Facebook   Twitter
 
Տավուշի մարզպետը՝ անտառների ավերակների հովանավոր...

Տավուշի մարզպետը՝ անտառների ավերակների հովանավոր...

04 Օգոստոսի 2017 - 20:54
HayNews.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Տավուշի մարզի անտառներում տիրող ապօրինի ու կործանարար երևույթներին: Ստորև ներկայացնում ենք մեր էլեկտրոնային փոստին ստացած Իջևան քաղաքի բնակիչ Ա. Սահակյանի նամակ-մտահոգությունը:
«Հարգելի խմբագրություն, վերջին ամիսներին էլեկտրոնային մի շարք կայքերում նյութեր են հրապարակվում Տավուշի մարզի անտառներում տիրող խայտառակ ու կործանարար երևույթների մասին, երբ բոլոր անտառտնտեսություններում անխնա ոչնչացվում են անտառները:

Հետաքրքիրն այն է, որ բոլոր հրապարակումներից հետո կատարվում են որոշակի ծիծաղելի պարզաբանումներ և ի զարմանք, ոչ մի պատասխանատու չպատժվեց: Որպես Տավուշի մարզի ակտիվ ու սրտացավ բնակիչ ցանկանում եմ Ձեր միջոցով դիմել երկրի վաղվա օրով մտահոգ մարդկանց ու լրատվամիջոցներին: Իզուր մի փորձեք այդ հարցը բարձրաձայնել, միևնույն է ոչ մեկին չեն պատժելու, քանի դեռ այս ամենի վերևում կանգնած է ոչ ավել, ոչ պակաս Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Եվ ինչպես անտառտնտեսության միջին պաշտոնյան է հավաստիացնում թե Սևքարի անտառտնտեսության տնօրեն Ա. Երիցյանը և թե Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ա. Ադամյանը նույն այդ մարզպետի հովանավորյալ մարդիկ են:

Ինչպես մի առիթով մարզպետն է հայտարարել, անգամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մանուկյանը անզոր է այդ 2-ին պատժելու: Պատահական չէ, երբ վերջերս իմ ներկայությամբ կայացած մի խնջույքի ժամանակ մարզպետ Աբովյանը այնքան էր ոգևորվել, որ դիմելով ներկաներին հայտարարեց. «Տեսաք, որ մեր անտառների պատճառով անգամ փոխվեց Հայանտառի տնօրենը, բայց իմ աջ ու ձախ թևերը (նկատի ունենալով Երիցյանին ու Ադամյանին) մնացին ու կմնան իրենց պաշտոնին:

Ի դեպ, Տավուշի անտառները ոչնչացվում են, որ հարստանան մարզպետն ու անտառտնտեսության տնօրենները: Այնպես, որ մի զարմացեք ու մի սպասեք, որևէ փոփոխության, ոչ միայն այդ ոլորտում այլ նաև մարզի մյուս ոլորտներում ևս, քանի դեռ մարզպետ է Աբովյանը, ում համար գոյություն ունի մեկ սկզբունք՝ «Աշխատեք, արարեք, ստեղծեք ի շահ և հանուն Աբովյանի բարեկեցության…»:

Այս նամակով փորձում եմ պատկան մարմիններինմեկ անգամ ևս տեղեկացնել, թե ով է իրականում «անտառների ավերակների հովանավորը…»:

 
Նմանատիպ նորություններ
Կառավարությունը մերժեց մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամը մինչև 17։00–ն սահմանելու նախագիծը
18 Հունվարի 2018 - 12:11
ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը:
«Հանրային խորհրդի մասին» օրինագծին Կառավարությունը հավանություն է տվել
18 Հունվարի 2018 - 12:10
Կառավարությունը հավանության է արժանացրել «Հանրային խորհրդի մասին» օրինագիծը։ Այն հունվարի 18-ի նիստի ժամանակ ներկայացրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Մոսկվայի ավտոճանապարհներին ձյան տեղումների պատճառով 8 բալանոց խցանումներ են առաջացել
18 Հունվարի 2018 - 12:08
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ավտոճանապարհներին առավոտյան ժամերին ձյան տեղումների պատճառով 8 բալանոց խցանումներ են առաջացել, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով «Яндекс.Пробки» ծառայության տվյալներին:
Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուսը այրվել է. 52 մարդ զոհվել է
18 Հունվարի 2018 - 12:02
Իրգիզսկի նահանգի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուս է այրվել, 52 մարդ է զոհվել, հաղորդում է Tengrinews.kz-ն՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովին։
Հունվարի 25-ից հետո չեմ բացառում ձյան տեսքով տեղումները. Գագիկ Սուրենյան
18 Հունվարի 2018 - 11:58
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ նման տաք ձմեռներ հանրապետությունում դիտվել են 1963, 1966, 2010 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել մոտ 4-6 աստիճանով։
Քարդաշյանի նորածին դստերը Բեյոնսեն ավելի քան 20.000 դոլարանոց նվեր է մատուցել
18 Հունվարի 2018 - 11:52
Երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին 3-րդ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ թանկարժեք նվեր են մատուցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10800
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՊՆ 30-ամյա ծառայողը վիրավորվել է
Հասարակություն, Հայոց Բանակ - 25