Facebook   Twitter
 
Ապօրինի ծառահատումների փաստով Կումայրու բաժնում քրգործեր են հարուցվել

Ապօրինի ծառահատումների փաստով Կումայրու բաժնում քրգործեր են հարուցվել

05 Օգոստոսի 2017 - 14:50
Հուլիսի 22-ին և 23-ին վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենաներ են հայտնաբերվել Գյումրի քաղաքի Գորկու և Գոգունցի փողոցների խաչմերուկում, Սպանդարյան գյուղի վերջնամասում, որոնց վարորդները, սակայն վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում:

Հայտնաբերված փայտանյութի հետազոտումը ցույց է տվել, որ փայտանյութը հիմնականում հաճարենի տեսակի ծառից ստացված վառելափայտ է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ մեքենայի վարորդը զբաղվում է ապօրինի ձեռք բերված վառելափայտի վաճառքով և հուլիսի 22-ին նշված մեքենայով Լոռու մարզի Դսեղ գյուղի իր ծանոթ բնակչի հետ եկել է Գյումրի՝ ապօրինի ձեռք բերված վառելափայտն իրացնելու նպատակով:

Մյուս դեպքով նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Կ.Վ-ն Լոռու մարզի մոտակա անտառից ապօրինի հատել և իր անձնական օգտագործման «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է բարձել 8մ3 կաղնի տեսակի վառելափայտ և տեղափոխել Շիրակի մարզի Արթիկի վարչական տարածք, որի մի մասը վաճառել է: Իսկ մյուս՝ 3,2մ3 վառելափայտը, ոստիկանության կողմից հայտնաբերվել է մեքենայի ստուգման ժամանակ:

«Հայանտառ» ՊՈԱԿ Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված գրության համաձայն` նշված ավտոմեքենայով իրենց մոտից փայտանյութի դուրսգրում չի կատարվել:

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի համապատասխան հրամանի հիման վրա հաշվարկվել է վերոնշյալ երկու իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը) 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գրեթե բոլոր աղմկահարույց սպանությունները բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են. Հայաստանի նախագահ
14 Դեկտեմբերի 2017 - 23:55
Որեւէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով իրավապահ համակարգի աշխատանքի մասին։
ԱՄՆ-ում ֆերմերը շան չափ մինի-կովեր է ստացել (Տեսանյութ)
14 Դեկտեմբերի 2017 - 23:50
Ամերիկացի ֆերմեր Դասթին Փիլարդը գաճաճ կովերի ցեղատեսակ է ստացել:
Apple-ը հայտարարել է iMac Pro-ի վաճառքի մեկնարկի մասին
14 Դեկտեմբերի 2017 - 23:48
Apple-ը հայտարարել է iMac Pro-ի վաճառքի մեկնարկի մասին, հաղորդում է Lenta-ն:

Շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է. Հայաստանի նախագահ
14 Դեկտեմբերի 2017 - 23:46
Շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Վրաստանում բժիշկները հայտնաբերել են կնոջ որովայնում 25 տարի առաջ մոռացած պինցետը
14 Դեկտեմբերի 2017 - 23:43
Վրաստանում բժիշկները կնոջ որովայնում պինցետ են հայտնաբերել, որն իրենց գործընկերներն այնտեղ մոռացել են 25 տարի առաջ կատարված վիարահատության ժամանակ:
Էրոտիկ մերսում. Ինչպե՞ս արագ գրգռել կնոջը մերսման միջոցով (Տեսանյութ)
14 Դեկտեմբերի 2017 - 23:32
Կարծում ենք, ձեզ արդեն պարզ դարձավ, որ էրոտիկ մերսումը ոչ միայն թուլացնում, այլ նաև խթանում է սեքսուալ գրգռմանը:
Քաղաքացիների ընդունելություն ՊՆ-ում
14 Դեկտեմբերի 2017 - 23:31
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Որքանով բարեկեցիկ լինի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին. Սերժ Սարգսյան
14 Դեկտեմբերի 2017 - 23:30
Որքանով բարեկեցիկ լինի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը ամբողջությամբ սուտ է. Արսեն Բաբայան
14 Դեկտեմբերի 2017 - 23:20
«Մենք դեռևս նոյեմբերի 20-ին հայտնել ենք, որ տիկին Նաղդալյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ իր հեռախոսահամարի հետագա բոլոր վճարումները կատարվելու են իր անձնական միջոցների հաշվին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8898
 
Լրահոս`
 
ԱՄՆ-ում ֆերմերը շան չափ մինի-կովեր է ստացել (Տեսանյութ)
Միջազգային, Տնտեսություն, Հասարակություն, Տեսանյութեր
 
Apple-ը հայտարարել է iMac Pro-ի վաճառքի մեկնարկի մասին
Միջազգային, Տնտեսություն, Հասարակություն
 
 
 
 
Քաղաքացիների ընդունելություն ՊՆ-ում
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
Զավեշտալի հարսանիքներ (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր