքից կարելի է ստանալ մեկ այլ արտադրանք:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Վախճանվել է Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը
20 Օգոստոսի 2017 - 21:59
Օգոստոսի 20-ին, Գյումրիում, կյանքի 85-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը:
Դաժան ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապ ու թոռանը. Թոռը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
20 Օգոստոսի 2017 - 21:57
Այսօր՝ օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գիրշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին:

Նոր մանրամասներ «Շշի Մելո» մականունով հայտնի ԱԺ պատգամավորի գործարանում տեղի ունեցած դեպքից. ո՞ր քրեական հեղինակությունն է հանդգնել հարվածել պատգամավորին
20 Օգոստոսի 2017 - 21:54
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Ազգային ժողովի պատգամավորին պատկանող գործարանում. «օրենքով գողը» շշով հարվածել է պատգամավորի գլխին. նրա աշխատակիցներն էլ քոթակ են տվել գողին ու նրա համակիրներին:
Հղի կնոջը թաղում էին, երբ դագաղից երեխայի ձայն լսվեց. ոչ ոք չէր կարողանում դրան հավատալ․․․
20 Օգոստոսի 2017 - 21:25
Կյանքում լինում են բաներ, որոնք չեն բացատրվում :
52-ամյա Մոնիկա Բելուչին հիացրել է իր գեղեցկությամբ Vanity Fair-ի համար արված ֆոտոշարքում
20 Օգոստոսի 2017 - 21:19
Մոնիկա Բելուչին զարդարել է Vanity Fair ամսագրի իսպանական տարբերակի շապիկը:
Սևան քաղաքի հանգստյան գոտում վագոն-տնակ է այրվել
20 Օգոստոսի 2017 - 21:17
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 20-ին, ժամը 11:38-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հանգստյան գոտում այրվում է վագոն-տնակ:
Համացանցում հայտնվել է փաուերլիֆթինգի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի սպանության տեսագրությունը (տեսանյութ)
20 Օգոստոսի 2017 - 20:06
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը պատկերում է, թե ինչպես են ծեծելով սպանում փաուերլիֆթինգի աշխարհի ու Եվրոպայի մինչև 120 կգ կատերոգորիայի չեմպիոն Անդրեյ Դրաչևին:
Լույս չի լինի հետևյալ հասցեներում...
20 Օգոստոսի 2017 - 19:59
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7879
 
Լրահոս`